ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Սխալ

Վահե Գրիգորյանի «գործուղումները» ոչ գաղտնի են եղել, ոչ էլ հարկատուների հաշվին. Pastinfo.am-ը սխալվում է

22:01, 14 Փտր, 2020

ՍԽԱԼ

Test

Pastinfo.am կայքը փետրվարի 13-ին գրել էր, որ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը դեկտեմբեր-հունվար ամիսներին մեկնել է գաղտնի գործուղումների։ 

«Վահե Գրիգորյանը մեկնում է գաղտնի գործուղումների, ունենում կասկածահարույց հանդիպումներ, նրա անգործությամբ էական վնաս է պատճառվում ՀՀ քաղաքացիների օրինական շահերին ու իրավունքներին, վատնվում են հարկատուներիս հարկերից գոյացած պետբյուջեի գումարները»,- գրել էր կայքը։ 

Pastinfo-ն հոդվածում անդրադարձել էր Վահե Գրիգորյանի բացակայություններին՝ ներկայացնելով նաև ՍԴ աշխատակազմից լրատվամիջոցին ներկայացրած պատասխանը. «Վահե Գրիգորյանը 2019 թ․ դեկտեմբերի 13-ին, 26-ին, 27-ին 30-ին և 2020 թ. հունվարի 15-ին, 16-ին և 17-ին, որոնք հանդիսանում են աշխատանքային օրեր, չի ներկայացել աշխատավայր։ Նրա կողմից Սահմանադրական դատարանի աշխատողներին հայտնած տեղեկությունների համաձայն՝ նշված և հաջորդող որոշ ոչ աշխատանքային օրերին նա բացակայել է ՀՀ-ից՝ գործուղման լինելու պատճառով։ Այլ մանրամասներ հայտնի չեն»։ Պատասխանի մեջ նաև նշվել է, որ ՍԴ աշխատակարգի 177-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանի՝ գործուղման մեկնող պատվիրակությունների կազմը հաստատում է ՍԴ նախագահը։

Հիշեցնենք, որ Վահե Գրիգորյանը հունիսի 20-ին Ազգային ժողովում, ստանձնելով ՍԴ դատավորի պաշտոնը, հայտարարել էր, որ ՍԴ-ում ճգնաժամ է, նախագահ Հրայր Թովմասյանը լեգիտիմ չէ և ինքը գնում է ՍԴ՝ ստանձնելով նախագահի լիազորությունները: Վերջին ամիսներին Գրիգորյանը թեև գնում է աշխատանքի, սակայն չի մասնակցում նիստերին։ 

Վահե Գրիգորյանը պարզաբանում է

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այս  «ընդարձակ նյութին»՝ այն որակելով ապատեղեկատվություն, և պարզաբանել, որ ՍԴ դատավորի պաշտոնում մեկնել է գործուղման Վարշավա՝ Լեհաստանի Հանրապետության մարդու իրավունքների հանձնակատարի (ՄԻՀ) հրավերով՝ Լեհաստանի Մարդու իրավունքների 3-րդ Ազգային կոնգրեսի հյուրի կարգավիճակով։ Գրիգորյանը գրել է, որ այնտեղ պաշտոնական և ոչ պաշտոնական հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ՄԻՀ-ի, իր նախկին կոլեգաներից մի քանի իրավաբան-գիտնականների հետ, եղել բանախոս՝ խոշտանգումների կանխարգելման միջազգային մեխանիզմների արդյունավետության հարցերով։ 

Վահե Գրիգորյանը նաև նշել է, որ այցի մասին պատշաճորեն տեղեկացված է եղել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, իսկ իր այցի ողջ ընթացքում, ըստ կարգի, իրեն ուղեկցել է Լեհաստանում ՀՀ դեսպանը:  Fip.am-ը կապ հաստատեց նաև Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի հետ: Վերջինս հաստատեց, որ արտաքին գերատեսչությունը տեղյակ է եղել Գրիգորյանի այցի մասին: 

Մյուս բացակայության պատճառը, ըստ պարզաբանման, եղել է անձնական նպատակով։ 2019 թ. դեկտեմբերին և 2020 թ. հունվարին, ընդհանուր թվով 6 աշխատանքային օր, ընտանիքի հետ հանգստյան է մեկնել Լոնդոն (ամանորյա տոներն անցկացնելու) և Հռոմ՝ կարճատև հանգստի։ 

«Վերը թվարկված բոլոր բացակայությունների մասին ՆԱԽԱՊԵՍ և մինչև աշխատանքային ամսվա ավարտը գրավոր տեղեկացրել եմ ՍԴ աշխատակազմի հաշվապահական հաշվառման և ֆինանսական վարչությանը…»,- գրել է Գրիգորյանը:

Արդյո՞ք Վահե Գրիգորյանի «գաղտնի» գործուղումները պետական միջոցների հաշվին են եղել  

Fip.am-ի հետ զրույցում Վահե Գրիգորյանը պարզաբանեց, որ իր այցերը պետական միջոցների հաշվին չեն եղել։ «Ես այդ օրերի համար նույնիսկ դիմել եմ, որ իմ աշխատավարձը պահեն, և տեղյակ էլ չեմ՝ այդ օրերի համար պահե՞լ են, թե՞ ոչ։ Այսինքն՝ ես իրենց պաշտոնապես տեղեկացրել եմ, որ այդ օրերին աշխատանքի չեմ գալու, և խնդրել պահումներ անել համապատասխան չափով»,- ասաց նա՝ տրամադրելով նաև ՍԴ աշխատակազմի հաշվապահական հաշվառման և ֆինանսական վարչության պետ Զավեն Չոփուրյանին ուղարկած էլեկտրոնային նամակը։ 

Բացի այդ, Վահե Գրիգորյանն ընդգծում է, որ ներկայացված դիմումում չի նշել գործուղման մեկնման մասին, ինչպես ՍԴ պաշտոնական պատասխանում է եղել։ «Ես նշել եմ, որ այս օրերին աշխատանքի չեմ գալիս, գործուղման մասին խոսք չի եղել։ Այլ կերպ ասած՝ ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը, հղում կատարելով միայն ՍԴ ինչ-ինչ աշխատակիցներից ստացված չստուգված տեղեկությունների վրա, ի պաշտոնե ՍԴ անունից կեղծ տեղեկություն է տարածել, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը գտնվել է տարբեր գործուղումների մեջ»,- մեզ հետ զրույցում ասաց նա։ 

Ինչ վերաբերում է Էդգար Ղազարյանի կողմից մատնանշած ՍԴ աշխատակարգի 177-րդ կետին, ըստ որի՝ ՍԴ նախագահը հաստատում է գործուղման մեկնող պատվիրակությունների կազմը, Վահե Գրիգորյանը նշեց, որ ինքը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գրասենյակից ստացել է անհատական և անվանական հրավեր։

«Ակնհայտ է դառնում, որ վերոնշյալ աշխատակարգի կարգավորումն ինքնին չի կարող գործել՝ պատվիրակության կազմի, ըստ էության, բացակայության պայմաններում»,- նշեց Գրիգորյանը։

Վահե Գրիգորյանը կաշկանդված չէ մասնավոր այցեր ունենալ, բայց դրա համար էլ սահմանված կարգ կա

Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը Fip.am-ի հետ զրույցում ևս հաստատեց, որ Վահե Գրիգորյանի «գործուղումները» բյուջեի հաշվին չեն եղել։ Միաժամանակ նա հավելեց, որ առանց իրավական ակտի գործուղում չէր կարող լինել։

«Ընդհանրապես, ցանկացած պաշտոնյա, որ գործուղման է գնում՝ անկախ նրանից, թե գործուղումը պետական միջոցների հաշվին է, մասամբ է բյուջեի հաշվին, թե ամբողջությամբ է փոխհատուցվում հրավիրվող կողմից, այդ գործուղումները պաշտոնապես ձևակերպվում են, և մեկնող պատվիրակությունների կազմը հաստատում է ՍԴ նախագահը»,- ասաց նա։

Ղազարյանը հավելեց, որ դատավորները կաշկանդված չեն նաև մասնավոր այցելություններ ունենալ. «Բայց դա լինում է արդեն արձակուրդի հաշվին, այսինքն՝ այդ դեպքում դատավորները դիմում են դատարանի նախագահին, կարգադրությամբ ստանում են արձակուրդ և իրենք են որոշում որտեղ անցկացնել արձակուրդը՝ Հայաստանո՞ւմ, թե՞ Հայաստանից դուրս։ Վահե Գրիգորյանի դեպքում չի եղել ոչ մի իրավական ակտ, ոչ գործուղման է մեկնել դատարանից, ոչ էլ երբևէ արձակուրդ է ունեցել»։

ՍԴ աշխատակազմի ղեկավարի խոսքով՝ Վահե Գրիգորյանն ընդամենը էլեկտրոնային փոստով հաշվապահությանը տեղեկացրել է, որ այդ օրերին հանրապետությունից բացակայելու է, խնդրել այդ օրերի համար աշխատավարձ չհաշվարկել։ «Բայց հաշվապահության համար հիմքը ոչ թե իր էլեկտրոնային փոստի գրառումն է, այլ կարգադրությունը կամ որոշումը»,- ասաց Ղազարյանը՝ հավելելով, որ հակառակ դեպքում Գրիգորյանին ոչ միայն այդ օրերի համար չվճարելու, այլ հակառակը՝ նաև արձակուրդային վճար տրամադրելու համար հաշվարկ կկատարվեր։

Իսկ հարցին, թե ինչի՞ց է ենթադրել, որ Վահե Գրիգորյանը հենց գործուղման է մեկնել, երբ իր նամակում «գործուղում» բառը չի նշվել, Ղազարյանը պատասխանեց, որ իրենք շեշտել են, որ հաշվապահության գրություններից են տեղյակ եղել, որ Վահե Գրիգորյանը աշխատանքային օրերին աշխատանքի չի հաճախելու, այսինքն՝ բացակայելու է հանրապետությունից։ «Բայց թե ո՞ւր է գալու, ի՞նչ է անելու և ի՞նչ նպատակով է գնալու, բնականաբար, մենք չենք իրազեկվել։ Իսկ արդեն այսօր իր գրառման բովանդակության մեջ հստակեցրել է, որ Լեհաստանի ՄԻ հանձնակատարը հրավիրել է, և գնացել է, հանդիպում ունեցել, և դեսպանն էլ ուղեկցել է իրեն։ Դա մասնավո՞ր այց է»,- ասաց նա։ 

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ pastinfo.am կայքի պնդումը, որ Վահե Գրիգորյանը մեկնում է գաղտնի գործուղումների, ունենում կասկածահարույց հանդիպումներ, վատնում հարկատուների հարկերից գոյացած պետբյուջեի գումարները, սխալ է, քանի որ ՍԴ դատավորի այցը բյուջեի հաշվին չի եղել և ոչ էլ գաղտնի է եղել։ 

Միաժամանակ պետք է նշել, որ Վահե Գրիգորյանը խախտել է ՍԴ աշխատակարգի կարգավորումները՝ արձակուրդի և գործուղման մեկնելու վերաբերյալ։ 

Նելլի Լազարյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

#InterCheck. Ջիմ Քերրիի մահվան մասին լուրերը չափազանցված են
Ֆեյք

#InterCheck. Ջիմ Քերրիի մահվան մասին լուրերը չափազանցված են

19:12, 24 Հնս, 2022

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրաստանյան Factcheck.ge-ն ստուգել է...

FipՓոդքասթ #11․ Ֆեյքերի գարուն-ամառ 2022 հավաքածուն
Տեսանյութեր

FipՓոդքասթ #11․ Ֆեյքերի գարուն-ամառ 2022 հավաքածուն

11:46, 23 Հնս, 2022

FipՓոդքասթները պատրաստվում են FIP.am-ի և Աուդիոբունի համագործակցությամբ:

Երևանի տրանսպորտի էլեկտրոնային վճարման համակարգը կներդնի TelCell-ը, բայց դեռ պետք է սպասել
Առանց վճռի

Երևանի տրանսպորտի էլեկտրոնային վճարման համակարգը կներդնի TelCell-ը, բայց դեռ պետք է սպասել

18:26, 22 Հնս, 2022

2021 թվականի հուլիսի սկզբին Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր, որ 2021-ի աշնանը մայրաքաղաքի տրանսպորտը կունենա էլեկտրոնային վճարման համակարգ: ...

Մանիպուլյացիա․ Google-ը Փաշինյանին չի ընդգրկում Ալիևների «ընտանիքում»
Մանիպուլյատիվ

Մանիպուլյացիա․ Google-ը Փաշինյանին չի ընդգրկում Ալիևների «ընտանիքում»

16:01, 22 Հնս, 2022

Հունիսի 21-ին մի քանի լրատվական կայքեր «Google-ը Նիկոլին ընդգրկում է Ալիևների «ընտանիքում»» վերտառությամբ հոդված են հրապարակել, որտեղ կարճ տեսանյութով պատկերված...

Հարակից հոդվածներ

#InterCheck. Ջիմ Քերրիի մահվան մասին լուրերը չափազանցված են
Ֆեյք

#InterCheck. Ջիմ Քերրիի մահվան մասին լուրերը չափազանցված են

19:12, 24 Հնս, 2022

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրաստանյան Factcheck.ge-ն ստուգել է...

FipՓոդքասթ #11․ Ֆեյքերի գարուն-ամառ 2022 հավաքածուն
Տեսանյութեր

FipՓոդքասթ #11․ Ֆեյքերի գարուն-ամառ 2022 հավաքածուն

11:46, 23 Հնս, 2022

FipՓոդքասթները պատրաստվում են FIP.am-ի և Աուդիոբունի համագործակցությամբ:

Երևանի տրանսպորտի էլեկտրոնային վճարման համակարգը կներդնի TelCell-ը, բայց դեռ պետք է սպասել
Առանց վճռի

Երևանի տրանսպորտի էլեկտրոնային վճարման համակարգը կներդնի TelCell-ը, բայց դեռ պետք է սպասել

18:26, 22 Հնս, 2022

2021 թվականի հուլիսի սկզբին Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր, որ 2021-ի աշնանը մայրաքաղաքի տրանսպորտը կունենա էլեկտրոնային վճարման համակարգ: ...

Մանիպուլյացիա․ Google-ը Փաշինյանին չի ընդգրկում Ալիևների «ընտանիքում»
Մանիպուլյատիվ

Մանիպուլյացիա․ Google-ը Փաշինյանին չի ընդգրկում Ալիևների «ընտանիքում»

16:01, 22 Հնս, 2022

Հունիսի 21-ին մի քանի լրատվական կայքեր «Google-ը Նիկոլին ընդգրկում է Ալիևների «ընտանիքում»» վերտառությամբ հոդված են հրապարակել, որտեղ կարճ տեսանյութով պատկերված...

fip.am

  • Մեր Մասին
  • Մեթոդոլոգիա
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ





Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens