ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Առանց վճռի

Ադրբեջանն ու Թուրքիան՝ ընդդեմ գլոբալ հրադադարի

18:43, 8 Հկտ, 2020

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

Այս տարվա մարտին, երբ աշխարհում հայտարարվեց նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի մասին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտյերեշը կոչ արեց բոլոր պետություններին գլոբալ հրադադար հաստատել: 

«Ես կոչ եմ անում անմիջապես հրադադար հայտարարել ամբողջ աշխարհում: Ժամանակն է դադարեցնել զինված բախումները և կենտրոնանալ մեր կյանքի իրական պայքարի վրա»,- հայտարարեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: 

Գուտյերեշի կոչը, սակայն, շատ հակամարտությունների դեպքում բավարար չեղավ, և անգամ համավարակի պայմաններում որոշ վայրերում ռազմական գործողությունները շարունակվեցին, իսկ հաճախ՝ ավելի սրվեցին:

ՄԱԿ-ի կոչը

ՄԱԿ-ը հրադադար հաստատելու կոչն արեց մարտի 23-ին: Գաղափարն այն էր, որ կրակի դադարեցումը մարդասիրական ծառայություններին թույլ կտար ավելի հեշտորեն հասնել բնակչության այն հատվածներին, որոնք ավելի խոցելի են COVID-19-ի նկատմամբ: Ավելին՝ նշվում էր, որ առողջապահական համակարգերը պատերազմող երկրներում հաճախ են կանգնում ամբողջական կոլապսի առաջ, իսկ բժշկական անձնակազմերը երբեմն դիտվում են որպես թիրախներ: 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ էր անում պատերազմող կողմերին վերջ տալ  ռազմական գործողություններին, լռեցնել զենքերը, կանգնեցնել հրետանին, վերջ դնել օդային հարվածներին:

Կոչին միացել են 170 երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, Թուրքիան, Ուկրաինան, Նորվեգիան, Չեխիան և այլն: 

Հատկանշական է, որ կոչին չի միացել Ադրբեջանը: Իսկ Արցախի Հանրապետությունն իր աջակցությունն էր հայտնել կոչին դեռևս մարտի 25-ին:

Գլոբալ հրադադար աշխարհում չի հաստատվել

Չնայած ՄԱԿ-ի կոչին՝ աշխարհի տարբեր մասերում՝ Սիրիայում, Աֆղանստանում, Եմենում, Լիբիայում, ռազմական գործողությունները շարունակվել են։ Աֆղանստանում շարունակում են ահաբեկչական գործողություններ իրականացվել, որոնց զոհ են գնում խաղաղ բնակիչներ: Միայն մարտ ամսից հետո այդ երկրում տասնյակից ավելի ահաբեկչական հարձակումներ են տեղի ունեցել, որոնց արդյունքում, ընդհանուր առմամբ, մոտավոր հաշվարկով, 100-ից ավելի մարդ է սպանվել։

Տարիներ ձգվող ռազմական ընդհարումները շարունակվում են նաև Եմենում: Հումանիտար աղետի պայմաններում ապրող երկրում պայմաններ պարզապես չկան դիմագրավելու համավարակին: Վարակվածներին պարզապես չեն բուժում, քանի որ հիվանդանոցները չունեն պաշտպանիչ միջոցներ: Իսկ այդ ընթացքում տասնյակ քաղաքացիներ քաղաքացիական պատերազմի զոհ են դառնում ամեն օր:

Թուրքական ներգրավվածությունը Լիբիայում 

2011-ին Լիբիայում սկսված քաղաքացիական պատերազմը կանգ չի առնում: Պայքարը շարունակվում է ՄԱԿ-ի կողմից ճանաչված Ազգային համաձայնության կառավարության և Լիբիայի ազգային բանակի միջև: Այդ երկրում իրավիճակը հատկապես թեժացել է, երբ Ազգային համաձայնության կառավարությանն իր աջակցությունն է սկսել տրամադրել Թուրքիան: Ընդ որում, Անկարան Ազգային համաձայնության կառավարությանը տրամադրում է ոչ միայն գերժամանակակից ռազմական տեխնիկա, այլև զինյալներ: Ուշագրավ է, որ Թուրքիան Լիբիա է մատակարարել բազմաթիվ անօդաչու սարքեր, ինչի շնորհիվ Ազգային համաձայնության կառավարությունը ստացել է բացարձակ գերակայություն օդում:

Արցախյան պատերազմում

Սեպտեմբերի 27-ին ՄԱԿ-ի հրադադարի կոչը չստորագրած Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի Հանրապետության դեմ: Պատերազմական գործողությունները չեն դադարում մինչև օրս:

Ուշագրավ է, որ Ադրբեջանն այս հարձակմանը նախապատրաստվել է ամիսներ շարունակ՝ Թուրքիայի ակտիվ մասնակցությամբ, ինչի մասին վկայող փաստերին անդրադարձել է նաև FIP.am-ը։

Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմի արդյունքում արդեն իսկ կան հարյուրավոր զոհեր և վիրավորներ և՛ հայկական կողմում, և՛ Ադրբեջանում: Սա նշանակում է, որ կորոնավիրուսի դեմ ամիսներ շարունակ պայքարող առողջապահական համակարգերը գերլարվելու են՝ փորձելով սպասարկել և՛ ռազմական վիրավորներին, և՛ կորոնավիրուսով վարակվածներին: Թե ի՞նչ առողջապահական հետևանքներ կունենա սա տարածաշրջանի համար՝ հայտնի չէ, սակայն վերջին օրերին միայն Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի շեշտակի աճը վկայում է առողջապահական  լրջագույն մարտահրավերների մասին։

Այսպիսով, թեև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դեռևս մարտ ամսին համաշխարհային հրադադարի կոչ էր արել, որոշ երկրներ ոչ միայն չեն ստորագրել կոչը, այլև նորանոր բռնություններ են հրահրել: Արցախում ընթացող պատերազմին Ադրբեջանի կողմից ներգրավված Թուրքիան, ընդ որում, ակտիվ մասնակցություն ունի նաև Լիբիայում ռազմական գործողություններում։

Լուսինե Ոսկանյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` կորոնավիրուսհրադադարՄԱԿպատերազմ Արցախում

Հարակից հոդվածներ

Անդրիաս Ղուկասյանը սխալ է․ ՀՀ իշխանությունը չի թաքցրել COP29-ի դիմաց գերիներին փոխանակելու գործընթացը
Սխալ

Անդրիաս Ղուկասյանը սխալ է․ ՀՀ իշխանությունը չի թաքցրել COP29-ի դիմաց գերիներին փոխանակելու գործընթացը

15:14, 6 Օգս, 2024

Հասարակական-քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանը «Ա1+» լրատվամիջոցին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է 2023 թվականի դեկտեմբերին Ադրբեջանի և Հայաստանի միջև կատարված գերիների...

Ինչպես է 2008 թ․-ին ԼՂ-ն «անհետանում», իսկ Տիգրանաշենը՝«անկլավ դառնում»․ ՄԱԿ-ին ՀՀ-ի տրամադրած քարտեզները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպես է 2008 թ․-ին ԼՂ-ն «անհետանում», իսկ Տիգրանաշենը՝«անկլավ դառնում»․ ՄԱԿ-ին ՀՀ-ի տրամադրած քարտեզները

17:45, 2 Ապր, 2024

Միացյալ ազգերի կազմակերպության անդամ պետությունը կարող է իր ինքնիշխան տարածքի քարտեզներ տրամադրել կազմակերպությանը՝ արխիվ մուտքագրելու և շրջանառելու նպատակով։  Ընդ որում,...

Զախարովան ԼՂ-ում էթնիկ զտման փաստեր չունի․ ՌԴ ԱԳՆ-ի կեղծ ու մանիպուլյատիվ պնդումները
Մանիպուլյատիվ

Զախարովան ԼՂ-ում էթնիկ զտման փաստեր չունի․ ՌԴ ԱԳՆ-ի կեղծ ու մանիպուլյատիվ պնդումները

18:18, 12 Հնվ, 2024

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան հունվարի 12-ի ճեպազրույցի ընթացքում պնդել է, թե Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ...

«Արևմուքտը կողմերին զսպվածության կոչ է արել»․ Հ1-ի հյուրի կեղծ ու չհիմնավորված պնդումները
Սխալ

«Արևմուքտը կողմերին զսպվածության կոչ է արել»․ Հ1-ի հյուրի կեղծ ու չհիմնավորված պնդումները

12:54, 20 Սպտ, 2023

Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույցի» սեպտեմբերի 19-ի թողարկման ընթացքում քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, անդրադառնալով նույն օրն Արցախում մեկնարկած ադրբեջանական ռազմական գործողություններին ու Հայաստանի...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens