ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Սահման առանց բիզնեսի՞, թե՞ բիզնես առանց հարկերի․ ի՞նչ ազդեցություն է ունեցել 2014-ին ընդունված օրենքը

14:22, 27 Փտր, 2020

2014 թվականին Հայաստանի խորհրդարանը «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենք ընդունեց, որը պետք է խրախուսեր սահմանամերձ տարածաշրջաններում տնտեսական ակտիվությունը և դրանով տնտեսական համաչափ զարգացում ապահովեր:  

Կառավարությունը սահմանեց նաև գյուղական համայնքների ցանկը, որոնք օգտվելու էին արտոնություններից՝ առաջնահերթություն տալով հակառակորդի ուղիղ նշանառության տակ գտնվող համայնքներին: Հանրապետության չորս մարզի (Արարատ, Տավուշ, Գեղարքունիք, Վայոց Ձոր) 37 բնակավայրի որոշվեց նաև սոցիալական աջակցություն տրամադրել. բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի փոխհատուցման ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցման կարգ որոշվեց։  

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե ի՞նչ ազդեցություն է ունեցել օրենքը 6 տարվա ընթացքում, և արդյո՞ք խոշոր բիզնեսն օգտվեց առիթից՝ ի՞նչ ներդրումներ եղան ու քանի՞ աշխատատեղ բացվեց սահմանամերձ բնակավայրերում։

Էկոնոմիկայի նախարարությունից տեղյակ են միայն 555 աշխատատեղ ստեղծած  «Տավուշ տեքստիլ» ՍՊԸ-ի մասին 

Էկոնոմիկայի նախարարությունը դժվարանում է ասել, թե հարկային արտոնությունից օգտվելով՝ ինչ ներդրումներ են կատարվել սահմանամերձ այս համայնքներում:

Միաժամանակ, սակայն, Fip.am-ի հարցմանն ի պատասխան՝ նախարարությունից տեղեկացնում են, որ այդ տարածաշրջանում գործող ընկերություններից կառավարություն է դիմել «Տավուշ տեքստիլ» ՍՊ ընկերությունը` մաքսատուրքից ազատման և ԱԱՀ-ի ժամկետի 3 տարով հետաձգման արտոնություններ ստանալու նպատակով: «Ծրագրերի շրջանակներում ընկերությունը փաստացի իրականացրել է 1,74 մլրդ ՀՀ դրամի ներդրում և ստեղծել 555 աշխատատեղ: Ընկերությունը զբաղվում է բանվորական ձեռնոցների արտադրությամբ»,- նշվում է գրության մեջ:

Որքանո՞վ են ներդրողներին հետաքրքրել բիզնես հարկերից ազատված սահմանամերձ համայնքները 

Փորձեցինք նաև մարզպետարաններից իմանալ, թե ինչ ներդրումներ են եղել այս տարիների ընթացքում։

Արարատի մարզի՝ սոցիալական աջակցություն ստացող համայնքների ցանկում ընդգրկվել  են Երասխ, Պարույր Սևակ համայնքները և Տիգրանաշեն բնակավայրը:

Ըստ Պարույր Սևակ համայնքից ստացված գրության՝ Պարույր Սևակ և Տիգրանաշեն բնակավայրերում իրականացվել է 5-12 հա հողատարածքների վրա պտղատու այգիներ հիմնելու թվով 9 ներդրումային ծրագիր։ Նշվում է, որ հիմնական ներդրումները եղել են գյուղատնտեսության ոլորտում, քանի որ ոռոգման ջրի արժեքի 50%-ի չափ սուբսիդավորումը և անտոկոս վարկային միջոցների ներգրավումը խթանում են ոլորտում կատարվող ներդրումները՝ հատկապես փոքր և միջին տնտեսություններում։ «Այս ընթացքում ստեղծվել են 45-50 սեզոնային աշխատատեղեր»․- նշում է համայնքի ղեկավարը։

Սահմանամերձ Երասխ համայնքից տեղեկացնում են, որ անհատ ձեռներեցներն ընդլայնել են իրենց բիզնեսները։ «Ավելացել է 2 արագ սննդի սպասարկման կետ և 1 գինու, օղու և կոնյակի համտեսի սրահ, ինչպես նաև Երասխ համայնքում ստեղծվել են կաթիլային ոռոգման համակարգով հակակարկտային պաշտպանիչ ցանցերով ինտենսիվ այգիներ՝ մոտ 71.4 հա։ Նշված տնտեսական գործունեության արդյունքում ստեղծվել են մշտական 50 և սեզոնային 200-300 աշխատատեղ։ 2018 թ. ընթացքում Երասխ համայնքում ստեղծվել է մոմերի արտադրություն, որտեղ ապահովվել է ևս 3-4 աշխատատեղ»․- նշվում է համայնքից ստացված գրության մեջ։

Վայոց Ձորի մարզից արտոնություն ստացած համայնքը Զառիթափն է, որն ունի 4 սահմանամերձ բնակավայր՝ Սերս, Բարձրունի, Խնձորուտ և Նոր Ազնաբերդ։ Մարզպետարանից հայտնում են, որ 2014 թ․-ին սահմանամերձ բնակավայրերին տված արտոնություններից հետո այդ բնակավայրերում ներդրումային ծրագրեր չեն իրականացվել և նոր աշխատատեղեր չեն ստեղծվել։

Գեղարքունիքի մարզից Ճամբարակ և Վահան բնակավայրերն են օգտվում «Սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքից, և այստեղ բիզնեսն ազատված է հարկերից։ Ըստ Ճամբարակ համայնքից ստացված գրության՝ բնակավայրերում մինչև այժմ չի իրականացվել ոչ մի ներդրումային ծրագիր։

Արտոնություն ստացած համայնքների հիմնական մասը՝ 28 բնակավայր, Տավուշի մարզում են։  

Տավուշի մարզպետարանից, Fip.am-ի հարցմանն ի պատասխան, նշեցին, որ նման տեղեկություններ չեն հավաքագրվում, սակայն հայտնի է, որ մարզի սահմանամերձ համայնքներում և բնակավայրերում իրականացվել են բազմաթիվ ներդրումային ծրագրեր։

Ըստ գրության՝ մարզի ռազմավարության գերակա ուղղություններից է գյուղատնտեսությունը, որտեղ վերջին տարիներին տեղական և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև անհատ ներդրողների կողմից իրականացվել են ջերմոցային, չորանոցային և սառնարանային տնտեսությունների, այգիների, վերամշակման արտադրամասերի և տեքստիլի արտադրությունների հիմնման ծրագրեր։ «Այդ տնտեսությունների թիվն արդեն գերազանցում է 200-ը՝ ավելի քան 1200 աշխատատեղերով, որոնցից խոշորներն են «Տավուշ տեքստիլ» ՍՊԸ-ն, «Բերդավանի գինու գործարան» ԲԲԸ-ն, «Էկոդակեն» ՍՊԸ-ն և այլն։ Նշված բոլոր կազմակերպություններն ունեն զարգացման միտումներ, մասնավորապես՝ 2020 թվականին իր ծավալները կընդլայնի «Տավուշ տեքստիլ» ՍՊԸ-ն՝ Պառավաքարում հիմնելով նոր արտադրամաս, որտեղ կաշխատեն շուրջ 200 տավուշցիներ»․- նշվում է պատասխանում։

Այսպիսով, ստացվում է, որ 2014 թվականից առ այսօր բիզնես հարկերից ազատված սահմանամերձ 37 բնակավայրերում, ընդհանուր առմամբ, բացվել է շուրջ 1250 մշտական, 300-ից 350 սեզոնային աշխատատեղ, ևս 200 աշխատատեղ, ըստ Տավուշի մարզպետարանի, կբացվի այս տարի։ 

Նելլի Լազարյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Ընտանեկան բռնության մասին ավելի հաճախ են հաղորդում․ 79% աճ կա
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ընտանեկան բռնության մասին ավելի հաճախ են հաղորդում․ 79% աճ կա

17:17, 28 Օգս, 2026

Հայաստանում ընտանեկան բռնության վերաբերյալ ոստիկանություն ստացվող հաղորդումների թիվը վերջին տարիներին զգալիորեն աճել է։ Եթե 2022 թվականին ոստիկանությունը ստացել էր 1547...

Կրեմլի հետ կապվող ցանցը գաղտնի արշավ է իրականացրել՝ Սամվել Կարապետյանին և «Ուժեղ Հայաստանին» աջակցելու նպատակով․ Meta
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կրեմլի հետ կապվող ցանցը գաղտնի արշավ է իրականացրել՝ Սամվել Կարապետյանին և «Ուժեղ Հայաստանին» աջակցելու նպատակով․ Meta

15:25, 28 Օգս, 2026

Meta ընկերությունը հրապարակել է իր սոցիալական մեդիայի հարթակներում (Facebook, Instagram) համակարգված վնասակար գործողությունների սպառնալիքների վերաբերյալ 2026 թվականի երկրորդ կեսի զեկույցը,...

Ի՞նչ են ցույց տալիս վարորդական իրավունքից զրկումների թվերը
Տեսանյութեր

Ի՞նչ են ցույց տալիս վարորդական իրավունքից զրկումների թվերը

11:59, 27 Օգս, 2026

2012-2025 թվականներին 6659 վարորդ իրավունքից զրկվել է կրկնակի։ Միաժամանակ ՃՏՊ-ների ու վիրավորների թիվն աճում է, իսկ զոհերինը՝ նվազում։ Մանրամասները https://fip.am/50990

ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների թիվը Հայաստանի դպրոցականների թվում 8 տարում գրեթե կրկնապատկվել է
Տվյալների լրագրություն

ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների թիվը Հայաստանի դպրոցականների թվում 8 տարում գրեթե կրկնապատկվել է

12:36, 26 Օգս, 2026

2026-2027 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է, թե վերջին 8 տարիներին Հայաստանի հանրակրթական դպրոցներում ինչպես է փոփոխվել...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens