ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Բարձր աշխատավարձ նախատեսվում է ոչ թե ՊՊԾ գնդի, այլ նոր ձևավորվող պարեկային ծառայության աշխատակիցների համար

15:06, 26 Մրտ, 2021

ՍԽԱԼ

Մարտի 25-ին հայկական լրատվականները, այդ թվում՝ նաև պետական լրատվական գործակալություն համարվող armenpress.am-ը, հղում անելով կառավարության որոշմանը, տեղեկացրեցին, որ ոստիկանության ՊՊԾ գնդի ու մարզային վարչությունների աշխատակիցների աշխատավարձը կբարձրանա մինչև 97․5 տոկոսով։ 

Tert.am-ը, news.am-ը, infocom.am-ը, factor.am-ը, armeniasputnik.am-ը, 5tv.am-ը, freenews.am-ը,  lurer.com-ը և այլ լրատվականներ գրեցին, որ ոստիկանության ՊՊԾ աշխատակիցների աշխատավարձը կբարձրանա ապրիլի 1-ից, իսկ hraparak.am կայքը հավելեց. «Ուշագրավ է, որ թոշակները, նպաստները կամ ուսուցիչների աշխատավարձները բարձրացնելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը կրկնապատկում է այն ոստիկանների աշխատավարձը, որոնց ավտոբուսներով հրահանգում է տանել իր տունը, կառավարության շենքը հսկելու, ինչպես նաև ընդդիմադիրներին բերման ենթարկելու համար»։

Բարձր աշխատավարձը նախատեսվում է ոչ թե ՊՊԾ գնդի, այլ նոր ձևավորվող պարեկային ծառայության աշխատակիցների համար

Աշխատավարձերի բարձրացումը, սակայն, վերաբերում է ոչ թե ոստիկանության ՊՊԾ-ին (ոստիկանության պարեկապահակակետային ծառայություն), այլ նոր ստեղծվող պարեկային ծառայության պարեկներին։    

Ըստ ոստիկանության պարեկային ծառայության նոր կանոնագրքի՝ նոր ձևավորված պարեկային ծառայությունն իրականացնելու է նախկին ճանապարհային ոստիկանության և պարեկապահակային ծառայության գործառույթները։ Պարեկային ծառայությունը մեկնարկելու է Երևանում (այս տարվա հունիսին), ապա Շիրակի ու Լոռու մարզերում և ամբողջ հանրապետության տարածքում, և ապահովելու է հասարակական կարգի պահպանությունը, հասարակական անվտանգությունը և ճանապարհային երթևեկության անվտանգությունը և այլն։ 

Մինչև պարեկային ոստիկանության ամբողջական գործարկումը, հանրապետության մյուս մարզերում շարունակելու են ծառայություն իրականացնել ներկայիս պարեկապահակային ծառայության աշխատակիցները և «Ճանապարհային ոստիկանության» ծառայության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները։ 

Գործող պարեկապահակակետային ծառայությունը ևս ապահովում է հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունը, իր իրավասության սահմաններում` հասարակական վայրերում հայտնաբերում, կանխում, խափանում, բացահայտում է հանցագործությունները, բացառությամբ ճանապարհային երթևեկության ոլորտում վարչական իրավախախտումների, հասարակական վայրերում կանխում, հայտնաբերում, խափանում է վարչական իրավախախտումները և այլն։ 

Այսպիսով, մարտի 25-ին կառավարության նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի շարքում ներառված էր «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 710-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշումը, որով ներկայացվում են ոստիկանության նոր ձևավորվող պարեկային ծառայության պարեկների ամսական աշխատավարձերի սահմանաչափերը։  

Քննարկման ներկայացված նախագծում ոստիկանությունը նշում է, որ նոր ստեղծվող պարեկային ծառայության գրավչության բարձրացման, ծառայությունում պարեկների մոտիվացման և արդյունավետ գործունեության ապահովման նպատակով նախատեսվում է զգալի չափով՝ մինչև 97․5 տոկոսով բարձրացնել նոր պարեկային ծառայության պարեկների և արտաքին ծառայությանն առնչվող մյուս ծառայողների ամսական աշխատավարձների չափերը։  

Կառավարությունը, ընդ որում, հստակեցրել է, որ ​սույն որոշմամբ հաստատվել են պարեկային ծառայողների նվազագույն հաշվարկային աշխատավարձերի չափերը։

«Հավատարիմ մնալով դեռևս 2020 թ․-ին Ծառայության սովորողների համար հայտարարված ընդունելության ժամանակ հրապարակված նվազագույն հաշվարկային աշխատավարձի խոստմանը՝ այս որոշմամբ սահմանվել է նվազագույն հաշվարկային 320 հազար դրամ (հարկված՝ 245 հազար դրամ) աշխատավարձը։

​Վարձատրության այս մոտեցումը միտված է ապահովելու նոր ստեղծվող ծառայության առջև դրված խնդիրների արդյունավետ լուծումը և նոր ծառայության գրավչության բարձրացումը»,- գրված է կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում, որտեղ նաև նշվում է, որ նոր պարեկային ծառայությունը Երևանում կգործարկվի այս տարվա հուլիսից։ 

Այսպիսով, տեղեկությունը, թե ոստիկանության ՊՊԾ աշխատակիցների աշխատավարձը  բարձրանում է, սխալ է։ 

Նելլի Լազարյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Հայաստանում դեղերի փորձարկման մասին «հետաքննությունը» կեղծ է. ապատեղեկատվության հետևում Պրիգոժինի «Վագներն» է
Ֆեյք

Հայաստանում դեղերի փորձարկման մասին «հետաքննությունը» կեղծ է. ապատեղեկատվության հետևում Պրիգոժինի «Վագներն» է

13:05, 12 Մյս, 2025

Մայիսի 2-ին London Times անունով կայքում հրապարակված «հետաքննության» մեջ, որն իրականացրել է «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամը» (Foundation to Battle Injustice/FBI,...

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

13:15, 7 Մյս, 2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։  Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ...

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք
Սխալ

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք

10:25, 7 Մյս, 2025

Ֆեյսբուքի հայալեզու տիրույթում մայիսի 6-ի ուշ երեկոյից տարածվում է Երևանի փողոցներից մեկում նկարահանված մի տեսանյութ, որում ոստիկանները՝ կարմիր բերետներով, մահակներով...

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող
Սխալ

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող

17:13, 6 Մյս, 2025

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն երկու օր է տեղեկություն է տարածվում, թե Հաագայի միջազգային դատարանը ճանաչել է Հայաստանին որպես Արցախի հուշարձանների...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens