ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Ֆեյք

#InterCheck. Իսրայելում քրիստոնեությունը չի արգելվել, իսկ Դոնեցկում 60 վրացի չի զոհվել

18:01, 28 Ապր, 2023

ՖԵՅՔ

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները:

Տարածաշրջան

Վրաստանյան factcheck.ge-ն ստուգել է ռուսամետ տելեգրամյան ալիքների տարածած տեղեկությունը, թե Դոնեցկի մարզում տեղակայված «Վրացական լեգեոնի» շտաբի ռմբակոծման հետևանքով 60 մարտիկ է զոհվել, ավելի քան 20-ը՝ վիրավորվել է։ Ըստ վրաստանցի փաստեր ստուգողների՝ այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. այն արդեն հերքել է «Վրացական լեգեոնի» հրամանատար Մամուկա Մամուլաշվիլին: Փաստեր ստուգողները հավելել են, որ Ուկրաինայում զոհված զինվորներին առանձնահատուկ պատվով են ուղեկցում Վրաստան, և ոչ ոք չի փորձում թաքցնել նրանց մահը։ Այսպես, ապրիլին Ուկրաինայում 3 վրացի կամավոր է մահացել:

Ղազախստանյան factcheck.kz-ն ուսումնասիրել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հայտարարությունը երկրում ջրի սղության վերաբերյալ:  «Փորձագետները կարծում են, որ 2040 թվականին ջրի պահանջարկը կավելանա 50 տոկոսով։ Մինչև 2050 թվականը Ղազախստանը կարող է հայտնվել «ջրի ծայրահեղ կարիք ունեցող» երկրների շարքում»,— ասել է նա։ Թեև նախագահը չի նշում, թե որ փորձագետներին է հղում անում, ըստ երևույթին, նա նկատի ունի ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կանխատեսումը, ըստ որի՝ մինչև 2040 թվականը Ղազախստանը կարող է բախվել ջրի պակասի 50%-ի չափով: Դեռ 10 տարի առաջ երկրի Շրջակա միջավայրի և ջրային ռեսուրսների նախարար Նուրլան Կապպարովը հայտարարել էր, որ նախարարության գնահատականներով՝ մինչև 2040 թվականը Ղազախստանում ջրի պահանջարկը կաճի 56%-ով։ Հետևաբար, Տոկաևի պնդումը ճիշտ է: 

Ուկրաինական Vox Check-ը ստուգել է  ռուսական տելեգրամյան ալիքների տարածած տեղեկությունները, թե Ուկրաինայում վերջերս շրջանառության մեջ դրված օրինագծի համաձայն՝ ռազմական դրության ընթացքում կառավարությանը քննադատելու համար քաղաքացիները կպատժվեն 5-7 տարի ազատազրկմամբ: Ուկրաինացի փաստեր ստուգողները բացատրել են, որ նման պատիժ նախատեսվում է միայն Ուկրաինայի ազգային անվտանգությանը սպառնալիք ստեղծելու դեպքում և միայն ռազմական դրության պայմաններում։ Այնուամենայնիվ, օրենքի նախագիծը խիստ քննադատության է արժանացել և ամենայն հավանականությամբ՝ չի ընդունվի։

Աշխարհ

Բրիտանական Reuters Fact Check-ը ստուգել է սոցցանցերում տարածված տեսանյութը, որում Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնի ուղղությամբ ձու են նետում: Գրառումների հեղինակները պնդում են, որ միջադեպը տեղի է ունեցել 2023 թ.-ին՝ այն բանից հետո, երբ Ֆրանսիայի նախագահը ստորագրել է կենսաթոշակային տարիքը բարձրացնելու մասին օրենքը: 

French President Emmanuel Macron was stabbed in the forehead with an egg. pic.twitter.com/bLKHbNrnNb

— Spriter (@Spriter99880) April 19, 2023

Սակայն իրականում դեպքը տեղի է ունեցել 2017 թ.-ին  Փարիզում, երբ Մակրոնը մի միջոցառման էր մասնակցում՝ որպես նախագահի թեկնածու: 

Ամերիկյան Politifact-ը ստուգել է համացանցում տարածված տեղեկությունները, թե Իսրայելում մտադրված են արգելել քրիստոնեությունը: Ամերիկացի փաստեր ստուգողները պարզել են, որ տեղեկությունը կեղծ է: Օրինագիծը, որը ներկայացրել են Իսրայելի օրենսդիր մարմնի՝ Կնեսեթի երկու ծայրահեղ ուղղափառ պատգամավորները, արգելում է մեկ անձի փորձել մեկ այլ կրոնից կրոնափոխություն իրականացնել: Այնուամենայնիվ, խիստ անհավանական է, որ նախագիծը կընդունվի: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ կկանխի օրինագծի օրինականացումը։

Ամփոփեց Լուսինե Ոսկանյանը

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` InterCheck

Հարակից հոդվածներ

#InterCheck․ Բայդենի խոսքի սայթաքումն ու «վճարովի» Ֆեյսբուքի միֆը
Ֆեյք

#InterCheck․ Բայդենի խոսքի սայթաքումն ու «վճարովի» Ֆեյսբուքի միֆը

16:37, 15 Սպտ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրացական Փաստմետրը (Factcheck.ge) անդրադարձել...

#InterCheck․ Ինչպես է ռուսական պրոպագանդան միավորում SOAD-ի Շավոյին և Էլվիս Փրեսլիի այրուն
Ֆեյք

#InterCheck․ Ինչպես է ռուսական պրոպագանդան միավորում SOAD-ի Շավոյին և Էլվիս Փրեսլիի այրուն

18:31, 8 Սպտ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրացական Փաստմետրը (Factcheck.ge) անդրադարձել...

#InterCheck. Վլադիմիր Պուտինի ժամացույցն ու Ջիմի Հենդրիքսի բոնգը
Ֆեյք

#InterCheck. Վլադիմիր Պուտինի ժամացույցն ու Ջիմի Հենդրիքսի բոնգը

17:31, 1 Սպտ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրացական Փաստմետրը (Factcheck.ge) ստուգել...

#InterCheck. Արդյո՞ք մոլորակը փրկելու համար պետք է չեղարկել գյուղատնտեսությունը
Չդասակարգված

#InterCheck. Արդյո՞ք մոլորակը փրկելու համար պետք է չեղարկել գյուղատնտեսությունը

18:43, 4 Օգս, 2023

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens