ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մեծամասամբ սխալ

Պաշտպանիչ դիմակների երկարատև կրումը չի վնասում մարդու առողջությունը

14:37, 19 Հնս, 2020

ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ

Դիմակները կարող են թթվածնային քաղց և հիպերկապնիա առաջացնել. Նունե Ներսիսյան, Մարինա Խաչատրյան

Մամուլում և սոցիալական մեդիայում քննարկվում է պաշտպանիչ դիմակների ազդեցությունը շնչառական օրգանների վրա։ Շրջանառվում են «տեղեկություններ», թե դիմակները կարող են վնասակար լինել մարդու առողջության համար՝ առաջացնելով թթվածնի պակաս, վնասելով թոքերը և հանգեցնելով այլ հետևանքների։ 

Սակայն այս հրապարակումների մեծ մասը կա՛մ ամբողջական չեն, կա՛մ ուռճացված են, կա՛մ չեն համապատասխանում իրականությանը։  Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ևս դրանք որպես «միֆ» է որակել։ «Կարող են լինել կոնկրետ մարդիկ, որոնք հակացուցում ունեն, դրա մասին չի խոսքը․ աստմատիկ քաղաքացիներ և այլն, բայց սովորական քաղաքացիների մոտ դա թթվածնային քաղցի չի բերում, որովհետև թթվածինը միևնույն է անցնում է թոքեր և հետո արտաշնչվում է»,- նշել է Թորոսյանը։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է գիտական աղբյուրները՝ պարզելու, թե ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ դիմակները մարդու օրգանիզմի վրա:

Պնդումների հիմնական թեզերը

Մի շարք երկրներում բժշկական դիմակների օգտագործումը պարտադիր դարձնելու որոշումներից հետո սկսվեցին տարատեսակ քննարկումներ՝ նախ դիմակների արդյունավետության, ապա մարդու օրգանիզմի վրա դրանց բացասական ազդեցության մասին։ «Փաստերի ստուգման հարթակի» անդրադարձը՝ դիմակների արդյունավետ լինել-չլինելուն, կարող եք կարդալ այստեղ։

Ինչ վերաբերում է մարդու առողջության վրա բացասական ազդեցությանը, ապա հիմնականում պնդում են, թե դիմակները մարդու օրգանիզմում թթվածնային քաղց են առաջացնում, երկար ժամանակ դիմակ կրելը կարող է հիպերկապնիա առաջացնել և այլն։ Առավել դավադրապաշտական հրապարակումներում ասվում է նաև, թե դիմակները մարդկանց շնչահեղձ կարող են անել։

Անդրադառնանք նշված հնարավոր խնդիրներին։ Այսպես, թթվածնային քաղց առաջանում է, երբ զգալիորեն նվազում է թթվածնի մուտքը հյուսվածքներ։ Նման վիճակ կարող է առաջանալ, օրինակ, ծանր ֆիզիկական աշխատանքի կամ ակտիվ մարզումների պարագայում։ Թթվածնային քաղցը հնարավոր է նաև առողջական կոնկրետ խնդիրների ժամանակ։ Մյուս դեպքը՝ հիպերկապնիան, առաջանում է, երբ ներշնչվող օդում ածխաթթու գազի մեծ քանակություն կա։ Սա առաջացնում է զարկերակային և ածխաթթու գազի պարցիալ բարձր ճնշում։ 

Մինչ դիմակների ազդեցությանը մանրամասնորեն անդրադառնալը, նշենք, որ մինչ օրս որևէ ապացույց չկա, որ դիմակներն այսպիսի խնդիրներ առաջացրած լինեն։

Դիմակների տեսակներից կախված՝ տարբեր է ազդեցության չափը

Բժշկական, ռեսպիրատոր և ոչ բժշկական կամ տան պայմաններում պատրաստված դիմակների արդյունավետությունը տարբեր է։ Տարածված և զանգվածային օգտագործման դիմակները թթվածնային քաղց չեն առաջացնում։ Այսպես, կտորե կամ տան պայմաններում պատրաստված դիմակները չոր նյութից չեն, չեն սեղմում դեմքը, իսկ արտաշնչած օդը տարածվելու հնարավորություն ունի, բացի դա՝ արտաքին միջավայրից թթվածին է անցնում դիմակի եզրերից։  Սա գրեթե նվազագույնի է հասցնում դիմակի պատճառով թթվածնի քաղցի առաջացման հավանականությունը։ Բժշկական դիմակների պարագայում ևս թթվածնային քաղցի առաջացման հավանականություն չկա։ Սրանք, ի տարբերություն կտորե դիմակների, առավել հերմետիկ են սեղմում դեմքը, սակայն ոչ այնքան, որ արգելակեն թթվածնի մուտքը։ Բացի այդ, ածխաթթու գազը, որն արտաշնչում է մարդը, բնական նյութ է և օդի բաղկացուցիչ մաս, իսկ մարդու առողջության համար այն վտանգավոր կարող է լինել միայն շատ բարձր կոնցենտրացիայի դեպքում։ 

Թերևս, դիմակների միակ տեսակը, որի երկարատև կրումը կարող է որոշակի հետևանքներ ունենալ, N95 ռեսպիրատոր դիմակներն են։ Երկար ժամանակ կրելու դեպքում սրանք կարող են բարձրացնել արյան բաղադրությունում ածխաթթու գազի մակարդակը։ Դեռ 2010-ին H1N1 վիրուսի վերաբերյալ Քեմբրիջի համալսարանի կատարած ուսումնասիրության համաձայն՝ դիմակ կրելու դեպքում վարակվելու հավանականությունը մի քանի անգամ ցածր է եղել անկախ դրա տեսակից։ Թե՛ այդ և թե՛ կորոնավիրուսի պարագայում N95 ռեսպիրատոր դիմակներ խորհուրդ է տրվում միայն բուժաշխատողներին։ Հիվանդությունների կանխարգելման կենտրոնները ևս խորհուրդ չեն տալիս կրել այս դիմակները՝ առանց երկար ժամանակ դեմքից հեռացնելու, իսկ հանրային  վայրերում առանց անհրաժեշտության այս դիմակները կրելու կարիք չկա։ 

Ածխաթթու գազի ի՞նչ քանակն է վտանգավոր մարդու համար

ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի փորձագետներն ասում են, որ ածխաթթու գազը դիմակում կուտակվում է ժամանակի ընթացքում։ Մարդու շնչած օդում այս գազի կոնցենտրացիան 0,04 տոկոս է, մինչդեռ առողջության ու կյանքի համար այն կարող է վտանգավոր դառնալ 10 տոկոսից ավելի լինելու պարագայում։ Որոշակի ժամանակ պաշտպանիչ դիմակներ կրելուց հետո հնարավոր են գլխացավեր, անհարմարության զգացում, բայց, մասնագետների կարծիքով, մարդու օրգանիզմում դրա պատճառով հիպերկապնիա չի առաջանա։

Բացի այդ, հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները դիմակ խորհուրդ չեն տալիս կրել մինչև 2 տարեկան երեխաներին, իսկ Հայաստանում դիմակները պարտադիր են 6 տարեկանից բարձր երեխաների համար միայն։ Դիմակ կրելուց պետք է խուսափեն նաև առողջական և հատկապես շնչառական խնդիրներ ունեցող անձիք։ Արսեն Թորոսյանը, այս թեմային անդրադառնալով, նշել էր, որ նրանք պետք է հսկողության տակ լինեն՝ այլոց առողջությունը վտանգի տակ չդնելու համար։

Ամփոփելով՝ նշենք, որ դիմակների՝ առողջության վրա բացասական ազդեցության մասին պնդումներն ուռճացված են և չունեն գիտական հիմնավորում։ Սակայն անհրաժեշտ է ճիշտ կրել դիմակները՝ հնարավոր բացասական հետևանքներից խուսափելու համար։ 

Անի Ավետիսյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը
Uncategorized @hy

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը

17:03, 8 Հլս, 2025

2025 թվականի հուլիսի 5-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչությունը (GUR) հրապարակել է ենթադրաբար Ռուսաստանի Զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի...

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը

11:30, 8 Հլս, 2025

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում պարբերաբար գրառումներ էր անում Facebook-ի իր էջում, որոնք դրվագներ էին հիմնականում հոգևորականների անձնական...

Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ մարդ ծեծելու միջադեպը 2019 թվականի է․ Ալեն Սիմոնյանը հին լուր էր կարդում ԱԺ-ում (Թարմացված)
Սխալ

Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ մարդ ծեծելու միջադեպը 2019 թվականի է․ Ալեն Սիմոնյանը հին լուր էր կարդում ԱԺ-ում (Թարմացված)

16:41, 7 Հլս, 2025

2025 թ․ հուլիսի 4-ի Ազգային ժողովի արտահերթ նիստում օրենսդիր մարմնի ղեկավար Ալեն Սիմոնյանը ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հարց է...

Երևանյան տրանսպորտի տուգանքի չափը գերազանցում է Վրաստանի և Ադրբեջանի ցուցանիշները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Երևանյան տրանսպորտի տուգանքի չափը գերազանցում է Վրաստանի և Ադրբեջանի ցուցանիշները

11:23, 7 Հլս, 2025

2025 թ. հուլիսի 3-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց օրենսդրական փաթեթ, որով սահմանվում է վարչական պատասխանատվություն՝ Երևանում հասարակական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens