ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

Իսրայելի Քնեսեթում ապատեղեկատվություն է հնչել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին

16:14, 15 Փտր, 2018

Փետրվարի 14-ին Իսրայելի խորհրդարանը՝ Քնեսեթը, մերժեց Հայոց ցեղասպանության օրը նշելու վերաբերյալ Յեշ Աթիդ կուսակցության ներկայացրած նախագիծը։ Դրա ներկայացումից հետո Իսրայելի փոխարգործնախարար Ցիպի Խոտովելին Քնեսեթի պատգամավորներին ԱԳՆ անունից առաջարկել էր դեմ քվերակել դրան։

«2015 թվականին Հայաստանի կառավարությունը նպատակ էր դրել, որպեսզի ԱՄՆ-ն, Եվրամիությունը և Իսրայելը պաշտոնապես ճանաչեն Հայոց ցեղասպանությունը։ Երեքն էլ չընդունեցին», — «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ հայտարարել է Խոտովելին։

Իսրայելի փոխարտգործնախարարի կողմից՝ Եվրամիությանը Հայոց ցեղասպանությունը չճանաչած երկրների հետ նույն շարքում դասելը, սակայն, իրականության աղավաղում է։ Եվրոպական միությունն իր օրենսդիր մարմնի՝ Եվրոպական խորհրդարանի միջոցով, Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացված գործողությունները «ցեղասպանություն» է ճանաչել դեռևս 2015-ին։

Հայոց ցեղասպանության 100-ամյակից օրեր առաջ ընդունած բանաձևով խորհրդարանը Թուրքիային ևս կոչ էր արել այդ առիթն օգտագործել ցեղասպանությունը ճանաչելու համար։ Այս բանաձևով Եվրախորհրդարանը վերահաստատել էր նաև 1987-ին խորհրդարանի կողմից ընդունված բանաձևը, որով  1915-1917 թվականներին հայերի նկատմամբ իրականացվածը կրկին որակվել էր ցեղասպանություն։

Եվրամիության օրենսդիր մարմնից բացի Հայոց ցեղասպանությունը միության անդամ 28 երկրներից 14-ը [Ավստրիա, Բելգիա, Գերմանիա, Իտալիա, Լեհաստան, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Կիպրոս, Հունաստան, Նիդերլանդներ, Շվեդիա, Չեխիայի հանրապետություն, Սլովակիա, Ֆրանսիա] ճանաչել են նաև սեփական օրենսդիր մարմինների միջոցով։

Ի դեպ, Հայոց ցեղասպանության օրը նշելու վերաբերյալ օրինագիծն Իսրայելի Քնեսեթը քննարկում էր առաջին անգամ։ Փոխարտգործնախարար Խոտովելին օրինագծին դեմ քվեարկելու իր կոչից հետո հավելել էր, որ «շատ կարևոր է ճանաչել հայ ժողովրդի ողբերգությունը», սակայն Իսրայելը չի կարող փոխել իր արտաքին քաղաքականությունը, «քանզի առկա են դիվանագիտական մեծ խնդիրներ»։

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Armenia-EAEUArmenian GenocideEUEuropean ParliamentgenocideKnessetԵՄիսրայելհայոց ցեղասպանությունհոլոքոստՔնեսեթ

Հարակից հոդվածներ

Ի՞նչ է ԵՄ-ի հետ վիզայի ազատականացումը․ Հայաստանի ապագան ու Մոլդովայի և Վրաստանի օրինակները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ի՞նչ է ԵՄ-ի հետ վիզայի ազատականացումը․ Հայաստանի ապագան ու Մոլդովայի և Վրաստանի օրինակները

14:23, 22 Հլս, 2024

Հուլիսի 17-ին Եվրոպական խորհուրդը հավանություն տվեց Հայաստանի հետ վիզաների ազատականացման բանակցություններ սկսելու Եվրահանձնաժողովի առաջարկությանը: Սա նշանակում է, որ սկիզբ է...

Հանրաքվե անցկացնելու շուրջ կարծիքները ՔՊ-ի ներսում հակասական են
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հանրաքվե անցկացնելու շուրջ կարծիքները ՔՊ-ի ներսում հակասական են

14:07, 2 Հլս, 2024

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 26-ին Լատվիա այցի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանի «հասարակությունը Եվրամիության մաս լինելու որոշում...

Մեցոլան արձանագրել է ԼՂ հայերի հարկադիր տեղահանումը․ TV 5-ը խեղաթյուրում է ԵԽ դիրքորոշումը
Սխալ

Մեցոլան արձանագրել է ԼՂ հայերի հարկադիր տեղահանումը․ TV 5-ը խեղաթյուրում է ԵԽ դիրքորոշումը

14:55, 18 Հկտ, 2023

«5-րդ ալիքի»` հոկտեմբերի 17-ի լրատվական թողարկման ընթացքում լրագրողը, հղում անելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսին Եվրոպական խորհրդարանի նախագահ...

Մակրոնը չի ասել՝ Փաշինյանը դեմ է եղել Բաքվի դեմ ԵՄ պատժամիջոցների հավանական կիրառմանը
Սխալ

Մակրոնը չի ասել՝ Փաշինյանը դեմ է եղել Բաքվի դեմ ԵՄ պատժամիջոցների հավանական կիրառմանը

14:00, 7 Հկտ, 2023

Սոցիալական մեդիայում տարածվում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին վերագրվող՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հավանական կիրառման վերաբերյալ հայտարարություններ։  Մի շարք օգտատերեր, այդ...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens