ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

«5-րդ ալիքը» խեղաթյուրել և մանիպուլացրել է միջազգային կառույցների հրապարակած հետազոտությունը

18:28, 15 Հլս, 2020

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Կոռուպցիան արմատախիլ անելու խոստում-սպառնալիքներին սկզբում հավատացածների 80 տոկոսն այսօր կարծում է, որ Հայաստանի համար լրջագույն խնդիրը շարունակում է մնալ կոռուպցիան․ «5-րդ ալիք»

«5-րդ ալիքի» «Հայլուր» լրատվականը հուլիսի 11-ի 18:30-ի թողարկման ժամանակ ««Փաշինյանի կառավարությունը լավ չի աշխատել». սոցհարցումներ» վերնագրով ռեպորտաժ է հրապարակել՝ հայտնելով, որ ըստ սոցհարցումների՝ կառավարությունը կորոնահամաճարակի ժամանակ լավ չի աշխատել:

«Եթե դուք էլ եք կարծում, որ կորոնահամաճարակի ժամանակ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը լավ չի աշխատել ու այս ընթացքում մատը մատին գրեթե չի տվել՝ մարդկանց ու բիզնեսին օգնելու համար, ուրեմն դուք մենակ չեք, մենակ չեք: Սոցհարցումների մասնակցած 60 տոկոսը ևս այդպես է մտածում»,- ասել է ռեպորտաժի հեղինակ Լիլիթ Մուրադյանը: 

Նա նշել է, որ նյութի աղբյուրն է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի, «Թրանսփարենսի ինթերնեշնլի» և USAID-ի համատեղ կատարած հետազոտությունը:

Ու թեև այս կառույցները միասին իսկապես հետազոտություն են իրականացրել, նյութում ներկայացված գրեթե ողջ տեղեկատվությունը կապ չունի դրա հետ, համատեքստից դուրս է և խիստ մանիպուլյատիվ: 

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է ռեպորտաժում տեղ գտած փաստական սխալները և մանիպուլյացիաները:

Ի՞նչ հետազոտության մասին է խոսքը

Որպես հետազոտության համատեքստ՝ հեղինակ Լիլիթ Մուրադյանը ներկայացնում է կորոնավիրուսով ստեղծված իրավիճակը: Ըստ նրա՝ մարդիկ խիստ դժգոհ են կառավարության քայլերից, բողոքի մեծ ալիք է աճում, իսկ 2018 թվականի հեղափոխությունից սպասումները արդարացված չեն: 

«Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը և USAID-ն փետրվարից ապրիլ Երևանում և մարզերում հարցումներ են արել՝ հասկանալու, թե ինչ վիճակ և ինչ տրամադրություններ են երկրում»,- ասել է ռեպորտաժի հեղինակը: 

Միևնույն ժամանակ, վիզուալ տարբերակով սոցհարցումը ներկայացնելիս էկրանին հայտնվում է փաստաթուղթ, որտեղ սոցհարցման խորագիրը և հրապարակման ամսաթիվը սխալ է ներկայացված:

Fip.am-ը կապվել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Սոնա Այվազյանի և ՀՌԿԿ-ի հետազոտությունների և զարգացման տնօրեն Հեղինե Մանասյանի հետ, որոնք փաստել են, որ իրենց հետազոտության բովանդակությունը և առանձին մասեր խեղաթյուրվել և մանիպուլացվել են ռեպորտաժի ընթացքում:

Իրականում՝ «Հայաստանի տնային տնտեսությունների շրջանում կոռուպցիայի վերաբերյալ հանրային կարծիքի հետազոտություն» անունը կրող հետազոտության տվյալները հավաքագրվել են 2019 թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, իսկ արդյունքները հրապարակվել են փետրվարին: 

Հետազոտության նպատակն էր պարզել հայաստանցիների ընկալումները Հայաստանի ընդհանուր վիճակի, կոռուպցիայի և դրա դրսևորումների վերաբերյալ: Ռեպորտաժում  խորագրից բացակայում է կոռուպցիա բառը, և ցույց է տրվում, որ հարցումների արդյունքները հրապարակվել են մայիսի 21-ին՝ փետրվարի 21-ի փոխարեն:

Հաշվի առնելով, որ հարցումներն իրականացվել էին 2019-ին վերջին ամիսներին, քաղաքացիները չէին կարող իրենց կարծիքը հայտնել կորոնավիրուսի ընթացքում կառավարության վարած քաղաքականության վերաբերյալ: 

Փաստացի՝ «5-րդ ալիքը» մոլորեցնում է իր հեռուստադիտողներին։ 

Ներկայացված տվյալներ

«Հարցվածներից մոտ 40 տոկոսին ամենից շատ անհանգստացնում է գործազրկությունը»,- ասվում է ռեպորտաժում:

Իրականում՝ հետազոտության արդյունքներով միայն 25.9 տոկոսն է գործազրկությունը համարում Հայաստանի լրջագույն խնդիրը:

«Կոռուպցիան արմատախիլ անելու, կոռումպացվածներին ասֆալտին փռելու, պատերին ծեփելու խոստում-սպառնալիքներին սկզբում հավատացածների 80 տոկոսն այսօր կարծում է, որ Հայաստանի համար լրջագույն խնդիրը շարունակում է մնալ կոռուպցիան»,- ռեպորտաժում ասում է Լիլիթ Մուրադյանը՝ հավելելով, որ 2019 թվականին այդպես էր կարծում հարցվածների 40 տոկոսը:

Իրականում՝ հարցվածների 65 տոկոսն է միայն կոռուպցիան համարում լուրջ խնդիր Հայաստանում, ընդ որում՝ 36.5 տոկոսը այն համարում է շատ լուրջ խնդիր, իսկ 28.3 տոկոսը՝ բավականին լուրջ:

Հարկ է նշել, որ բուն հետազոտության շրջանակում կատարվել է հարցում, որը վերաբերում է նախկին և ներկա իշխանությունների օրոք կոռուպցիայի տարածվածությանը: «5-րդ ալիքը» չի ներկայացնում այդ հարցի արդյունքները, որում հարցվածների մոտ 84 տոկոսը նշել էր, որ նախկին իշխանությունների ժամանակ կոռուպցիան համատարած էր և առկա էր բոլոր ոլորտներում, իսկ ներկայիս իշխանությունների օրոք այդպես է կարծում միայն 4.4 տոկոսը: 

Ռեպորտաժի հեղինակը պնդում է, որ հարցվածների 45 տոկոսի կարծիքով՝ Հայաստանում սոցիալական դժգոհության ալիք է հասունանում. «Անգամ երբ արտակարգ դրություն է փողոցում, բողոքողի ձայնն էլ կտրվում է մինչև ոստիկանության բաժին»: 

Նշենք, որ նման բովանդակությամբ հարց չի եղել հետազոտության ընթացքում:

Անհայտ ծագման փաստեր

Ռեպորտաժում ներկայացվել և հետազոտությանն են վերագրվել այնպիսի գնահատականներ, որոնք իրականում գոյություն չունեն: 

«Այսինքն՝ Հայաստանը սխալ ուղղությա՞մբ է շարժվում: Երևանցիների 52 տոկոսը պատասխանում է՝ այո ու չի հավատում, որ այդ ճանապարհին ինչ-որ բարի ու լավ բան կա: Հարցվածների 57 տոկոսը չի հավատում որևէ բարելավման»,- ասել է Լիլիթ Մուրադյանը:

Հետազոտության շրջանակում, սակայն, նման հարցեր չեն տրվել, ինչպես չեն եղել հարցեր կառավարության փոփոխության, բողոքի ակցիաների արդյունավետության վերաբերյալ, որոնց մասին թվային տվյալներ են ներկայացվում ռեպորտաժի ընթացքում: 

Հատկանշական է, որ Panorama.am կայքում տեղադրված է «5-րդ ալիքի» ռեպորտաժի նույնատիպ բովանդակությամբ հոդված, որում կցված է զեկույցի հղում։ Ըստ հեղինակի՝ այն իրականացվել է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ), USAID-ի և «Թրանսփարենսի ինթերնեշնլի» կողմից։ Այս կառույցներից Fip.am-ի հետ զրույցում կրկին հայտնում են, որ այդ զեկույցը կեղծ է և իրենք նման հետազոտություն չեն իրականացրել։   

Այսպիսով, «5-րդ ալիքի» հեռարձակած ռեպորտաժը մի քանի միջազգային կառույցների համատեղ հետազոտության վերաբերյալ պարունակում է կոպիտ սխալներ, ավելին՝ այն մանիպուլացնում է հետազոտության բովանդակությունը և համատեքստը:

Լուսինե Ոսկանյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` 5-րդ ալիքUSAIDԹրանսփարենսի ինթերնեշնլկոռուպցիաՆիկոլ Փաշինյան

Հարակից հոդվածներ

Փաշինյանի կադրային քաոսը․ կառավարման 6 տարում՝ 3 ոստիկանապետ, ՊԵԿ 3 և ՔԿ 2 նախագահ
Տվյալների լրագրություն

Փաշինյանի կադրային քաոսը․ կառավարման 6 տարում՝ 3 ոստիկանապետ, ՊԵԿ 3 և ՔԿ 2 նախագահ

22:21, 18 Նյմ, 2024

Նոյեմբերի 18-ին պաշտոնապես հաստատվեց Հայաստանի կառավարության առանցքային մի շարք անդամների պաշտոնանկությունների մասին լուրը․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ազատման դիմում...

ԱՆԻՖ-ի վերաբերյալ քրեական գործը կա, բայց մեղադրյալներ չկան
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ԱՆԻՖ-ի վերաբերյալ քրեական գործը կա, բայց մեղադրյալներ չկան

14:43, 17 Սպտ, 2024

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 31-ին տեղի ունեցած ասուլիսում անդրադարձել էր «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» (ԱՆԻՖ/ANIF-Armenian National Interests Fund) լուծարմանը...

Ադրբեջանից հնչած արձագանքները սուտ են․ Ադրբեջանի Սահմանադրության մեջ ու մյուս փաստաթղթերում կան տարածքային պահանջներ Հայաստանից
Սխալ

Ադրբեջանից հնչած արձագանքները սուտ են․ Ադրբեջանի Սահմանադրության մեջ ու մյուս փաստաթղթերում կան տարածքային պահանջներ Հայաստանից

17:11, 2 Սպտ, 2024

Օգոստոսի 31-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին, թե իբր ՀՀ Սահմանադրությունն...

Մեկ անձից գնում՝ հեծանվարշավի կազմակերպման համար
Չդասակարգված

Մեկ անձից գնում՝ հեծանվարշավի կազմակերպման համար

15:26, 19 Օգս, 2024

Կառավարության որոշմամբ հավելյալ 3․160 մլն դրամ է հատկացվել վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ «Tour de Sevan 2024»...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens