ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Առանց վճռի

Ի՞նչ հարցով է ՄԻԵԴ-ը մերժել ՍԴ դատավորներին

19:37, 9 Հլս, 2020

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

ՍԴ նախկին դատավորների հայցը մերժելու ՄԻԵԴ-ի որոշումը վերաբերում է միայն միջանկյալ միջոցը կիրառելուն, այսինքն՝ հատուկ ընթացակարգով գործը քննելուն, իսկ «Գյուլումյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով բուն վճիռը դեռ կայացված չէ:

Հուլիսի 8-ի երեկոյան տարածվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հաղորդագրությունը՝ «Գյուլումյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով միջանկյալ միջոց չկիրառելու վերաբերյալ։

Դատարանի որոշումն ԱԺ պատգամավորների և այլ գործիչների կողմից տարբեր կերպ է մեկնաբանվել։ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը Ֆեյսբուքյան իր էջում, արձագանքելով թեմային, հայտարարեց. «ՄԻԵԴ-ը մերժեց ՍԴ 3 նախկին դատավորների և ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի դիմումը Հայաստանի դեմ, որով դիմումատուներն ի թիվս այլնի պահանջել էին որպես միջանկյալ միջոց կասեցնել սահմանադրության փոփոխությունների իրագործումը»։ Նմանատիպ մեկնաբանություններով հանդես են եկել նույն խմբակցության այլ պատգամավորներ:

«ՎԵՏՕ» շարժման ղեկավար, ոստիկանության պետի նախկին օգնական Նարեկ Մալյանը, իր հերթին, արձագանքեց թեմային` հայտարարելով, որ «իր տեղեկություններով՝ օլիգարխ Սորոսի գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանը անձամբ է միջամտել ՄԻԵԴ-ից Նիկոլ Փաշինյանին ձեռնտու որոշում ստանալու գործընթացին»:

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է ՄԻԵԴ-ի որոշումը՝ պարզելու, թե իրականում ինչ վճիռ է կայացրել կառույցը:

Ի՞նչ դիմում են ներկայացրել ՍԴ անդամները և նախագահը

Հունիսի 22-ին Ազգային ժողովն ընդունել էր սահմանադրական փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ ՍԴ անդամներ Ֆելիքս Թոխյանի, Հրանտ Նազարյանի, Ալվինա Գյուլումյանի, նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցվում են: Օրեր անց պաշտոնից հեռացված դատավորները դիմել էին Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ):

Սահմանադրական փոփոխություններն ԱԺ միջոցով իրականացնելու օրինականությանը վերաբերող «Գյուլումյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործի շրջանակում ՍԴ նախկին անդամները պահանջում էին, որ ՄԻԵԴ-ը կիրառի Եվրոպական դատարանի 39-րդ կանոնը՝ միջանկյալ միջոցը: 

Որպես հիմնավորում՝ դատավորները նշում են, որ սահմանադրական փոփոխությունները տեղի են ունեցել հայաստանյան օրենսդրության խախտմամբ: Նրանք պնդում են, որ գործընթացը տեղի է ունեցել դատավորների նկատմամբ հետապնդումների պայմաններում, որոնք սկսվել են 2018 թվականին՝ կառավարության փոփոխությունից հետո, և ակտիվացել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ՍԴ դիմելուց հետո:

ՍԴ դատավորները խնդրել էին, որ որպես միջանկյալ միջոց՝ ՄԻԵԴ-ը պահանջի Հայաստանի կառավարությունից, ի թիվս այլի, սառեցնել սահմանադրական փոփոխությունների իրագործումը, պահպանել իրենց պաշտոնները, նոր դատավորներ չնշանակել և «ապահովել դատավորների ֆիզիկական անվտանգությունը, հոգեբանական ու բարոյական անձեռնմխելիությունը վարչական ռեսուրսները հանրային ընկալումները մանիպուլացնելու համար օգտագործելուց զերծ մնալու միջոցով»:

Ի՞նչ է որոշել ՄԻԵԴ-ը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել է չկիրառել միջանկյալ միջոցը:

ՄԻԵԴ-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ 2015 թվականին փոփոխված Սահմանադրության համաձայն՝ ՍԴ դատավորների պաշտոնավարման ժամկետը 12 տարի է, իսկ ՍԴ նախագահինը՝ 6 տարի: Այնուամենայնիվ, անցումային դրույթներով նախատեսված էր, որ ՍԴ դատավորները, որոնք նշանակվել էին մինչև սահմանադրական փոփոխությունների՝ ուժի մեջ մտնելը, պաշտոնավարելու են հին կարգով, իսկ ՍԴ նախագահը պետք է պահպաներ մանդատը մինչև կենսաթոշակի անցնելը:

Վերջերս, սակայն, ինչպես նշվում է ՄԻԵԴ որոշման մեջ, որոշվեց փոխել Սահմանադրությունն այնպես, որ բոլոր դատավորները պաշտոնավարեն 12 տարի ժամկետով՝ անկախ նշանակման օրից: Կիրառվեց նաև նախագահի 6-ամյա չվերականգնվող մանդատի մասին դրույթը: Համաճարակի պատճառով այս փոփոխությունները հաստատվեցին խորհրդարանի կողմից և ուժի մեջ մտան 2020 թվականի հունիսին, ինչի արդյունքում դադարեցվեց երեք դատավորների և նախագահի պաշտոնավարումը: 

ՄԻԵԴ-ը որոշել է մերժել 4 դիմումատուների հայցը, քանի որ այն դուրս է 39-րդ կանոնի (միջանկյալ միջոց) շրջանակից․ այն չի ներառում լուրջ և անդառնալի ռիսկ հիմնարար իրավունքի համար՝ համաձայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի: Սակայն դատարանը շեշտել է նաև, որ պատրաստ է քննել հայցը, և անհրաժեշտության դեպքում այս գործը կդիտվի որպես առաջնահերթություն:

Ի՞նչ է ենթադրում 39-րդ կանոնը

Նույն փաստաթղթում նաև նշվում է, թե ինչ է, ընդհանրապես, ենթադրում Եվրադատարանի 39-րդ կանոնը:

Այսպես, միջանկյալ միջոցը կիրառվում է միայն բացառիկ դեպքերում, երբ դիմումատուները բախվել են անդառնալի վնասի ենթարկվելու իրական ռիսկի (հիմնականում` եթե դիմումատուի կյանքին կամ առողջությանը սպառնացող իրական վտանգ կա): 

Այն կիրառվում է հիմնականում արտաքսումներին և արտահանձնումներին վերաբերող գործերում, երբ պատասխանող կողմից պահանջվում է հետաձգել որոշումը:

Սակայն միջանկյալ միջոցները չեն կանխորոշում հետագայում կայացված որոշումների հիմնավորվածությունները տվյալ գործով, այսինքն՝ եթե անգամ միջոցը կիրառվի, դա դեռ չի նշանակում, որ հետագայում հայցողի համար բարենպաստ վճիռ է կայացվելու կամ հակառակը: Դա ժամանակավոր միջոցառում է:

Այսպիսով, ՍԴ նախկին դատավորների հայցը մերժելու ՄԻԵԴ-ի որոշումը վերաբերում է միայն միջանկյալ միջոցը կիրառելուն, այսինքն՝ հատուկ ընթացակարգով գործը քննելուն, իսկ «Գյուլումյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով բուն վճիռը դեռ կայացված չէ: 

Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ դիմումատուների խնդրանքի մերժումը տրամաբանական ու սպասված է, քանի որ նախկին դատավորների և ՍԴ նախագահի կյանքին կամ առողջությանը սպառնացող իրական վտանգ չկա:

Լուսինե Ոսկանյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Ալվինա ԳյուլումյանՀրայր ԹովմասյանՄԻԵԴՍահմանադրական դատարանՍԴՍԴ դատավորներ

Հարակից հոդվածներ

«Զանգվածային լրատվության մասին» օրենքում գաղտնի աղբյուրների արգելում նախատեսված չէ. Factor.am-ը սխալվում է
Սխալ

«Զանգվածային լրատվության մասին» օրենքում գաղտնի աղբյուրների արգելում նախատեսված չէ. Factor.am-ը սխալվում է

17:36, 6 Ապր, 2021

Factor.am կայքը ապրիլի 2-ին հրապարակած իր հոդվածում մտահոգություն է հայտնել, որ Հայաստանում կարող են արգելել գաղտնի աղբյուրներին հղում անելը։   Նյութում...

Ալվինա Գյուլումյանի արդարացումներն ու մանիպուլյատիվ դիտարկումները
Մեծամասամբ սխալ

Ալվինա Գյուլումյանի արդարացումներն ու մանիպուլյատիվ դիտարկումները

21:11, 2 Հլս, 2020

Ալվինա Գյուլումյանը, որը պնդում է, որ դեռևս Սահմանադրական դատարանի դատավոր է, հունիսի 28-ին «Ազատության» ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծականի» եթերում, խոսելով Ազգային...

Դատախազի սուտը քաղբանտարկյալների ու միջազգային կառույցների դիրքորոշման մասին
Պաշտոնական

Դատախազի սուտը քաղբանտարկյալների ու միջազգային կառույցների դիրքորոշման մասին

14:30, 22 Մյս, 2018

Օրեր առաջ լրատվամիջոցների հետ զրույցում Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտարարեց, որ «Ամեն դեպքում որևէ միջազգային կառույցի կողմից մինչ այսօր...

Ռուսական պրոպագանդայի ժամանակի մեքենան
Լրատվական

Ռուսական պրոպագանդայի ժամանակի մեքենան

18:28, 27 Հնս, 2017

Ռուսական մի շարք լրատվամիջոցներ երեկ տեղեկություն տարածեցին, որ ԱՄՆ-ում ավելի քան 1100 մարդ ձերբակալվել է անչափահասներին մարմնավաճառության հարկադրելու մեղադրանքով։ Այս...

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens

Բաժանորդագրվե՛ք մեր լրահոսին

Ծանոթացեք փաստերի ստուգման շաբաթական թարմացումներին՝ անմիջապես Ձեր փոստից

×