ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Ֆեյք

«Իտալիայի նախագահի» տարածվող ելույթը կեղծ է

10:04, 25 Մրտ, 2020

ՖԵՅՔ

Համացանցում մարտի 24-ին #Իտալիայի_նախագահ հեշթեգով տարածվում է Իտալիայի նախագահին վերագրվող մի ուղերձ, որում վերջինս իբր հայտարարում է, թե կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակում իշխանությունները կաշխատեն վճարել աշխատողների աշխատավարձերը պետական ​​ֆոնդից և կչեղարկեն ջրի և էլեկտրաէներգիայի վարձերը։

Նախագահին վերագրվող այս խոսքերին ավելի լիրիկական շունչ հաղորդելու համար հեղինակներն այն համեմել են այսպիսի համեմատությամբ․ «Ճիշտ է՝ Իտալիայի տնտեսությունը ամբողջությամբ կփլուզվի, բայց Իտալիան պետք է զոհաբերի հանուն իր ժողովրդի …Նախորդ պատերազմներում մարդիկ մահանում էին, որ Իտալիան ապրեր: Այս պատերազմում Իտալիան կմեռնի, որպեսզի ժողովուրդը ապրի»։

Իհարկե, նման խոսքերը դժվար է կարդալ առանց էմոցիաների, սակայն «Իտալիայի նախագահի» այն խոսքում կա մի մեծ թերություն՝ այն Իտալիայի նախագահի խոսքը չէ։

«Փաստերի ստուգման հարթակը», ուսումնասիրելով Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի պաշտոնական կայքում տեղադրված ելույթներն ու ուղերձները, պարզեց, որ վերջինս կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ վերջին անգամ հրապարակային խոսքով հանդես է եկել մարտի 5-ին՝ կոչ անելով պահպանել հանգստություն, հետևել  համընդհանուր կանոններին և վստահել իշխանություններին։ Ավելի ուշ՝ մարտի 12-ին նախագահի կայքում հրապարակված գրության մեջ կարդում ենք, որ Իտալիան գտնվում է դժվարին իրավիճակում և երկրի նախագահը հույս է հայտնում, որ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում Իտալիայի փորձն օգտակար կարող է լինել ԵՄ բոլոր երկրների համար։

Փաստացի, Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի որևէ ելույթում և ուղերձում Ֆեյսբուքի հայկական տիրույթում տարածվող խոսքերը չկան։

Միգուցե վարչապե՞տն է

Իտալիայում խորացող էպիդեմիայի մասին մարտի 21-ին ելույթով հանդես է եկել Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն, և հավանաբար հենց այս ելույթից են ոգեշնչվել #Իտալիայի_նախագահ հեշթեգով «խոսքերի» ստեղծողները։

Ելույթում, որով վարչապետը դիմել էր Իտալիայի ժողովրդին, վերջինս խոսել է կորոնավիրուսի պատճառած վնասներից, հայտնել նոր խստացումների մասին, կրկին հորդորել տնից դուրս չգալ և այդ կերպ պայքարել վիրուսի տարածման դեմ՝ կոչ անելով հնարավորության դեպքում աշխատել տնից, և այլն։ 

Վարչապետի՝ յոթ րոպե տևած ելույթից առավել ուշագրավ է այս հատվածը. «Չնայած խաթարված են և՛ առողջապահական, և՛ ֆինանսական համակարգերը, սակայն ես ձեզ հայտարարում եմ, որ պետությունը կա, ձեր կողքին է։ Իշխանությունները կանեն ամեն ինչ, որպեսզի վերականգնեն կորցրածը և շարժվենք առաջ»։ Սակայն ի հեճուկս Ֆեյսբուքի հայկական տիրույթում տարածվող հայտարարության՝ Իտալիայի վարչապետի ուղերձում ևս չկա որևէ խոսք ջրի և էլեկտաէներգիայի վճարները չեղարկելու, բոլորի աշխատավարձերը պետական ֆոնդից վճարելու, Իտալիան զոհաբերելու ու դրա շնորհիվ ժողովրդին ապրեցնելու  մասին։ 

Այսպիսով, փաստենք, որ մի քանի օր առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խեղաթյուրված ելույթին այսօր փոխարինեց Իտալիայի նախագահին վերագրված, սակայն իրականում Իտալիայի վարչապետի ուղերձի խեղաթյուրված տարբերակը։ 

Սևադա Ղազարյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

#InterCheck. Ուկրաինացի ուժայինները ռազմատեխնիկա չեն տեղադրել Դնեպրի դպրոցի հարևանությամբ
Ֆեյք

#InterCheck. Ուկրաինացի ուժայինները ռազմատեխնիկա չեն տեղադրել Դնեպրի դպրոցի հարևանությամբ

19:19, 12 Օգս, 2022

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրաստանյան Factcheck.ge-ը ստուգել է...

ԱԳՆ-ն հրաժարվում է տրամադրել խաղաղապահների գործունեության վերաբերյալ Մոսկվային արված առաջարկները
Առանց վճռի

ԱԳՆ-ն հրաժարվում է տրամադրել խաղաղապահների գործունեության վերաբերյալ Մոսկվային արված առաջարկները

11:08, 12 Օգս, 2022

Կառավարության օգոստոսի 4-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Արցախում օգոստոսի սկզբին ադրբեջանական ուժերի հարձակմանը, հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների...

Черновик
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Ֆորս մաժոր»․ Ինչպես է կառավարությունը արդարացնում Տաթև-Աղվանի ճանապարհի խնդիրները

10:41, 12 Օգս, 2022

Կառավարության օգոստոսի 11-ի նիստում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության առաջարկով գործադիրը մոտ 1 մլրդ դրամ հատկացրեց Տաթև-Աղվանի ճանապարհի հիմնանորոգման համար։...

Մշակույթի գործիչներին վերաբերող 2008-2017թթ. տվյալներն առգրավել են. Գերատեսչություններն ամբողջական ցանկը չունեն
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Մշակույթի գործիչներին վերաբերող 2008-2017թթ. տվյալներն առգրավել են. Գերատեսչություններն ամբողջական ցանկը չունեն

14:29, 11 Օգս, 2022

Այս տարվա հունիսին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկեց  չեղարկել «ՀՀ ժողովրդական արտիստի», «ՀՀ ժողովրդական նկարչի», «ՀՀ վաստակավոր արտիստի»...

  • Մեր Մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens