ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Տվյալների լրագրություն

Որքան գումար են վճարել զորակոչից խուսափած քաղաքացիները 16 տարվա ընթացքում՝ հայրենիք վերադառնալու համար

18:26, 3 Փտր, 2020

Պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, 2020-ի հունվարից սկսած, հայրենիք վերադառնալուց հետո կենթարկվեն քրեական պատասխանատվության։ 

2020 թ. հունվարի 20-ին խորհրդարանը մերժեց օրակարգ ներառել զորակոչից խուսափած քաղաքացիների վերաբերյալ օրենքի գործողության ժամկետի երկարաձգման հարցը։ 

2004 — 2019 թթ.  «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի գործողության ժամկետի պարբերաբար երկարաձգմամբ պարտադիր զինծառայությունից խուսափած քաղաքացիները հնարավորություն էին ստանում վերադառնալ հայրենիք, տուգանք վճարել և ազատվել քրեական պատասխանատվությունից: 

Օրենքի գործողության ժամկետն ավարտվել էր 2019 թ. դեկտեմբերի 31-ին, և այս անգամ այն երկարաձգելու նախագիծ ներկայացրել էր ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։ Վերջինս հայտարարել էր, որ մինչև հիմնարար լուծում գտնելը, անհրաժեշտ է օրենքի գործողության ժամկետը երկարաձգել, որպեսզի 2020-ի ընթացքում ևս ՀՀ քաղաքացիները հնարավորություն ունենան վերադառնալ Հայաստան։

Մինչդեռ իշխող ուժը մերժել էր՝ պատճառաբանելով, որ օրենքը դարձել է բանակից խուսափելու միջոց, և խոստացել հարցին վերջնական լուծում տալ։ Այժմ չկա այլ օրենք, որը կարգավորում է զորակոչից խուսափած և հայրենիք վերադառնալ ցանկացող քաղաքացիների վերաբերյալ իրավահարաբերությունները:

Իսկ արդեն 2020-ի հունվարից սկսած՝ ծառայությունից խուսափած անձինք քրեական պատասխանատվության կենթարկվեն՝ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով, այն է՝ ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը, որը պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով:

Ի՞նչ էր նախատեսում «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքը 

2004 թ․-ի մարտի 1-ին ուժի մեջ մտած՝ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքը հնարավորություն էր   ընձեռում 27 տարին լրացած (պահեստազորի դեպքում` 35), զորակոչից խուսափած անձանց վճարել պետական տուրք, ազատվել քրեական հետապնդումից և անարգել մուտք գործել Հայաստան:

Վճարվելիք տուրքի չափը նախ սահմանվել էր նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով, 2017-ից դարձել էր նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով։ 

Զինապարտ քաղաքացիների համար վճարվող տուրքը տարբեր էր՝ պայմանավորված այն հանգամանքով, թե քանի զորակոչից է քաղաքացին խուսափել:

Զինծառայությունից խուսափած քանի՞ անձ է օգտվել օրենքից 

Գլխավոր դատախազությունից, ի պատասխան Fip.am-ի հարցման, տեղեկացնում են, որ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի իրավակարգավորումների համաձայն՝ 2004-2019 թվականների ընթացքում քրեական հետապնդումը դադարեցվել է 10,921 անձի նկատմամբ։ 

Ինչ վերաբերում է վճարված պետտուրքին, ապա Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2019 թ, դեկտեմբերի 31-ը թվով 10,921 քաղաքացիների կողմից վճարվելիք գումարի չափը կազմել է մոտ 13 մլրդ 396 հազ. դրամ։ Ըստ ՊՆ-ի՝ գումարներն օգտագործվում են ռազմական կարիքների բավարարման համար՝ ՀՀ կառավարության սահմանված կարգով: 

Նշենք, որ ոստիկանության կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի հատկանիշներով 2008-ից մինչև 2019 թ․-ի նոյեմբերը ներառյալ ոստիկանության մարմինների կողմից ծառայությունից խուսափելու համար հայտարարվել է  հետախուզում մինչև 35 տարեկան թվով 11,500 քաղաքացու նկատմամբ։

Loading...

Loading…

Նելլի Լազարյան 

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Սպանությունների մասին ընկալումն ու իրական թվերը
Տեսանյութեր

Սպանությունների մասին ընկալումն ու իրական թվերը

20:16, 4 Օգս, 2026

Աղմկահարույց տեսանյութերն ու հին դեպքերի կրկնակի տարածումը կարող են տպավորություն ստեղծել, թե Հայաստանում սպանություններն ու հրազենի կիրառումն աճում են։ Սակայն...

Հայաստանը հանվել է միգրանտների տեղափոխման համար դիտարկվող երկրների ցանկից
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հայաստանը հանվել է միգրանտների տեղափոխման համար դիտարկվող երկրների ցանկից

17:09, 4 Օգս, 2026

Իտալական Corriere della Sera պարբերականը այսօր` օգոստոսի 4-ին արդեն հրապարակել է նոր երկրների ցանկ, որտեղ առաջարկվում էր տեղափոխել Եվրոպական Միությունում...

Սպանություններն ու հրազենի կիրառումը 2026 թվականի առաջին կիսամյակի դրությամբ. ինչ են ցույց տալիս պաշտոնական թվերը
Տվյալների լրագրություն

Սպանություններն ու հրազենի կիրառումը 2026 թվականի առաջին կիսամյակի դրությամբ. ինչ են ցույց տալիս պաշտոնական թվերը

15:35, 4 Օգս, 2026

Օգոստոսի 3-ին սոցիալական ցանցերի հայկական տիրույթում լայնորեն տարածվեց Երևանում հունիսի 20-ին կատարված կրակոցների տեսագրությունը։ Առաջին հայացքից անսովոր կադրերը կատարվածը վերադարձրին...

Միգրանտներին Հայաստան տեղափոխելու ծրագիր չկա․ ինչի՞ց է ծագել տարածվող պնդումը (Լրացված)
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Միգրանտներին Հայաստան տեղափոխելու ծրագիր չկա․ ինչի՞ց է ծագել տարածվող պնդումը (Լրացված)

22:39, 3 Օգս, 2026

Սոցիալական ցանցերի հայկական տիրույթում տարածվում է տեղեկություն, թե Եվրոպական Միությունը քննարկում է ԵՄ սահմանների ներսում գտնվող անօրինական միգրանտներին  Հայաստան տեղափոխելու...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens