ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Ֆեյք

Պուտինը երբևէ չի նվագել «Ադանայի ողբը»

23:47, 24 Ապր, 2020
ՖԵՅՔ

ՖԵՅՔ

Այս տարի ապրիլի 24-ին լրացավ Օսմանյան Թուրքիայում 1915 թվականին իրականացված հայերի ցեղասպանության 105-րդ տարելիցը։ Եվ ինչպես ամեն տարի, այս տարի ևս համացանցի հայկական տիրույթում կրկին շրջանառվում են Ցեղասպանության հետ իբր կապ ունեցող լուսանկարներ և տեսանյութեր, որոնք, սակայն, իրականում որևէ առնչություն չունեն թեմայի հետ։

Ասվածի վառ ապացույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ դաշնամուր նվագելու տեսանյութն է, որը ֆեյսբուքի հայկական տիրույթում այս օրերին բավականին ակտիվ տարածվում է, քանի որ Պուտինը, իբր, նվագում է «Ադանայի ողբը»։ 

Միայն վերջին օրվա ընթացքում ֆեյսբուքյան տարբեր էջերում տեղադրված այս տեսանյութով կիսվել են տասնյակ հազար օգտատերեր։

Իրականում, սակայն, այս տեսանյութը մոնտաժված է և խեղաթյուրում է իրականությունը, քանի որ բնօրինակում Պուտինն այլ ստեղծագործություն է նվագում։

Այսպես, բնօրինակ տեսանյութը նկարահանվել է 2017 թ․ մայիսի 14-ին, երբ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային ֆորումի շրջանակում աշխատանքային այցով Վլադիմիր Պուտինը մեկնել էր Չինաստան և սպասում էր նախագահ Սի Ցզինպինի հետ հանդիպմանը։

Այդ հանդիպմանը Վլադիմիր Պուտինը ներկայացել էր մի փոքր ավելի վաղ և որոշել սպասումը «լրացնել» դաշնամուր նվագելով։ 

Մինչ Չինաստանի նախագահի ժամանումը, ՌԴ նախագահը հասցրել էր նվագել «Մոսկովյան պատուհաններ» (Московские окна) և «Քաղաքը ազատ Նևայի վրա»  (Город над вольной Невой) ստեղծագործությունները։ Պուտինի՝ դաշնամուր նվագելու տեսանյութը բավականին մեծ տարածում էր ստացել ռուսական և միջազգային մամուլում։

Այսպիսով, փաստենք, որ ֆեյսբուքում լայն տարածում գտած հոլովակը, որում Վլադիմիր Պուտինը, իբր, նվագում է «Ադանայի ողբը», մոնտաժի արդյունք է։

Սա, սակայն, միակ անգամը չէ, երբ սոցիալական ցանցերի հայկական սեգմենտում նման ֆեյք լուրեր են հայտնվում և լայն տարածում գտնում։ Ֆեյք տեղեկությունների նման «բռնկումներ» տեղի էին ունեցել, օրինակ, Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունների օրերին, Ավստրալիայի հրդեհների ժամանակ կամ բոլորովին վերջերս՝ կարանտինի արդյունքում, իբր, Վենետիկի ջրանցքներում հայտնված կոկորդիլոսի մասին։

Բայց եթե օգտատերերի մեդիագրագիտության ցածր մակարդակի պատճառով տարածվող «վենետիկյան կոկորդիլոսները» կամ Ավստրալիայի հրդեհների կեղծ նկարները չեն կարող մեծ վնաս հասցնել, ապա այս դեպքում գործ ունենք բոլորովին այլ մասշտաբի երևույթի հետ։ Փաստացի, մեդիագրագիտության պակասն այս դեպքում հանգեցրել է նրան, որ այնպիսի զգայուն թեմայով, ինչպիսին է Ցեղասպանությունը, հայկական միջավայրում կարող են տարածվել ակնհայտ կեղծ և անհեթեթ նյութեր։

Սևադա Ղազարյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Ընտանեկան բռնության մասին ավելի հաճախ են հաղորդում․ 79% աճ կա
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ընտանեկան բռնության մասին ավելի հաճախ են հաղորդում․ 79% աճ կա

17:17, 28 Օգս, 2026

Հայաստանում ընտանեկան բռնության վերաբերյալ ոստիկանություն ստացվող հաղորդումների թիվը վերջին տարիներին զգալիորեն աճել է։ Եթե 2022 թվականին ոստիկանությունը ստացել էր 1547...

Կրեմլի հետ կապվող ցանցը գաղտնի արշավ է իրականացրել՝ Սամվել Կարապետյանին և «Ուժեղ Հայաստանին» աջակցելու նպատակով․ Meta
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կրեմլի հետ կապվող ցանցը գաղտնի արշավ է իրականացրել՝ Սամվել Կարապետյանին և «Ուժեղ Հայաստանին» աջակցելու նպատակով․ Meta

15:25, 28 Օգս, 2026

Meta ընկերությունը հրապարակել է իր սոցիալական մեդիայի հարթակներում (Facebook, Instagram) համակարգված վնասակար գործողությունների սպառնալիքների վերաբերյալ 2026 թվականի երկրորդ կեսի զեկույցը,...

Ի՞նչ են ցույց տալիս վարորդական իրավունքից զրկումների թվերը
Տեսանյութեր

Ի՞նչ են ցույց տալիս վարորդական իրավունքից զրկումների թվերը

11:59, 27 Օգս, 2026

2012-2025 թվականներին 6659 վարորդ իրավունքից զրկվել է կրկնակի։ Միաժամանակ ՃՏՊ-ների ու վիրավորների թիվն աճում է, իսկ զոհերինը՝ նվազում։ Մանրամասները https://fip.am/50990

ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների թիվը Հայաստանի դպրոցականների թվում 8 տարում գրեթե կրկնապատկվել է
Տվյալների լրագրություն

ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների թիվը Հայաստանի դպրոցականների թվում 8 տարում գրեթե կրկնապատկվել է

12:36, 26 Օգս, 2026

2026-2027 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է, թե վերջին 8 տարիներին Հայաստանի հանրակրթական դպրոցներում ինչպես է փոփոխվել...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens