ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Մանիպուլյատիվ

Ինֆեկցիոն հիվանդանոցի «խայտառակ իրավիճակի» և դիմակների մասին Հրանտ Մելիք-Շահնազարյանի դիտարկումները մանիպուլյատիվ են

18:57, 13 Մրտ, 2020

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում մարտի 13-ին գրառում է արել՝ դժգոհելով կորոնավիրուսի տարածումը կանխելու իշխանությունների աշխատաոճից, և նշել, որ «կամ պետք է փոխեն աշխատաոճը, կամ պատասխանատվություն կկրեն համավարակի կառավարումը միտումնավոր ձախողելու համար»։

Նա նաև նշել է, որ Արսեն Թորոսյանի հրամանով Նորքի ինֆեկցիոնը մեկուսացման մեջ է. «Այնտեղ խայտառակ վիճակ է, և չեն թույլատրում նկարահանել, որ խայտառակ չլինեն»։

«Վերջին բրիֆինգի ժամանակ Արսեն Թորոսյանն ասում էր, որ դիմակների նոր խմբաքանակը չկա, որովհետև գինը թանկ է եղել։ Այսինքն, պարգևավճարների համար փող կա, իսկ դիմակների համար չկա, որովհետև թանկ են»,- մասնավորապես, գրել է նա։

Հրանտ Մելիք-Շահնազարյանի գրառումն արտատպել են 168.am, aysor.am, asekose.am, ponarama.am և այլ լրատվականներ։ Սակայն այս գրառումը պարունակում է մանիպուլյատիվ և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ։ 

Ինչու չի թույլատրվում նկարահանումներ կատարել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում 

Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում նկարահանումներն արգելելու որոշմանը՝ հորդորելով հարգել քաղաքացիների անձնական և բժշկական գաղտնիքի իրավունքը և մտածել սեփական անվտանգության մասին։ 

Նա, մասնավորապես, գրել է. «Պայմանավորված ներկայիս իրավիճակով` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը վերապրոֆիլավորվել է և այսուհետ սպասարկելու է միայն կորոնավիրուսային հիվանդության կասկածով և հաստատված պացիենտներին: Բոլոր այլ ինֆեկցիոն հիվանդություններով պացիենտները տեղափոխվել են այլ հիվանդանոցներ»։  

Նիկողոսյանը հորդորել է չխոչընդոտել հիվանդանոցի բնականոն աշխատանքը, մտածել սեփական անվտանգության մասին, հիվանդանոցի շուրջը չիրականացնել նկարահանումներ` հարգելով քաղաքացիների անձնական և բժշկական գաղտնիքի իրավունքը։ Այս փուլում ինֆեկցիոն հիվանդանոցում նկարահանումների արգելումը տրամաբանական է` առաջին հերթին հենց լրագրողների և այլ քաղաքացիների անվտանգության ապահովման առումով։ Ըստ Նիկողոսյանի՝ անտրամաբանական կլիներ, եթե թույլատրվեր նկարահանումն ու այլ քաղաքացիների՝ ինֆեկցիոն հիվանդանոցում ներկա գտնվելը։ 

Դիմակների նոր խմբաքանակ չլինելու մասին Արսեն Թորոսյանի խոսքն աղավաղվում է

Մարտի 3-ին հրավիրված ասուլիսին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել էր դեղատներում բժշկական դիմակների դեֆիցիտին և նշել, որ ոչ միայն Հայաստանում դիմակներ չկան, այլև ամբողջ աշխարհում։  

«Կա դիմակների համաշխարհային դեֆիցիտ: Դիմակներ չկան շատ երկրներում կամ դրանք թանկացել են: Կա երկու լուծում՝ կամ պետք է այն երկրները, որոնք արտադրում էին դիմակներ, մեծացնեին իրենց հզորությունները, իսկ դիմակների մատակարարման մեր երկու հիմնական ուղղությունները Չինաստանն ու Իրանն են, որոնք փաստացի իրենք իսկ ունեն դիմակի կարիք։ Իսկ մյուս լուծումը, որ Հայաստանում արտադրություն հիմնվի, բայց մարդիկ, հասկանալով, որ շուտով մարելու են այդ բռնկումները և հետո իրացման խնդրի առաջ են կանգնելու (այդ պատճառով չեն արտադրում)»,- ասել էր նա։ 

Բացի այդ, նախարարը նաև նշել էր, որ Հայաստան է ներկրվել 165 հազար դիմակ, և ավելացրել, որ մոտակա օրերին բժշկական հաստատությունների կարիքներն ապահովելու համար 50 հազար հատ էլ կունենան, քանի որ դրանք այնտեղ իրոք ցուցված են. բուժաշխատողները շփվում են հիվանդ մարդկանց հետ և ռիսկային խումբ են համարվում։

Արձանագրենք, որ Արսեն Թորոսյանը երբեք չի հայտարարել, որ դիմակների նոր խմբաքանակը չկա, որովհետև գինը թանկ է եղել։

Բացի այդ, այսօր՝ դեկտեմբերի 13-ին, տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում նշել է, որ դիմակների բավականաչափ խմբաքանակ է մտել Հայաստան, և գինը մոտ 200 դրամ է։

 Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի դիտարկումները` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում «խայտառակ իրավիճակի» և նախարարի հայտարարության մասին, մանիպուլյատիվ են։ 

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

«ԼՂ բնակչությանն ուղիղ սպառնալիք չլինելու» Փաշինյանի խոսքերը՝ հիմք Բաքվի կեղծ պնդումների համար
Սխալ

«ԼՂ բնակչությանն ուղիղ սպառնալիք չլինելու» Փաշինյանի խոսքերը՝ հիմք Բաքվի կեղծ պնդումների համար

19:41, 23 Սպտ, 2023

Սեպտեմբերի 21-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում, ապա սեպտեմբերի 22-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, թե Արցախում ադրբեջանական վերջին ագրեսիայից...

Փնտրվում է Արցախի «հզոր դաշնակիցը»․ Մամիջանյանի՝ Բաքվի հարձակումից օրեր առաջ արված պնդման հետքերով
Նոթատետր

Փնտրվում է Արցախի «հզոր դաշնակիցը»․ Մամիջանյանի՝ Բաքվի հարձակումից օրեր առաջ արված պնդման հետքերով

15:45, 22 Սպտ, 2023

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը դեռևս սեպտեմբերի 12-ին լրագրողների հետ իր ճեպազրույցում մեկնաբանել էր Արցախի նախագահի պաշտոնում...

ԼՂ քաղաքացիական բնակչությանն ուղիղ սպառնալիք չկա՞․ Փաշինյանի պնդումը հակասում է ՄԱԿ ԱԽ-ում Միրզոյանի ելույթին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ԼՂ քաղաքացիական բնակչությանն ուղիղ սպառնալիք չկա՞․ Փաշինյանի պնդումը հակասում է ՄԱԿ ԱԽ-ում Միրզոյանի ելույթին

13:16, 22 Սպտ, 2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ սեպտեմբերի 21-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով Արցախում ադրբեջանական ագրեսիային, պնդել է, թե նախորդ օրը հրադադարի...

ՌԴ-ն եղել է Ադրբեջանի զենքի հիմնական մատակարարը․ TV 5-ի հյուրը կեղծում է
Սխալ

ՌԴ-ն եղել է Ադրբեջանի զենքի հիմնական մատակարարը․ TV 5-ի հյուրը կեղծում է

12:01, 22 Սպտ, 2023

TV 5-ի «Հարցազրույցի» սեպտեմբերի 21-ի թողարկմանը մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը Ռուսաստանի Դաշնության՝ Հայաստանի նկատմամբ ոչ բարյացակամ վերաբերմունքը բացատրել է ՀՀ ներկա...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens