ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Սխալ

Վարչապետի մասին Արթուր Վանեցյանի պնդումն ԱԺ խմբակցությունները չեն հաստատում

20:07, 20 Նյմ, 2020

ՍԽԱԼ

Նոյեմբերի 20-ին «5-րդ ալիքի» եթերում հարցազրույցի ժամանակ «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքել է Արցախում պատերազմի ժամանակ բացահայտված դավաճանների մասին իր ավելի վաղ արած հայտարարությունը։ 

«Ազգային ժողովի խմբակցությունների հետ հանդիպման ժամանակ պատգամավորներից մեկը հարցրել էր՝ իսկ ի՞նչ եղան էն դավաճանները։ Ասել էր՝ հա, էդ տեղեկությունը չհաստատվեց»,- հայտարարել է Արթուր Վանեցյանը։ Նիկոլ Փաշինյանի կողմից նման հայտարարություն անելու մասին Վանեցյանն ասել էր նաև նոյեմբերի 11-ին՝ 168․am-ին տված հարցազրույցի ժամանակ։ 

Խոսքը Նիկոլ Փաշինյանի՝ հոկտեմբերի 8-ի գրառման մասին է, որում վերջինս նշել էր, որ որոշ մարդիկ կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերևա, դիրքերը պահելը իմաստ չունի»։ Փաշինյանը գրել էր, որ դրանից հետո որոշ զինվորներ թողել են դիրքերը։ ԱԱԾ-ն սկսել էր քննություն, ձերբակալվել էր Ստեփանակերտի բնակիչ։

Քանի որ Վանեցյանը պնդում է, որ վարչապետը դավաճանների մասին տեղեկությունները չհաստատվելու վերաբերյալ հայտարարությունն արել է ԱԺ խմբակցությունների հետ հանդիպման ժամանակ, «Փաստերի ստուգման հարթակը» կապ հաստատեց և՛ «Բարգավաճ Հայաստան», և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորների հետ՝ այդ պնդման իսկությունը ճշտելու համար։ 

ԲՀԿ և ԼՀԿ ներկայացուցիչները չհաստատեցին Արթուր Վանեցյանի խոսքերը։

Նշենք, որ վարչապետ Փաշինյանը պատերազմի ընթացքում ԱԺ ներկայացուցիչների հետ երկու հանդիպում է ունեցել՝ հոկտեմբերի 11-ին ԱԺ խորհրդի անդամների հետ, և հոկտեմբերի 19-ին հրավիրված Անվտանգության խորհրդի նիստում, որին մասնակցում էին նաև ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները։

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչը Fip.am-ին հայտնեց, որ պատերազմի ընթացքում ԱԺ պատգամավորների և Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումների ընթացքում այդ թեմայով քննարկումներ չեն ծավալվել։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արման Աբովյանը, որը ներկա է եղել Անվտանգության խորհրդի նիստին, մեզ հետ զրույցում նշեց, որ չի հիշում նման հարց․ «Այդ օրը, ընդհանուր առմամբ, քննարկվել էր օպերատիվ իրավիճակը և ռազմաճակատին վերաբերող այլ հարցեր»։

«Փաստերի ստուգման հարթակը» հարցում է ուղարկել նաև Ազգային անվտանգության ծառայություն՝ պարզելու, թե ի՞նչ փուլում է գտնվում գործի քննությունը։

Անի Ավետիսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` 5-րդ ալիքԱԺԱրթուր ՎանեցյանՆիկոլ Փաշինյան

Հարակից հոդվածներ

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը սխալվում է. Պուտին-Փաշինյան առանձին հանդիպում ևս կայացել է
Սխալ

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը սխալվում է. Պուտին-Փաշինյան առանձին հանդիպում ևս կայացել է

18:02, 12 Հնվ, 2021

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը հունվարի 12-ին տպված «Ինչը և պահանջվում էր ստորագրել» վերնագրով հոդվածում անդրադարձել է նախօրեին Մոսկվայում կայացած՝ ՀՀ վարչապետ...

Արդյո՞ք պահպանվում են եռակողմ համաձայնության կետերը. Պուտինի հայտարարության հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Արդյո՞ք պահպանվում են եռակողմ համաձայնության կետերը. Պուտինի հայտարարության հետքերով

17:33, 12 Հնվ, 2021

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հունվարի 11-ին  Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպման ժամանակ անդրադարձել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին...

Ինչ բացահայտեց FIP.am-ը 2020-ին․ նյութերի ամփոփում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչ բացահայտեց FIP.am-ը 2020-ին․ նյութերի ամփոփում

11:30, 8 Հնվ, 2021

Ավարտվող տարին լի էր բազմաթիվ իրադարձություններով, որոնք ուղեկցվեցին փաստերի աղավաղմամբ, տարատեսակ կեղծիքներով ու մանիպուլյացիաներով։ «Փաստերի ստուգման հարթակն» իր ընթերցողին է...

Ինչ բիզնեսներ ունեն ընդդիմադիր հարթակի ներկայացուցիչները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչ բիզնեսներ ունեն ընդդիմադիր հարթակի ներկայացուցիչները

17:03, 28 Դկտ, 2020

Հայաստանի 17 քաղաքական ուժեր պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Այդ պահանջով նրանք բողոքի ակցիաներ են իրականացնում Երևանի փողոցներում, փորձում...

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens

Բաժանորդագրվե՛ք մեր լրահոսին

Ծանոթացեք փաստերի ստուգման շաբաթական թարմացումներին՝ անմիջապես Ձեր փոստից

×