ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Լավրովն աղավաղում է Հայաստանում գազի մատակարարման իրական պատկերը

19:00, 21 Ապր, 2020
ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 21-ին, տեսակապի միջոցով պատասխանելով գազի գնի մասին հայ լրագրողի հարցին, հայտարարեց, որ Հայաստանում խնդրահարույց են գազի ներքին սակագները։

Մասնավորապես, Սերգեյ Լավրովը, պատասխանելով լրագրող Հայկ Խալաթյանի հարցին, թե ինչո՞ւ Ռուսաստանն էներգակիրների գների անկման այս ժամանակաշրջանում չի իջեցնում գազի գներն իր դաշնակից Հայաստանի և Բելառուսի համար, ինչպես դա անում է նույնիսկ Եվրամիության անդամ երկրների համար, հայտարարեց, որ տարիներ առաջ Հայաստանին և Բելառուսին մատակարարվող գազի գները երեք անգամ ավելի ցածր են եղել միջազգային գներից, և այդ երկրների կողմից այժմ ճիշտ չէ գազի գների հարցի բարձրացումը։

«Ինչ վերաբերում է Հայաստանին, մեզ մոտ դրանով զբաղվում է էկոնոմիկայի նախարարությունը, «Գազպրոմը»․․․ խնդիրներից մեկը, որը պարբերական է և որը չի ստացվում լուծել մի քանի տարի, Հայաստանում ներքին սակագներն են, որոնք այնպիսին են, որ դժվարացնում են առավելագույն արտոնյալ մոտեցումների կիրառումը գնագոյացման գործում»,- նշեց Ռուսաստանի արտգործնախարարը՝ հավելելով, որ զերծ կմնա մանրամասներին անդրադառնալուց։

Այնինչ, այս հարցում հենց մանրամասներին էլ պետք էր անդրադառնալ՝ հարցի ամբողջական պատկերը ներկայացնելու համար։

Խնդիրն այն է, որ անցած տարվա հունվարի 1-ից գործող սակագնով ռուսական պետական «Գազպրոմ էքսպորտ» ընկերությունը Հայաստանի սահմանին գազը վաճառում է հազար խորանարդ մետրը 165 ԱՄՆ դոլար սակագնով։ Հայաստանի սահմանին, սակայն, գազը «Գազպրոմ Էքսպորտից» գնում է մեկ այլ ռուսական պետական ընկերություն՝ «Գազպրոմ-Արմենիան», որը իրականացնում է Հայաստանի տարածքում բնական գազի մատակարարումը։ Այս ընկերությունն արդեն վաճառում է գազը հայաստանյան բաժանորդներին 1000 խմ-ը մոտ 200-ից 310 դոլարով (կախված բաժանորդի տեսակից)։

Այսինքն, Հայաստանի ներքին սակագները, «որոնք այնպիսին են, որ դժվարացնում են առավելագույն արտոնյալ մոտեցումների կիրառումը գնագոյացման գործում», կախված են ռուսական պետական կազմակերպությունից։ Սերգեյ Լավրովը, այդպիսով, մանիպուլացնում է՝ նշելով, թե Հայաստանում ներքին սակագներն են խնդիրներից մեկը, «որը պարբերական է և որը չի ստացվում լուծել մի քանի տարի», քանի որ այդ խնդրի լուծումը կախված է Ռուսաստանից: Արտգործնախարարի կողմից այդ «մանրամասնը» չնշելը, հետևաբար, ոչ այլ ինչ է, քան իրականության աղավաղում։

Գազի մասին ընդհանրապես

Ինչպես արդեն վերը նշեցինք, Հայաստանի սահմանին գործող գազի սակագինը կազմում է 165 դոլար և ուժի մեջ է մտել 2019 թվականի հունվարի 1-ից՝ նախկին 150 դոլարի փոխարեն։ Դրանից հետո Հայաստանի կառավարության և ռուսական կողմի միջև ձեռք բերված պայմանավորվածություններով հնարավոր է դարձել կանխել գազի գնի բարձրացումը բաժանորդների համար։ «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը, որը 2013 թվականի գազային պայմանագրերով փաստացի միանձնյա տնօրինում է Հայաստանի գազային շուկան, 2020 թվականի ապրիլի 1-ին դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ հուլիսի 1-ից բաժանորդներին մատակարարվող գազի սակագինը վերանայելու հարցով։

Ինչ վերաբերում է Սերգեյ Լավրովի այն պնդմանը, թե Հայաստանին և Բելառուսին գազը ժամանակին մատակարարվել է երկու-երեք անգամ ավելի ցածր գնով, քան շուկայական գներն են եղել, ապա սա այնքան էլ չի համապատասխանում իրականությանը։ 

Ինչպես երևում է «Իրազեկ քաղաքացիների միավորման» պատրաստած գրաֆիկում, 2014 թվականին Եվրոպային մատակարարվող 1000 խորանարդ մետր գազի սակագինը, իրոք, էականորեն բարձր է եղել Հայաստանին մատակարարվող գազի գնից, սակայն այդ տարբերությունը չի եղել երկու կամ, առավել ևս, երեք անգամ։ Այսպես, օրինակ, 2014 թվականի հունվարին Հայաստանի սահմանին 1000 խորանարդ մետր ռուսական գազն արժեցել է 190 դոլար, իսկ Եվրոպայում արժեցել է 320 դոլար։

Ավելին, հետագայում՝ 2015-16 թվականներին և 2018 թվականից սկսած՝ Եվրոպա ռուսական գազը մատակարարվել է ավելի ցածր սակագնով, քան Հայաստան։ Ընդ որում, 2018-19 թվականների ձմռանը, երբ Եվրոպա մատակարարվող ռուսական գազը կրկնակի արժեզրկվեց, Հայաստան մատակարարվող գազի գինը սահմանին ավելացվեց 10 տոկոսով: Հետևաբար՝ այս մասով ևս Սերգեյ Լավրովի հայտարարությունները փոքր-ինչ չափազանցված և մանիպուլյատիվ են, քանի որ չեն արտացոլում իրականությունն ամբողջությամբ։

Վահե Ղուկասյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Թրամփը չի անդրադարձել ԱԺ ծեծկռտուքին․ միջադեպի մասին հրապարակած ոչ պաշտոնական էջը պատկանում է նրա աջակցին
Սխալ

Թրամփը չի անդրադարձել ԱԺ ծեծկռտուքին․ միջադեպի մասին հրապարակած ոչ պաշտոնական էջը պատկանում է նրա աջակցին

15:19, 30 Հկտ, 2026

ՀՀ Ազգային ժողովում հոկտեմբերի 29-ին իշխող ու ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի կադրերը հայտնվել են նաև ԱՄՆ նախագահ...

350 հազար դրամի խոստում․ ի՞նչ է թաքնված դրա հետևում
Տեսանյութեր

350 հազար դրամի խոստում․ ի՞նչ է թաքնված դրա հետևում

14:40, 30 Հկտ, 2026

Խոստանում են 350 հազար դրամ, բայց կարող եք կորցնել ձեր Telegram հաշիվը TikTok-ում տարածվող տեսանյութը քաղաքացիներին առաջարկում է ստանալ իբր...

Անվճար ուղևորափոխադրում դեպի Գորիս
Տեսանյութեր

Անվճար ուղևորափոխադրում դեպի Գորիս

12:39, 29 Հկտ, 2026

Գորիսի ՏԻՄ ընտրություններից առաջ Երևան-Գորիս երթուղով ուղևորափոխադրումներն իրականացվել են անվճար, իսկ ուղևորներին տրամադրվել են քարոզչական բուկլետներ։ Ի՞նչ կապ ունի ուղևորափոխադրողը...

Գյուղատնտեսության անկումը՝ «մինչև 10», թե՞ 4.8%․ Նարեկ Կարապետյանը հղում է արել հին տվյալի
Տվյալների լրագրություն

Գյուղատնտեսության անկումը՝ «մինչև 10», թե՞ 4.8%․ Նարեկ Կարապետյանը հղում է արել հին տվյալի

17:25, 28 Հկտ, 2026

Հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի նիստում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, անդրադառնալով երկրում գյուղատնտեսության ոլորտի վիճակին, հայտարարել է․  «Մեր երկրում...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens