ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Արմեն Սարգսյանը բրիտանական անձնագիր է ունեցել

13:05, 8 Փտր, 2018

Ինչպես հայտնի է, Հանրապետական կուսակցությունը ներկայացրել է Հայաստանի 4-րդ նախագահի իր թեկնածուին՝ նախկին վարչապետ, դեսպան, գործարար Արմեն Սարգսյանին։

Ներկայացվել էին նաև այն չափանիշները, որոնցով կուսակցությունը ընտրել է հենց Արմեն Սարգսյանին։ Դրանք էին օտար լեզուների իմացությունը, թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում լայն կապերի առկայությունը, անկողմնակալությունը, հեղինակությունը, անկուսակցականությունը և այլն։

Բացի այս չափանիշներից, սակայն, գոյություն ունեն Սահմանադրությամբ հաստատված չափանիշներ։ Օրինակ՝ Սահմանադրության 124-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջով հանրապետության նախագահ կարող է ընտրվել վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձը։

Մեզ հաջողվեց պարզել, որ Արմեն Սարգսյանը ունեցել է երկքաղաքացիություն. նա հանդիսացել է և ՛ Հայաստանի, և ՛ Մեծ Բրիտանիայի քաղաքացի։ Արմեն Սարգսյանի անունը առկա է Մեծ Բրիտանիայի սպիտակ էջերում, որի տեղեկությունները վերցված են ընտրողների պետական ռեգիստրի՝ 2003-2012 թվականների արձանագրություններից։

Այսպես, Արմեն Սարգսյանը կնոջ Նունե Սարգսյանի և որդիներ՝ Վարդան և Հայկ Սարգսյանների հետ գրանցված է եղել Լոնդոնի SWP1 փոստային տարածքում. այն Լոնդոնի ամենաշքեղ շրջաններից է՝ Վեսթմինսթերը (որտեղ նաև խորհրդարանն է տեղակայված): Նունե Սարգսյանի և Հայկ Սարգսյանի բնակության հասցեն այնուհետև փոխվում է. նշվում է բրիտանական Սըրրի կոմսության Վիրջինիա Վաթեր համայնքը (վերջիններիս ազգանունները փոխված են՝ Sarkissian-ի փոխարեն նշված է Sakissian), իսկ Արմեն Սարգսյանի քաղաքացիության և բնակության հասցեի մասին 2012 թվականից հետո տեղեկություններ չկան։

Որպեսզի Արմեն Սարգսյանն իրավունք ունենա ընտրվել ՀՀ նախագահ, պետք է վերջին 6 տարում հանդիսանա միայն ՀՀ քաղաքացի, այլ կերպ ասած՝ նա պետք է առնվազն մինչ 2012 թվականի մարտի 2-ը հրաժարված լինի բրիտանական անձնագրից։ Սակայն սպիտակ էջերում տեղեկություն չկա այն մասին, թե վերը նշված հասցեում Արմեն Սարգսյանը 2012 թվականի մինչև որ ամիսն է հաշվառված եղել:

Արմեն Սարգսյանի գրասենյակի մամուլի խոսնակ Հասմիկ Պետրոսյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ Արմեն Սարգսյանը հանդիսացել է Հայաստանի և Մեծ Բրիտանիայի քաղաքացի՝ հավելելով, որ բրիտանական քաղաքացիությունից հրաժարվել է 2011 թվականին։

Այսպիսով, հստակ չէ, թե կոնկրետ ե՞րբ է Արմեն Սարգսյանը հրաժարվել բրիտանական անձնագրից և ե՞րբ է դադարել լինել քաղաքացի՝ 2011 թվականին, ինչպես պնդում է նրա գրասենյակի խոսնակը թե՞ 2012թ., եթե դատենք ըստ սպիտակ էջերի տվյալների: Եվ ինչն ավելի կարևոր է՝ եթե դա տեղի է ունեցել 2012 թվականին է, ապա կոնկրետ ե՞րբ:

Այսպիսով, եթե անգամ Արմեն Սարգսյանը դադարել է լինել Բրիտանիայի քաղաքացի 2012 թվականի մարտի 2-ից առաջ (և այժմ չունի առաջադրման խնդիր), ապա արձանագրենք, որ նա միևնույնն է չէր կարողանա առաջադրվել որպես ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու, եթե նոր Սահմանադրության մեջ միայն Հայաստանի քաղաքացիություն ունենալու ժամկետը սահմանվեր ավելի քան 6 տարի: Հիշեցնենք, որ նախորդ Սահմանադրության մեջ նախագահ առաջադրվելու համար ՀՀ քաղաքացիություն ունենալու պարտադիր շեմը 10 տարին էր:

Լուսանկարը՝ Բրիտանիայի սպիտակ էջերի whitepages.co.uk կայքից

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Armen SargsyanArmen SarkissiancitizenshipConstitutionLondonpresidentRA presidentАрмен СаргсянгражданствоКонституцияпрезидентпрезидент РАԱրմեն Սարգսյանբիզնեսմեն Արմեն Սարգսյանգործարար Արմեն ՍարգսյանխորհրդարանականՀՀ 4-րդ նախագահՀՀ ՍահմանադրությունՀՀԿ նախագահի թեկնածուՄեծ Բրիտանիանախագահի թեկնածուքաղաքացիություն

Հարակից հոդվածներ

Վարչապետի «խոստացած» հրաժարականի, նախագահականի հերքումների և Բագրատյանի կեղծ տեղեկությունների մասին. անցած շաբաթվա կեղծ լուրերը
Սխալ

Վարչապետի «խոստացած» հրաժարականի, նախագահականի հերքումների և Բագրատյանի կեղծ տեղեկությունների մասին. անցած շաբաթվա կեղծ լուրերը

19:24, 15 Մրտ, 2021

Նախորդ շաբաթ որոշ լրատվամիջոցներ և համացանցի օգտատերեր հանդես եկան կեղծ և մոլորեցնող հրապարակումներով: «Փաստերի ստուգման հարթակն» ամփոփ ներկայացնում է մարտի...

2012-ին Լոնդոնում կորոնավիրուս չեն «բեմադրել»․ սոցցանցերի դավադրության տեսությունների հետքերով
Ֆեյք

2012-ին Լոնդոնում կորոնավիրուս չեն «բեմադրել»․ սոցցանցերի դավադրության տեսությունների հետքերով

16:23, 5 Հնս, 2020

Սոցցանցերում վերջին օրերին տարածվում են 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերի բացման արարողությունից լուսանկարներ, որոնց կից նշվում է, թե դրանցում բեմադրված...

Խաղաղ հավաքները կարող են սահմանափակել այլոց իրավունքները` ի հեճուկս Արմեն Սարգսյանի
Պաշտոնական

Խաղաղ հավաքները կարող են սահմանափակել այլոց իրավունքները` ի հեճուկս Արմեն Սարգսյանի

20:46, 18 Ապր, 2018

Հայաստանի երրորդ նախագահ և ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի կողմից ՀՀ-ի՝ խորհրդարանական կառավարման անցնելուց հետո վարչապետ դառնալու հավակնություն չունենալու մասին իր...

Արմեն Սարգսյանը բաց է մամուլի համար՝ ռուսական մամուլի
Մանիպուլյատիվ

Արմեն Սարգսյանը բաց է մամուլի համար՝ ռուսական մամուլի

18:58, 10 Ապր, 2018

Նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը դեռևս հունվարին, երբ վերջինս հանդիպումներ էր անցկացնում կուսակցությունների հետ՝ նախագահ առաջադրվելու մասին որոշում կայացնելու նպատակով, խոսել...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens