ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Արձակուրդում գտնվող վարչապետն իրավունք ունի օգտվել իրեն հատկացված ուղղաթիռից

16:27, 10 Մրտ, 2020

ՍԽԱԼ

«Ոչ» քարոզչական կողմի ղեկավար, իրավաբան Ռուբեն Մելիքյանը մարտի 10-ին Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ արձակուրդում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի օգտվելու պետական ուղղաթիռից՝ քարոզարշավի նպատակով Սյունիք հասնելու համար։

Նշենք, որ մարտի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ արձակուրդ է վերցրել ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի քարոզարշավին ներգրավվելու համար: Մարտի 10-ի առավոտյան նա ուղղաթիռով մեկնել էր Սյունիքի մարզի Ագարակ բնակավայր: 

Այս կապակցությամբ Մելիքյանը, մասնավորապես, գրել է. «Այսօրվանից Նիկոլ Փաշինյանը արձակուրդում է և իր հայտարարության համաձայն՝ զբաղվելու է քարոզչությամբ։ Հարց. ունի՞ ՀՀ քաղաքացի Ն.Փաշինյանն իրավունք օգտվելու պետական ուղղաթիռից՝ քարոզարշավի նպատակով հարավային Սյունիք հասնելու համար։ Ակնհայտ է, որ ՈՉ, քանի որ այդ միջոցից և առհասարակ ներքին ավիացիայից օգտվելու հնարավորություն «ՈՉ»-ը չունի»։

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել, թե արդյո՞ք արձակուրդում գտնվող վարչապետն իրավունք ունի օգտագործել ի պաշտոնե իր տրամադրության տակ գտնվող ուղղաթիռը:

Հատկանշական է, որ վարչապետը, լինելով հատուկ պետական պաշտպանության ենթակա անձ, կարող է օգտվել իրեն տրամադրված բոլոր միջոցներից՝ անգամ գտնվելով արձակուրդում:  

«Ընտրական օրենսգրքի» 23-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետում էլ նշվում է, որ արգելվում է նախընտրական քարոզչության նպատակով ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված տարածքների, տրանսպորտային և կապի միջոցների, նյութական ու մարդկային ռեսուրսների օգտագործումը, բացառությամբ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքով պետական պահպանության ենթակա բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվող անվտանգության միջոցառումների։ 

Այդ օրենքի 4-րդ հոդվածը նախատեսում է պետական պահպանության օբյեկտների անհատական պահպանություն, հատուկ կապի և տրանսպորտային սպասարկման իրականացում, ինչպես նաև նրանց անվտանգությանն սպառնացող վտանգի մասին տեղեկատվության տրամադրում: Ըստ 5-րդ հոդվածի՝ նախագահը, վարչապետը և Ազգային ժողովի նախագահը՝ իրենց պաշտոնավարման ժամանակահատվածում, իսկ վարչապետի թեկնածուն` մինչև վարչապետ նշանակելու հարցի լուծումը, իրավասու չեն հրաժարվելու պետական պահպանությունից:

Հոդված 6.1-ով վարչապետին նրա նշանակվելուց հետո տրամադրվում է պետական պահպանություն՝ նրա մշտական և ժամանակավոր գտնվելու վայրերում։

Համաձայն «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի 7.6 հոդվածի՝ վարչապետին սպասարկելու նպատակով տրամադրվում է հատուկ սարքավորված ինքնաթիռ և ուղղաթիռ։

Իսկ ահա «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 40.8-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, նախընտրական կամ հանրաքվեի քարոզչության նպատակով ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցները, տարածքները, տրանսպորտային և կապի միջոցները, նյութական և մարդկային ռեսուրսները, բացառությամբ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքով բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվող անվտանգության միջոցառումների, օգտագործելը համարվում է խախտում և  առաջացնում է տուգանքի նշանակում:

Այսինքն, ըստ վերոնշյալ օրենքների, վարչապետը, լինելով հատուկ պետական պաշտպանության ենթակա անձ, կարող է օգտվել իրեն հասանելիք անվտանգության միջոցառումներից թե՛ արձակուրդի ընթացքում, թե՛ քարոզչության ժամանակ։

Լուսինե Ոսկանյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Նիկոլ Փաշինյանի վարկանիշային էվոլյուցիան․ ինչ են ցույց տալիս հարցումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Նիկոլ Փաշինյանի վարկանիշային էվոլյուցիան․ ինչ են ցույց տալիս հարցումները

12:34, 5 Հնս, 2025

Վերջին օրերին Հայաստանի ընդդիմադիր դաշտից հատկապես հնչում են հայտարարություններ, թե Նիկոլ Փաշինյանն ու նրա ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կորցրել են...

Փաշինյանի սխալ հաշվարկները․ կենսաթոշակը կավելանար ոչ թե 1400, այլ 95 հազար դրամով
Սխալ

Փաշինյանի սխալ հաշվարկները․ կենսաթոշակը կավելանար ոչ թե 1400, այլ 95 հազար դրամով

18:53, 4 Հնս, 2025

Հունիսի 4-ին ԱԺ մշտական հանձնաժողովներում «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը,...

Վանաձորի համայնքապետարանի տարօրինակ գնումները, որոնցում հաղթողը քաղաքի գլխավոր ճարտարապետին առնչվող ընկերությունն է
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Վանաձորի համայնքապետարանի տարօրինակ գնումները, որոնցում հաղթողը քաղաքի գլխավոր ճարտարապետին առնչվող ընկերությունն է

13:45, 4 Հնս, 2025

Վանաձորի համայնքապետարանում շատ հաճախ պետական գնումների հայտարարվող մրցույթներում հաղթում է «Շինէքսպրտ» ընկերությունը, որը փոխկապակցված է Վանաձորի համայնքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության...

Ադրբեջանական կեղծ տվյալներ ԵԱՀԿ քննարկմանը․ ի՞նչ են ասում փաստերը
Սխալ

Ադրբեջանական կեղծ տվյալներ ԵԱՀԿ քննարկմանը․ ի՞նչ են ասում փաստերը

11:07, 3 Հնս, 2025

Վիեննայում հունիսի 2-ին ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի Մարդկային չափողականությունների կոնֆերանսի շրջանակում տեղի ունեցած՝ «Ներառումը որպես հանդուրժողականության և խտրականության դեմ պայքարի խթանման միջոց»...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens