ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Առանց վճռի

Արգիշտի Քյարամյանի «անհասկանալի» նշանակումների հետքերով. նրան նոր կոչում չի շնորհվել

21:58, 5 Մյս, 2020

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի նախկին պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանին մեկ օրվա մեջ Քննչական կոմիտեի (ՔԿ) նախագահի տեղակալ նշակելու, ապա ազատելու, այնուհետև Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենի տեղակալ նշանակելու որոշումները հանրության շրջանում հարցեր են առաջացրել։ 

Infoport.am կայքը մայիսի 5-ին գրեց, որ Քյարամյանի համար մեկ օրով ՔԿ տեղակալի հաստիք բացելը պայմանավորաված էր նրանով, որ նրան շնորհվի նաև սպայի դասային բարձր կոչում։ Դա արվել էր այն նպատակով, որ ԱԱԾ տեղափոխվելիս Քյարամյանն ունենա բարձր պաշտոնի նշանակվելու համար համապատասխան սպայական կոչում։

«Բանն այն է, որ ըստ օրենքի, ԱԱԾ-ում սպայական կոչումներ ստանալու համար պետք է տարիներով աշխատել այդ համակարգում, մինչդեռ ՔԿ-ի պարագայում օրենքն ավելի լիբերալ է․ այստեղ կարելի է բարձր կոչում ստանալ առանց տարիների վաստակի կամ, ինչպես Քյարամյանի պարագայում, հենց մեկ օրում»,- գրել էր կայքը։ 

Հիշեցնենք, որ Քյարամյանը վարչապետի որոշմամբ մայիսի 4-ին ազատվել էր ՊՎԾ ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնից, ապա նույն օրը նշանակվել Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, սակայն մայիսի 5-ին ազատվել էր այս պաշտոնից և նույն օրը նախագահի հրամանագրով նշանակվել ԱԱԾ տնօրենի տեղակալ։  

Արդյո՞ք Քյարամյանը ՔԿ նախագահի տեղակալ է նշանակվել սպայի դասային բարձր կոչում ստանալու համար

Ինչպես տեղականում ենք Արգիշտի Քյարամյանի պաշտոնական կենսագրությունից, վերջինիս դեռևս 2018 թվականին շնորհվել էր հարկային ծառայության փոխգնդապետի հատուկ կոչում։ Ինչ վերաբերում է Քյարամյանին նոր` ավելի բարձր կոչում շնորհելուն, ապա Քննչական կոմիտեից «Փաստերի ստուգման հարթակին» հայտնեցին, որ այս մեկ օրվա ընթացքում նրան նոր կոչում չի շնորհվել։ 

Ո՞վ կարող է նշանակվել ԱԱԾ տնօրենի տեղակալ

Այսպես, ըստ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի հոդված 19-ի 2-րդ մասի՝ պետական լիազոր մարմնի ղեկավարի տեղակալ կարող է նշանակվել ազգային անվտանգության մարմինների այն ծառայողը, որը մինչև նշանակումը զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ մինչև նշանակումը առնվազն 3 տարի զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր խմբի պաշտոն և ունի գնդապետից ոչ ցածր կոչում:

Ինչպես գիտենք, Արգիշտի Քյարամյանը մինչ այս երբևէ պաշտոն չի զբաղեցրել ԱԱԾ-ում, հետևապես՝ չէր կարող նշանակվել ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնում՝ այդ հոդվածի համաձայն։

Սակայն նույն հոդվածի 6.1 մասի համաձայն՝ պետական լիազոր մարմնում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են նշանակվել նաև Զինված ուժերի, ոստիկանության, ԴԱՀԿ ծառայության, քրեակատարողական ծառայության մարմինների, Քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության և արդարադատության նախարարության պետական ծառայողներ, դատախազներ, ինչպես նաև ազգային անվտանգության մարմինների պահեստազորի սպաներ, որոնք բավարարում են տվյալ պաշտոնին նշանակվելու համար ազգային անվտանգության մարմինների ծառայողներին ներկայացվող պահանջները:

Իսկ նույն հոդվածի 6.2 մասով սահմանվում է, որ 6.1-րդ մասով նախատեսված պետական մարմինների և Ազգային անվտանգության ծառայության պաշտոնների համապատասխանությունը սահմանում է ՀՀ կառավարությունը:

Ինչպես տեղեկանում ենք կառավարության 2009 թվականի թիվ 550-Ն որոշումից, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնը համապատասխանում է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնին։

Այսինքն, «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն, ի տարբերություն ՊՎԾ պետի տեղակալի, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը կարող է նշանակվել ԱԱԾ պետի տեղակալ։

Փաստացի՝ Արգիշտի Քյարամյանը մեկ օրով Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ է  նշանակվել ԱԱԾ տնօրենի տեղակալի թափուր պաշտոնը զբաղեցնելու իրավական հիմք ունենալու համար։

Անի Գրիգորյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Հայաստանում դեղերի փորձարկման մասին «հետաքննությունը» կեղծ է. ապատեղեկատվության հետևում Պրիգոժինի «Վագներն» է
Ֆեյք

Հայաստանում դեղերի փորձարկման մասին «հետաքննությունը» կեղծ է. ապատեղեկատվության հետևում Պրիգոժինի «Վագներն» է

13:05, 12 Մյս, 2025

Մայիսի 2-ին London Times անունով կայքում հրապարակված «հետաքննության» մեջ, որն իրականացրել է «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամը» (Foundation to Battle Injustice/FBI,...

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

13:15, 7 Մյս, 2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։  Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ...

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք
Սխալ

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք

10:25, 7 Մյս, 2025

Ֆեյսբուքի հայալեզու տիրույթում մայիսի 6-ի ուշ երեկոյից տարածվում է Երևանի փողոցներից մեկում նկարահանված մի տեսանյութ, որում ոստիկանները՝ կարմիր բերետներով, մահակներով...

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող
Սխալ

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող

17:13, 6 Մյս, 2025

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն երկու օր է տեղեկություն է տարածվում, թե Հաագայի միջազգային դատարանը ճանաչել է Հայաստանին որպես Արցախի հուշարձանների...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens