ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Ճիշտ

Աննախադե՞պ, թե՞ սովորական․ ինչպես է աճել Հայաստանի տնտեսությունն անկախությունից ի վեր

13:05, 24 Փտր, 2020
ՃԻՇՏ

ՃԻՇՏ

Հայաստանում 2019-ին գրանցված 7,6 տոկոս տնտեսական աճը 2008 թվականից ի վեր արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 20-ին ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ հայտնելով 2019-ին գրանցված 7,6 տոկոս տնտեսական աճի մասին։ «Սա Հայաստանում 2008 թվականից ի վեր արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է»,- գրել էր Փաշինյանը։

Վարչապետն իր գրառման մեջ, փաստացի, ներկայացրել էր Վիճակագրական կոմիտեի հրապարակած 2019 թվականի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) նախնական տվյալները։ Ըստ պաշտոնական վիճակագրության՝ նախորդ տարի Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է ավելի քան 6 տրլն 550 մլրդ դրամ։ Համեմատության համար նշենք, որ 2018-ին ՀՆԱ-ն կազմել էր 6 տրիլիոն 5 մլրդ դրամ։ 

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ուսումնասիրել Հայաստանի տնտեսության աճը սկսած 1991 թվականից և պարզել, թե որ տարիներին ինչպիսի աճ է արձանագրվել։

Այսպես, ըստ Համաշխարհային բանկի տվյալների՝ 1991 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն գնահատվել է ավելի քան 2 մլրդ դոլար (2069 մլն)։ Կապված ԽՍՀՄ փլուզման և Արցախյան պատերազմի հետ՝ հաջորդ երկու տարիներին տնտեսության անկումը հանգեցրել է ՀՆԱ-ի նվազմանը՝ 1992-ին 41,8 տոկոսով, իսկ 1993-ին՝ 8,8 տոկոսով։

Հաջորդ 8 տարիներին, տնտեսության կայունացմանը զուգահեռ, սկսել է աճել նաև երկրի ՀՆԱ-ն։ 1994-ին Հայաստանի ՀՆԱ-ն ավելացել է 5․4 տոկոսով։ Աճի այս տեմպը պահպանվել է մինչև 2001 թվականը։ 

HNA
Infogram

Ինչպես երևում է գրաֆիկից՝ սկսած 2001 թվականից յուրաքանչյուր տարի ՀՆԱ-ն ավելացել է երկնիշ թվերով։ 

Կապված համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ՝ 2008-ին ՀՆԱ-ի աճը կազմել է 6․9 տոկոս, իսկ արդեն 2009-ին գրանցվել է Հայաստանի ՀՆԱ աճի ամենացածր ցուցանիշը՝ 1992-ից ի վեր։ Տնտեսությունն այդ տարի 14․1 տոկոսով անկում էր ապրել։

2010-ից սկսած, համաշխարհային տնտեսության կայունացմանը զուգահեռ, փոքր քայլերով սկսեց կայունանալ նաև Հայաստանի տնտեսությունը՝ 2010-ին՝ 2,2, 2011-ին՝ 4,7, իսկ արդեն 2012-ին արձանագրելով 7,2 տոկոս տնտեսական աճ։ 

2013 թվականից, սակայն, տնտեսական աճի տեմպերը բավականին նվազեցին՝ արձանագրելով 3,2-3,6 տոկոսանոց աճ։ 2016-ին Հայաստանի տնտեսության աճը, կարելի է ասել, կանգ առավ՝ կազմելով ընդամենը 0,2 տոկոս։

Վերջին երեք տարիներին Հայաստանի ՀՆԱ-ն աճում է բավականին արագ տեմպերով։ 2017-ին արձանագրվել է 7,5, 2018-ին՝ 5,2 տոկոս աճ։ Ինչ վերաբերում է նախորդ տարվան, ինչպես նշեցինք, Վիճակագրական կոմիտեի հրապարակած նախնական տվյալների համաձայն, Հայաստանի տնտեսությունն աճել է 7․6 տոկոսով։ Սա նշանակում է, որ վարչապետի պնդումը, թե այս ցուցանիշը ամենաբարձրն է 2008-ից ի վեր, ճիշտ է։

Այսպիսով փաստենք, որ չնայած վայրիվերումներին՝ տնտեսությունը շարունակում է աճել, իսկ վերջին 3 տարիների ցուցանիշները լավատեսության հիմք են տալիս։

Սևադա Ղազարյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Անվճար ուղևորափոխադրում դեպի Գորիս
Տեսանյութեր

Անվճար ուղևորափոխադրում դեպի Գորիս

12:39, 29 Հկտ, 2026

Գորիսի ՏԻՄ ընտրություններից առաջ Երևան-Գորիս երթուղով ուղևորափոխադրումներն իրականացվել են անվճար, իսկ ուղևորներին տրամադրվել են քարոզչական բուկլետներ։ Ի՞նչ կապ ունի ուղևորափոխադրողը...

Գյուղատնտեսության անկումը՝ «մինչև 10», թե՞ 4.8%․ Նարեկ Կարապետյանը հղում է արել հին տվյալի
Տվյալների լրագրություն

Գյուղատնտեսության անկումը՝ «մինչև 10», թե՞ 4.8%․ Նարեկ Կարապետյանը հղում է արել հին տվյալի

17:25, 28 Հկտ, 2026

Հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի նիստում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, անդրադառնալով երկրում գյուղատնտեսության ոլորտի վիճակին, հայտարարել է․  «Մեր երկրում...

112 հազարից ավելի քաղաքացի՝ ընտրացուցակներից դուրս
Տեսանյութեր

112 հազարից ավելի քաղաքացի՝ ընտրացուցակներից դուրս

16:37, 28 Հկտ, 2026

Ավելի քան 112 հազար քաղաքացի դուրս է մնացել ՏԻՄ ընտրությունների ընտրացուցակներից։ Ինչո՞ւ: Մանրամասները՝ https://fip.am/52257

350 հազար դրամի կեղծ խոստում․ նպաստի անվան տակ փորձում են Telegram հաշիվներ հափշտակել
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

350 հազար դրամի կեղծ խոստում․ նպաստի անվան տակ փորձում են Telegram հաշիվներ հափշտակել

13:25, 28 Հկտ, 2026

TikTok սոցիալական ցանցի օգտահաշիվներից մեկն օրերս հրապարակած տեսանյութի միջոցով տարածում է տեղեկություն, թե Հայաստանում 1935 թվականից հետո ծնված քաղաքացիները կարող...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens