ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Պաշտոնական

Սերժ Սարգսյանը չգիտի՞ իրավապահների և իրավապաշտպանների տարբերությունը

15:26, 19 Մյս, 2017

6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին հնչեցրած ուղերձի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, խոսելով իրավապահ համակարգի մասին, ասել է. «Ես պատկերացնում եմ նաև կուռ և համագործակցող, ուժեղ ու պատասխանատվությունից չխուսափող իրավապահ համակարգ: …Գլխավոր դատախազի և Մարդու իրավունքների պաշտպանի ընտրություն, ինքնավար մարմինների ու քննիչ հանձնաժողովների ձևավորում. սրանք սահմանադրական այն գործիքներն են, որոնց կիրառմամբ խորհրդարանը ուղղակի կամ միջնորդավորված մասնակցելու է իրավապահ համակարգի կամ ավելի ճիշտ է ասել՝ իրավապաշտպան համակարգի կատարելագործմանը»:

Տարբեր են

Վերջին նախադասությունը կարելի է հասկանալ երկու կերպ: Սերժ Սարգսյանը կամ նույնացնում է իրավապահ մարմինները և իրավապաշտպանությունը, կամ պարզապես նկատի ունի, որ խորհրդարանը կմասնակցի իրավապաշտպանության զարգացմանը՝ այն դիտարկելով որպես առանձին երևույթ:

Երկու մեկնաբանության դեպքում էլ Սերժ Սարգսյանը էապես խեղաթյուրում է իրավապաշտպանության գաղափարը (թեև, առաջինի սցենարում դա առավել կոպիտ խեղաթյուրում է):

Հայտնի լեհ իրավապաշտպան Մարեկ Նովիցկին իր «Ի՞նչ են մարդու իրավունքները» վերնագրով հոդվածում ներկայացնում է մարդու իրավունքների և դրանց պաշտպանության հետ կապված հիմնական սկզբունքերն ու հասկացությունների բացատրությունները, որոնք ընդունված են իրավապաշտպանության պրակտիկայում և տեսության մեջ:

Ըստ Նավիցկու՝ իրավապաշտպանության օբյեկտ են հանդիսանում բացառապես անհատ-պետություն հարաբերությունները և իրավապաշտպանության էությունն ու նպատակը մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանությունն է պետությունից:

Այսինքն, իրավապաշտպաններն այն մարդիկ են, ովքեր պաշտպանում են քաղաքացիների հիմնարար իրավունքներն ու ազատությունները պետական ողջ համակարգից, այլ ոչ թե առանձին վերցված պաշտոնյաներից: Պետությունը, բնականաբար, չի կարող ինքն իրենից որևէ մեկին պաշտպանել:

Ընդ որում, որպես կանոն, իրավապաշտպանները քաղաքացիներին հաճախ պաշտպանում են հենց իրավապահների կողմից իրականացվող խախտումներից: Իրավապահները պահպանում են օրինականությունը, իսկ իրավապաշտպանները պաշտպանում են այն մարդկանց, ում իրավունքներն ու ազատությունները ոտնահարում են իրավապահները: Հետևապես, իրավապաշտպաններն ու իրավապահները ունեն բավականին տարբեր գործառույթներ:

Որոշ հասկացություններ

Սա առավել խորը հասկանալու համար դիտարկենք ներքոնշյալ հասկացությունները:

Իրավունք։ Անհատի իրավունքը ենթադրում է պետության՝ այն իրացնելու համար հնարավորություններ ստեղծելու պոզիտիվ պարտականութուն: Ուստի, եթե անձն իրավունք ունի անել որևէ բան, պետությունը պարտավոր է համապատասխան պայմաններ ստեղծել:

Ազատություն։ Անհատի ազատությունը ենթադրում է տվյալ հարցում նրա գործունեության մեջ պետության միջամտության բացառում: Ուստի, եթե անձն ազատ է անել որևէ բան, պետությունը որևէ կերպ չի կարող սահմանափակել այդ ազատությունը:

Օրենք։ Օրենքները մարդու իրավունքների և ազատությունների ապահովման գործիքներն են, իսկ իրավապահ մարմինների դերը այդ գործիքների ճիշտ կիրառության ապահովումը: Այլ կերպ ասած,  օրենքները հասարակության մեջ գործող խաղի կանոններն են, իսկ իրավապահ մարմինների  դերը այդ խաղի կանոնների անխախտելիության ապահովումը և խախտողներին բացահայտելն ու պատժելն է:

Իրավապաշտպանություն։ Օրենքի իշխանության առնչությամբ մարդու իրավունքների տեսանկյունից երկու կարևոր կետեր կան․ օրենքների իրավականությունը և միատեսակ, անվերապահ կիրառությունը: Առաջին կետի հետ կապված իրավապաշտպանության թիրախը օրենսդիր իշխանությունն է, երկրորդ կետի հետ կապված՝ գործադիր իշխանությունը, որի մեջ է մտնում նաև իրավապահ համակարգը: Օրենսդիր և իրավապահ մարմինների միջև կարող են ստեղծվել հակակշռող և զսպող մեխանիզմներ, սակայն դրանք, միևնույն է, պետական ապարատի մաս են կազմում և իրենց բովանդակությամբ չեն կարող համարվել իրավապաշտպան մարմիններ:

Այսինքն, իրավապաշտպանության և պետության կողմից ստեղծված որևէ մարմնի գործառույթի նույնացումը արմատապես սխալ է, ենթադրում է պետության կողմից պետության նկատմամբ վերահսկողության իրականացում, մինչդեռ իրավապաշտպանության իմաստը պետությունից անկախ կառույցների կողմից պետության նկատմամբ վերահսկողությունն է:

Մտահոգիչ հայտարարություն

Սերժ Սարգսյանը ելույթում նշում է, որ պատկերացնում է պատասխանատվությունից չխուսափող իրավապահ համակարգ և խորհրդարանին վերագրում է իրավապաշտպան համակարգի կատարելագործմանը մասնակցելու գործառույթ: Մինչդեռ պետական մարմիններին իրավապաշտպանության տիրույթում տեղավորելու հավակնությունը ոչ այլ ինչ է, քան պատասխանատվության չենթարկվելու թողտվություն և վերահսկողի ու կատարողի նույնացում, ինչը միայն ավելի է խորացնում պետության նկատմամբ հասարակության անվստահությունը:

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Национальное собраниеПрава человекаправозащитникправонарушениеправоохранительСерж СаргсянԱզատությունԱԺԱԺ ելույթիրավախախտումիրավապահիրավապաշտպանիրավունքՄարեկ ՆովիցկիՍերժ Սարգսյանօրենք

Հարակից հոդվածներ

ՀՀ-ն Արցախով չի անդամակցել ԵԱՏՄ-ին․ Ղազարյանը հակասում է Սարգսյանին՝ հորինելով Նազարբաևին չտրված պատասխանը
Սխալ

ՀՀ-ն Արցախով չի անդամակցել ԵԱՏՄ-ին․ Ղազարյանը հակասում է Սարգսյանին՝ հորինելով Նազարբաևին չտրված պատասխանը

15:17, 7 Սպտ, 2023

24 TV-ի սեպտեմբերի 6-ի հարցազրույցներից մեկի ընթացքում Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը պնդել է, թե ՀՀ երրորդ նախագահ Սերժ...

«Նախկինները» չեն ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառելով Արցախը. Փաշինյանը կեղծում է

«Նախկինները» չեն ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառելով Արցախը. Փաշինյանը կեղծում է

23:07, 23 Մյս, 2023

Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ի ասուլիսի ընթացքում հայտարարել է՝ « 86,600 քառ. կմ-ը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը»:  Երբ լրագրողը կրկին...

Սերժ Սարգսյանը չի սպառնացել թիրախավորել Բաքու-Ջեյհան նավթամուղը․ կեղծ պնդումներ՝ 168 TV-ի եթերում
Սխալ

Սերժ Սարգսյանը չի սպառնացել թիրախավորել Բաքու-Ջեյհան նավթամուղը․ կեղծ պնդումներ՝ 168 TV-ի եթերում

13:14, 12 Մյս, 2023

168 TV-ի Review հաղորդման մայիսի 10-ի թողարկման ընթացքում ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամ Աշոտ Անդրեասյանը պնդել է, թե ՀՀ երրորդ նախագահ Սերժ...

ԱԺ նախագահը չի որոշում, թե ով որքան խոսի. Սիմոնյանը սխալվում է
Սխալ

ԱԺ նախագահը չի որոշում, թե ով որքան խոսի. Սիմոնյանը սխալվում է

16:35, 20 Դկտ, 2022

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվում էր արտաքին հետախուզական ծառայություն ստեղծելու մասին օրենքի նախագիծը։ Զեկուցողի կողմից այն ներկայացնելուն և...

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens