ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Նոթատետր

Ծառուկյանը վաճառել է գարեջրի գործարանը․ մանրամասներ գնորդից

18:25, 8 Ապր, 2022

Մամուլը օրերս անդրադարձել էր գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող գարեջրի գործարանը վաճառելու գործարքին։ Նշվում էր, որ գործարքը կայացել է 5 միլիոն դոլարով, իսկ գնորդը Գարիկ անունով անձ է՝ պատգամավոր, Ծառուկյանի խնամի Խաչատուր Սուքիասյանի գործընկերը, որը նրա հետ միասին վառելիքի ներկրմամբ է զբաղվում։

«Փաստերի ստուգման հարթակը» պարզեց, որ Գագիկ Ծառուկյանն իրոք վաճառել է իրեն պատկանող «Կոտայք» գարեջրի գործարանը։ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկանում ենք, որ գնորդը Գարեգին Մկրտչյանն է, որը 2022-ի փետրվարի 11-ից գարեջրի գործարանի 100% բաժնետերն է։ Ի դեպ, 1997-ից 1999 թվականներին գարեջրի գործարանը պատկանել է գործարար Խաչատուր Սուքիասյանին։ 

Գարեջրի գործարանից բացի, Գարեգին Մկրտչյանը բաժնետեր է կամ տնօրենի պաշտոն է զբաղեցնում այլ ընկերություններում ևս։ 

Գարեգին Մկրտչյանին է պատկանում «Այ Ջի Բի» ՍՊԸ-ն, որը զբաղվում է մանրածախ առևտրով ոչ մասնագիտացված խանութներում։ 2021-ից Գարեգին Մկրտչյանը նաև «Բեգլաս» ՍՊԸ-ի 33% բաժնետեր է, այս ՍՊԸ-ում 2020-ից 2021-ին 50% բաժնեմաս է ունեցել նաև Գագիկ Ծառուկյանի դուստրը՝ Գայանե Ծառուկյանը։ «Բեգլասն» ՍՊԸ-ն զբաղվում է ապակե ապրանքատեսակների արտադրությամբ։

Գարեգին Մկրտչյանը «ԱյՋիԲի քեմիքալ» ՍՊԸ-ում տնօրենի պաշտոնն է զբաղեցնում, 2016-ին այս ընկերությունը վերանվանվել է «Կենցաղային քիմիայի գործարան» ՍՊԸ, իսկ ՍՊԸ-ն պատկանում է Գարեգին Մկրտչյանի եղբորը՝ Տիգրան Մկրտչյանին։ Ընկերությունը զբաղվում է օճառի և մաքրող, լվացող միջոցների արտադրությամբ։

Գարեգին Մկրտչյանը 2022-ից «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ի 20% բաժնետերն է։ «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ն զբաղվում է վառելիքի և հարակից արտադրանքի մեծածախ առևտրով։ 

Ամիսներ առաջ «Հետքը» գրել էր, որ այս ընկերությունը փոխկապակցված է Խաչատուր Սուքիասյանի հետ։ «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ի հետ 2021-ի հոկտեմբերի 1-ին շուրջ 5․5 միլիարդ դրամի պայմանագիր էր կնքել Պաշտպանության նախարարությունը։ Ընկերության նախկին սեփականատերերն են եղել Տիգրան Բադալյանն ու Արմեն Մարգարյանը՝ 50-ական տոկոս բաժնեմասերով։ Ըստ hetq.am-ի՝ Տիգրան Բադալյանը ավելի վաղ՝ 2019 թ․ հուլիսի 30-ին հիմնել է «Սիլ կապիտալ» ՍՊԸ-ն, սակայն մեկ ամիս անց իր ամբողջ բաժնեմասը փոխանցել է Խաչատուր Սուքիասյանի եղբոր` էդուարդ Սուքիասյանի որդուն՝ կրտսեր Խաչատուր Սուքիասյանին։

«Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ի ներկայիս բաժնետերերն են Գարեգին Մկրտչյանը (20%), Արաշ Նոսրաթիալամդարին (20%) և Արամայիս Գրիգորյանը (60%): Փաստացի, Արմեն Մարգարյանն ու Տիգրան Բադալյանն ընդամենը մի քանի ամսով են եղել ընկերության սեփականատերը։ Նրանք ընկերության սեփականատեր են դարձել 2020-ի փետրվարին, սակայն ամիսներ անց՝ 2020-ի հուլիսից, այլևս չեն հանդիսացել ընկերության սեփականատեր։

Hetq.am-ի հրապարակման մեջ նաև նշվում էր, որ «Ռան Օիլի» բենզալցակայաններում տպվում են «Մեգա Թրեյդ»-ի անվանմամբ և հարկ վճարողի հաշվառման համարներով ՀԴՄ կտրոններ։ Իսկ «Ռան Օիլ» ընկերությունը պատկանում է «Սիլ կոնցեռնին»։  

Շուշան Ստեփանյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Գագիկ ԾառուկյանԳարեգին ՄկրտչյանԽաչատուր Սուքիասյան

Հարակից հոդվածներ

Խաչատուր Սուքիասյանը մանիպուլացնում է․ 44-օրյա պատերազմում ամենաշատ զոհերն Արցախից էին
Մանիպուլյատիվ

Խաչատուր Սուքիասյանը մանիպուլացնում է․ 44-օրյա պատերազմում ամենաշատ զոհերն Արցախից էին

13:20, 9 Սպտ, 2024

Խաչատուր Սուքիասյանը սեպտեմբերի 3-ին Factor.am լրատվամիջոցին տված հարցազրույցում մանիպուլյատիվ հայտարարություն է արել 2020 թվականի 44-օրյա պատերազմի մասին։  Նա, մասնավորապես, անդրադառնալով...

Ցեմենտի շուկայի «ազատ» մրցակցության հետևանքները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ցեմենտի շուկայի «ազատ» մրցակցության հետևանքները

12:33, 8 Նյմ, 2022

Նոյեմբերի 2-ին Ազգային ժողովում 2023 թվականի բյուջեի քննարկմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երկրում ցեմենտի, քարի և այլ շինանյութի...

«Մուլտի տրանսպորտը» ապօրինի բարձրացրել է Նոր Հաճն-Երևան երթուղու նախանշված գինը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Մուլտի տրանսպորտը» ապօրինի բարձրացրել է Նոր Հաճն-Երևան երթուղու նախանշված գինը

10:43, 15 Օգս, 2022

2021 թվականի հոկտեմբերին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը Կոտայքի մարզի միասնական երթուղային ցանցի ներդրման համար մրցույթ էր հայտարարել, որին, ինչպես...

Ովքեր են հեռուստաընկերությունների սեփականատերերը և ինչ կապեր ունեն քաղաքական ուժերի հետ
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ովքեր են հեռուստաընկերությունների սեփականատերերը և ինչ կապեր ունեն քաղաքական ուժերի հետ

19:05, 11 Մյս, 2022

Հեռուստաալիքների լիցենզավորման՝ 2021-ի հունվարին կայացած մրցույթի արդյունքում Հայաստանի տարածքում հեռարձակվելու իրավունք ստացան «Արմենիա Թիվի», «Երկիր մեդիա», «Շանթ», «ATV», «Կենտրոն» հեռուստաալիքները:...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens