ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Առանց վճռի

«Իմ քայլը» խոսում է Հրայր Թովմասյանի մասին․ քննարկու՞մ են անձը, թե պաշտոնը

19:04, 11 Փտր, 2020

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը Հանրային հեռուստատեսության եթերում փետրվարի 9-ին «Հանրային քննարկում» հաղորդման շրջանակում հայտարարել է, որ փետրվարի 6-ին խորհրդարանում արտահերթ նիստի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մեծ մասի ելույթները բացառապես մեկ անձի՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի մասին էին:

Նշենք, որ արտահերթ նիստի ընթացքում խորհրդարանական մեծամասնությունն առաջարկել էր դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ 6 անդամների լիազորությունները։

Սիմոնյանի խոսքով, մեկ անձի խնդիր լուծելով՝ հնարավոր չէ կարգավորել դատական համակարգի խնդիրը. «Բայց ձեր գործընկերները բացառապես մեկ անձի մասին էին խոսում՝ եթե այս անձին հեռացնենք, ամեն ինչ կլուծվի։… Լսեք բոլոր հայտարարությունները, այդ թվում՝ նաև զեկուցողի հայտարարությունը, որը 20 րոպե խոսեց, 18 րոպեն մոտավորապես խոսում էր մեկ անձի մասին»,- դիմելով «Իմ քայլը խմբակցության» պատգամավոր Սուրեն Գրիգորյանին՝  ասաց Սիմոնյանը:

Սրան ի պատասխան՝ Գրիգորյանը հակադարձեց, որ նման պնդում չի կատարվել։ Նա նշեց, որ խոսվել է այն մասին, որ այսօր Հայաստանում չկա 2015 թվականի մոդելի Սահմանադրական դատարան, իսկ Հրայր Թովմասյան անձի հետ կապված որևէ խնդիր չկա։

«Հիմա եթե 2015 թվականի մոդելի Սահմանադրական դատարան չունենալու հիմնական պատճառը պատգամավոր Հրայր Թովմասյանի ՍԴ անդամ, ապա՝ ՍԴ նախագահ դառնալն է. մենք ի՞նչ անենք, անունները փոխե՞նք, չասե՞նք, որ էդպես է եղել»,- ասաց Գրիգորյանը։

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ուսումնասիրել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների՝ փետրվարի 6-ի ելույթները՝ հասկանալու, թե ինչ շեշտադրումներով էին դրանք ասվում և արդյո՞ք վերաբերում էին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի անձին, թե՞ նրա մասնագիտական գործունեությանը:

Վահագն Հովակիմյան 

Նախագծի հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանն իր ելույթում, մասնավորապես, ներկայացրել է այն գործընթացները, որոնց արդյունքում 2018 թվականին Հրայր Թովմասյանը ստացել էր ՍԴ նախագահի պաշտոնը: Նա հիշեցրեց, որ 2013-ին, երբ Սերժ Սարգսյանը հայտարարել էր սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով ստեղծելու մասին, Հրայր Թովմասյանը զբաղեցնում էր արդարադատության նախարարի պաշտոնը և ի պաշտոնե ընդգրկվել այդ հանձնաժողովի կազմում։ «Հանրային ընկալմամբ, 2015-ի Սահմանադրության նախագծի հեղինակը համարվում է Հրայր Թովմասյանը: Հետագայում, երբ այդ փաստաթուղթը եկավ խորհրդարան, Հրայր Թովմասյանը տեղափոխվեց խորհրդարան, արդեն խորհրդարանի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պաշտոնում, այսինքն՝ ինքը տեղափոխվեց խորհրդարան, որպեսզի այդ փաստաթղթի կյանքի կոչման ընթացքում որեւէ խոչընդոտ, խնդիրներ չառաջանան, և ի վերջո, 2015-ի դեկտեմբերի 6-ին մենք ունեցանք նոր խմբագրությամբ Սահմանադրություն»,- ասել է Վահագն Հովակիմյանը։

Վերջինիս խոսքով՝ 2017-ին, երբ արդեն Հրայր Թովմասյանը ստանձնել էր պատգամավորի լիազորությունները և միևնույն ժամանակ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը, օրենսդրական փոփոխությունների մի զգալի մասը, բխեցնելով Սահմանադրությունից, նա արդեն հասցրել էր անել: «Բայց գործընթացի հանգուցալուծումը պիտի լիներ 2018-ին, որը պիտի մատնացույց աներ Հրայր Թովմասյանի այդ «ы» օպերացիայի բուն նպատակը: Ինչու «ы», ինչպես հայտնի ֆիլմում են ասում, որ ոչ ոք գլխի չընկնի, մինչև այն պահը, երբ Հրայր Թովմասյանը խաղաքարտերը կբացեր, իսկ դա ՍԴ նախագահ կարգվելն էր»,- նշել է Հովակիմյանը:

Արթուր Հովհաննիսյան

Ելույթ ունեցողներից «Իմ քայլի» պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ որպես նախորդ իշխանությունների ներկայացուցիչ՝ Հրայր Թովմասյանը գողացել է ժողովրդից իշխանությունը. «Չնայած, որ 2018 թվականին Հանրապետության հրապարակում մենք բոլորս ասացինք «ոչ» թալանչի ու խաբեբա տեսակին, նրանք այս ընթացքում վերափոխվելու, հարմարվելու կամ խելքները գլուխները հավաքելու փոխարեն իրար գլխի հավաքվեցին ու փորձ են անում պահպանել իրենց վերացող տեսակը նույն գործիքակազմով… Չի կարող այդ խաբեբաների տեսակի վառ ներկայացուցիչը, որը մնացյալի հետ հավասարապես, եթե ոչ ավելի, գողացել է ժողովրդից իշխանությունը, նոր Հայաստանում զբաղեցնել առանցքային պաշտոն: Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը կոռումպացված իշխանությունների մաս է կազմել և այսօր էլ խառը ժամանակներից տարբեր մասնագիտությունների տեր և տատանվող գներով իրար գլխի հավաքվածների հետ լծված է իրենց տեսակի պահպանման գործին»,- հայտարարել է պատգամավորը: 

Արփի Դավոյան

Նույն խմբակցությունից Արփի Դավոյանն իր ելույթում նշել է, որ Հրայր Թովմասյանը պետական շահը ստորադասել է անձնական շահին։

«Հրայր Թովմասյանը 2015-ի սահմանադրական բարեփոխումները դարձրեց մի հսկայական դավադրություն: Կարեց սուպեր ՍԴ նախագահական կոստյումը և որոշեց, որ մինչև 3000-4000 թվականները դառնալու է ՍԴ նախագահ: 2018 թվականի մարտին էլ կասկածելի հանգամանքներում դարձավ ՍԴ նախագահ…։ Այն, որ երազկոտ ձայնով ասում է՝ դիրքապահ, ինձ վստահված դիրք, վերջին բաստիոն, վատ է, որ այսքան տարի Հրայր Թովմասյանը չի իմացել, որ իսկական դիրքապահը Օմարի լեռներում է, Չինարի գյուղում է, Թալիշում է, ու էտ դիրքն իրեն վստահող Սերժ Սարգսյանն անգամ իրեն վստահված դիրքը չկարողացավ պահել…։ Իսկ դուք հիմա եկել, Բաղրամյան պողոտայում խրամատ եք փորել, որ ի՞նչ անեք»: Դավոյանը անգամ հիշեցրել է «Գահերի խաղ» հեռուստասերիալը. «Եվ հավատացնում եմ, որ Թովմասյան Հրայրն այդ ֆիլմի որևէ հերոսին նմանվելու հավակնություն չունի՝ դրական հերոսին։ Իսկ ավելի կոնկրետ՝ նա Ջոն Սնոուն չէ»,- ասել է պատգամավորը։ 

Սասուն Միքայելյան 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը ելույթում հայտնել է, որ վաղուց է ճանաչում Թովմասյանին։ «Հրայր Թովմասյանին ճանաչում եմ գրեթե 2000 թ.-ից, նորմալ, պարկեշտ իրավաբան է եղել: Իմ ընտրությունների ժամանակ Հրայր Թովմասյանն ինձ շատ է օգնել, դեմ է եղել այն իշխանություններին: Բայց այն իշխանությունները միշտ ցանց են գցել, խելոքներին տարել են, ինչքան հաջողվել է, նա ընկել է այդ ցանցի մեջ».- ասել է Միքայելյանը:

Արեն Մկրտչյան 

Պատգամավոր Արեն Մկրտչյանը նշել է, որ Թովմասյանը հիշվելու է որպես «քաղաքական բանդայի մասնիկ»։ «Հրայր Թովմասյանն անհաջող մի սրբագրիչ է, որին պետք է խմբագրել: Դուք հիշվելու եք որպես քաղաքական բանդայի մասնիկ, որի պաշտոնավարման տարիներին 375 հազար քաղաքացու ճանապարհել են Զվարթնոց օդանավակայան…։ Հրայր Թովմասյան, դուք հիշվելու եք ոչ թե որպես սահմանին կանգնած զինվոր, այլ սահմանին կանգնած դիպուկահար, որը թիրախավորել է  Հայաստանի Հանրապետության սուվերենությունը»,- ասել է նա: 

Քրիստինե Պողոսյան

«Իմ քայլի» պատգամավոր Քրիստինե Պողոսյանը ելույթի սկզբում նշել է, որ չի խոսի Հրայր Թովմասյանից, սակայն հավելել է. «Ինձ թվում է, որ դուրս գանք ցանկացած մանկապարտեզի կողքով անցնենք, որևէ երեխայի հարցնենք՝ ով է Թովմասյան Հրայրը, կասի՝ հաստատ չգիտեմ, բայց գիտեմ, որ վատ մարդ ա»,- նշել է նա: 

Ռուբեն Ռուբինյան

Ռուբեն Ռուբինյանը համոզմունք է հայտնել, որ Հրայր Թովմասյանը խախտել է 2015 թվականի Սահմանադրության ոգին։ «Կա մարդ, որն այժմ զբաղեցնում է ՍԴ նախագահի պաշտոնը, որը, սկզբից լինելով արդարադատության նախարար, մասնակցելով 2015 թ. պաշտոնական արդյունքներով ընդունված և հետագայում ուժի մեջ մտած Սահմանադրության նախագծմանը, ապա որպես պետաիրավական հանձնաժողովի անդամ՝ մասնակցելով դրանից բխող օրենսդրական ակտերի ընդունմանը, հետագայում խախտել է իր հանրապետական թիմակիցների հետ իր իսկ երազած Սահմանադրության ոգին և մինչև 65 տարեկանը ընտրվել է ՍԴ նախագահ ԱԺ կողմից՝ ի հեճուկս այն փաստի, որ ըստ իր երազած Սահմանադրության՝ նա պիտի ընտրվեր 6 տարով և ոչ թե ԱԺ կողմից, այլ ՍԴ անդամների կողից»,- նշել է Ռուբինյանը՝ հավելելով, որ Թովմասյանը հետագայում արել է քաղաքական հայտարարություններ, և ՍԴ մյուս անդամները առնվազն ոչինչ չեն արել ստեղծված իրավիճակը լուծելու համար

Լենա Նազարյան

ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Լենա Նազարյանը հայտարարել է, որ Թովմասյանը զավթել է ՍԴ նախագահի ինստիտուտը. «…Զավթումը, գիտենք, ինչպես է տեղի ունեցել: Մեր հայտնի կոստյումի դերձակը, փաստացի, հոգացել է նաև սեփական անձի՝ դատավորի պատմուճանի մասին: Եվ արդյունքում պաշտոնավարելու է մինչև 65 տարեկան լրանալը: … ՍԴ նախագահի ինստիտուտը զավթած Թովմասյանն իր հանրային խոսքում փորձում է պետության շահին նվիրյալ զինվոր ու դիրքապահ հանդես գալ: Ես ուզում եմ հարցնել՝ իսկ պետական կամ հանրային ո՞ր շահի պաշտպանության համար է Թովմասյանը սահմանադրական փոփոխություններում իրեն վերապահվելիք պաշտոնի երկարակեցությունը երաշխավորող հոդված հորինել»,- ելույթում հարց է ուղղել Նազարյանը:

Այսպիսով, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից շատերը փետրվարի 6-ի արտահերթ նիստին խոսել են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մասին։ Իրենց ելույթներում պատգամավորները թեև մեծամասամբ անդրադարձել են Թովմասյանի գործունեությանն ու Սահմանադրական փոփոխություններում ունեցած դերին, սակայն հնչել են նաև հայտարարություններ ուղղված հենց Հրայր Թովմասյանի անձին։ 

Լուսինե Ոսկանյան 

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Հայաստանում դեղերի փորձարկման մասին «հետաքննությունը» կեղծ է. ապատեղեկատվության հետևում Պրիգոժինի «Վագներն» է
Ֆեյք

Հայաստանում դեղերի փորձարկման մասին «հետաքննությունը» կեղծ է. ապատեղեկատվության հետևում Պրիգոժինի «Վագներն» է

13:05, 12 Մյս, 2025

Մայիսի 2-ին London Times անունով կայքում հրապարակված «հետաքննության» մեջ, որն իրականացրել է «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամը» (Foundation to Battle Injustice/FBI,...

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

13:15, 7 Մյս, 2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։  Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ...

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք
Սխալ

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք

10:25, 7 Մյս, 2025

Ֆեյսբուքի հայալեզու տիրույթում մայիսի 6-ի ուշ երեկոյից տարածվում է Երևանի փողոցներից մեկում նկարահանված մի տեսանյութ, որում ոստիկանները՝ կարմիր բերետներով, մահակներով...

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող
Սխալ

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող

17:13, 6 Մյս, 2025

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն երկու օր է տեղեկություն է տարածվում, թե Հաագայի միջազգային դատարանը ճանաչել է Հայաստանին որպես Արցախի հուշարձանների...

Հարակից հոդվածներ

Հայաստանում դեղերի փորձարկման մասին «հետաքննությունը» կեղծ է. ապատեղեկատվության հետևում Պրիգոժինի «Վագներն» է
Ֆեյք

Հայաստանում դեղերի փորձարկման մասին «հետաքննությունը» կեղծ է. ապատեղեկատվության հետևում Պրիգոժինի «Վագներն» է

13:05, 12 Մյս, 2025

Մայիսի 2-ին London Times անունով կայքում հրապարակված «հետաքննության» մեջ, որն իրականացրել է «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամը» (Foundation to Battle Injustice/FBI,...

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

13:15, 7 Մյս, 2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։  Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ...

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք
Սխալ

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք

10:25, 7 Մյս, 2025

Ֆեյսբուքի հայալեզու տիրույթում մայիսի 6-ի ուշ երեկոյից տարածվում է Երևանի փողոցներից մեկում նկարահանված մի տեսանյութ, որում ոստիկանները՝ կարմիր բերետներով, մահակներով...

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող
Սխալ

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող

17:13, 6 Մյս, 2025

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն երկու օր է տեղեկություն է տարածվում, թե Հաագայի միջազգային դատարանը ճանաչել է Հայաստանին որպես Արցախի հուշարձանների...

FIP.AM

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge




Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens