ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

«Հայկական ժամը» հին տեղեկությունները ներկայացնում է որպես նոր՝ խեղաթյուրելով փաստերը

18:24, 13 Հնվ, 2020

ՍԽԱԼ

ՄԱԿ-ն է որոշելու, թե մեր երկիրը որքան ներգաղթյալ ընդունի. Hzham.am

«Հայկական ժամ» (hzham.am) լրատվական կայքում հունվարի 11-ին հրապարակում է տարածվել, որում ասվում է, թե դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ում միգրացիայի վերաբերյալ որոշում է ընդունվել, որով այսուհետ կազմակերպությունն է որոշելու, թե որ երկիրը որքան ներգաղթյալներ պետք է ընդունի: 

«Այս փաստաթղթի ամեն նախադասության տակ անպայման ՇԵՇՏՎԱԾ է, որ ստորագրող երկիրը ԽՍՏԱԳՈւՅՆՍ ՊԱՐՏԱՎՈՐՎԱԾ է ու ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԻՐԱՎՈւՆՔ ՉՈւՆԻ… Հայաստանը կողմ է քվեարկել: […] Ներգաղթյալները բերվում են այն երկրներից, որից կորոշի ՄԱԿ-ը»,- գրված է նյութում։

Լուրը տարածվել է 4news.am կայքում և սոցիալական մեդիա հարթակներում: 

Լրատվականը, սակայն, որպես նորություն է ներկայացրել նախկինում տեղի ունեցածը և խեղաթյուրել փաստերը: Հաշվի առնելով այս թեմայի պարբերաբար շահարկումները՝ «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է ՄԱԿ-ի այս որոշումն ու լրատվական կայքում առկա տվյալների իսկությունը:

«Հայկական ժամի» հոդվածում նշված «որոշումը» Միավորված ազգերի կազմակերպությունն ընդունել է դեռ 2018-ին: Իրականում սա 2018-ի դեկտեմբերի 19-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում որպես բանաձև հավանության արժանացած միգրացիայի հարցերով համապարփակ համաձայնագիրն է (Global Compact for Safe, Orderly and Regular Migration): 

Նյութում սխալ են ներկայացված բանաձևի բովանդակությունն ու նշանակությունը:

Բանաձևի ընդունումը նախատեսված է եղել դեռ 2016-ին ընդունված Նյու Յորքի հռչակագրով: Բանաձևը, սակայն, ամենևին պարտադիր բնույթ չունի և չի սահմանում ընդունող երկրների համար նման պարտավորություններ: Բանաձևի ընդունման նպատակը միջազգային միգրացիայի մի շարք հարցերի ու խնդիրների կարգավորումն է: Այն նախատեսում է միգրացիայի վերաբերյալ միասնական մոտեցում ձևավորել:

Hzham.am-ի հրապարակման մեջ գրված է, որ բանաձևին կողմ է քվեարկել մասնակից 193 երկրից 181-ը: Բանաձևը, սակայն, ընդունվել է 152 կողմ, 12 ձեռնպահ և 5 դեմ ձայներով: ՄԱԿ-ի անդամ 24 երկիր չի մասնակցել քվեարկությանը: Բանաձևին կողմ է քվեարկել նաև Հայաստանը: Հրապարակման մեջ իրականությանը չի համապատասխանում նաև դեմ քվեարկած երկրների ցանկը. «Ավստրիան, Լեհաստանը, Չեխիան, Բուլղարիան, Իսրայելը, Ավստրալիան, Շվեյցարիան, Ամերիկան ու այլ խոշոր ու իրենց ազգային պետականության անվտանգության համար պայքարող երկրներ»։ Բանաձևին դեմ են քվեարկել Չեխիան, Հունգարիան, Իսրայելը, Լեհաստանը և ԱՄՆ-ն:

Ըստ այդ նյութի տրամաբանության, վարչապետ Փաշինյանը փորձում է պակիստանցիներին և հնդիկներին «որպես տուրիստներ ներկայացնել»․ իսկ եթե ՄԱԿ-ը որոշի, որ «1 միլիոն ադրբեջանցի պետք է գա Հայաստան», երկիրը պարտավոր է ընդունել: Ինչպես արդեն նշեցինք, սակայն, ՄԱԿ-ի բանաձևը իրավական ուժ չունի, հետևաբար նյութում առկա այս և նման պնդումներն իրականության հետ որևէ աղերս չունեն: 

Հատկանշական է, որ ՄԱԿ-ի այս բանաձևը համացանցում տարատեսակ քննարկումների առարկա է դարձել նաև նախկինում: Fip.am-ն այս թեմային անդրադարձել էր նախորդ տարվա հունվարին: Այն ժամանակ գրեթե նույն բովանդակությամբ հրապարակում էր տարածել Lurer.com կայքն այն բանից հետո, երբ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը հայտարարել էր, թե Հայաստանի արտաքին քաղաքականության կտրուկ փոփոխություն չի լինի առանց ժողովրդի դրական արձագանքի:

Այսպիսով, «Հայկական ժամ» լրատվական գործակալության կայքում տեղ գտած՝ ՄԱԿ-ի որոշմամբ ներգաղթյալներ ընդունելու վերաբերյալ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Հայաստանում դեղերի փորձարկման մասին «հետաքննությունը» կեղծ է. ապատեղեկատվության հետևում Պրիգոժինի «Վագներն» է
Ֆեյք

Հայաստանում դեղերի փորձարկման մասին «հետաքննությունը» կեղծ է. ապատեղեկատվության հետևում Պրիգոժինի «Վագներն» է

13:05, 12 Մյս, 2025

Մայիսի 2-ին London Times անունով կայքում հրապարակված «հետաքննության» մեջ, որն իրականացրել է «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամը» (Foundation to Battle Injustice/FBI,...

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

13:15, 7 Մյս, 2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։  Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ...

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք
Սխալ

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք

10:25, 7 Մյս, 2025

Ֆեյսբուքի հայալեզու տիրույթում մայիսի 6-ի ուշ երեկոյից տարածվում է Երևանի փողոցներից մեկում նկարահանված մի տեսանյութ, որում ոստիկանները՝ կարմիր բերետներով, մահակներով...

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող
Սխալ

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող

17:13, 6 Մյս, 2025

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն երկու օր է տեղեկություն է տարածվում, թե Հաագայի միջազգային դատարանը ճանաչել է Հայաստանին որպես Արցախի հուշարձանների...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens