ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Ինչպես է ՀԱՊԿ-ն արձագանքել հայ-ադրբեջանական բախումներին նախկինում

13:53, 16 Հլս, 2020
ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

ՀԱՊԿ հայտարարության չեզոքությունը պայմանավորված է Խաչատուրովի հանդեպ քրեական հետապնդումով։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) հուլիսի 14-ին հայտարարություն տարածեց՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային բախումներին։ Հայտարարության մեջ ՀԱՊԿ-ն լուրջ մտահոգություն էր հայտնում՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լարման հետ։

«Այս իրավիճակը չի նպաստում երկու հարևան պետությունների սահմանային դրության կարգավորմանը, որոնցից մեկը՝ Հայաստանի Հանրապետությունը, հանդիսանում է ՀԱՊԿ անդամ-երկիր […]։ Ընդգծում ենք հրադադարի ռեժիմի վերականգման անհրաժեշտությունը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում»,- նշված էր հայտարարության մեջ։

Այս հայտարարությունը շահարկումների առիթ դարձավ տարբեր քաղաքական շրջանակների կողմից։ Շատերը պնդեցին, որ քանի որ Հայաստանն է ՀԱՊԿ անդամ, ապա կազմակերպությունը պետք է Ադրբեջանի՛ն կոչ աներ դադարեցնել կրակը։

Բացի սա, ՀԱՊԿ այս հայտարարությունը տարբեր շրջանակներ սկսեցին կապել Հայաստանի ներկա իշխանությունների հետ։

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը «5-րդ ալիքին» հուլիսի 14-ին տված հարցազրույցում ՀԱՊԿ-Հայաստան հարաբերությունները որակեց շատ լարված և դա կապեց ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ Հայաստանում հարուցված քրեական գործի հետ։ 

168․am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուր ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը ևս ՀԱՊԿ այս չեզոք հայտարարությունը պայմանավորեց Յուրի Խաչատուրովի դեմ հարուցված քրեական գործով՝ նշելով, որ դրանով Փաշինյանի իշխանությունը վնասել է պետական շահը։ «Եվ հիմա մենք ուզում ենք, որ ՀԱՊԿ-ից մենք ունենանք ավելի ընդգծված հասցեական պատասխա՞ն։ Կունենայինք, եթե նորմալ աշխատեինք ՀԱՊԿ հետ»,- հայտարարեց Ջամալյանը։

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ուսումնասիրել, թե ինչպիսին էին նախկինում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ ՀԱՊԿ հայտարարությունները, հասկանալ դրանց հռետորաբանությունը և պարզել, թե արդյո՞ք այս անգամ կազմակերպության հայտարարությունը իսկապես բացառիկ է իր  չեզոքությամբ։

2018

Մինչ այս, հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճ էր արձանագրվել նաև 2018 թ. սեպտեմբերին, երբ հակառակորդը գնդակոծում էր Տավուշի սահմանամերձ գյուղերը։ Լարվածության արդյունքում հակառակորդի կրակոցից վիրավորվել էր Կոթի գյուղի բնակիչ Սուրեն Սեփխանյանը, իսկ մի քանի օր անց զոհվել էր պայմանագրային զինծառայող Հայկազ Մաթևոսյանը։ Այս լարվածությանը ՀԱՊԿ-ն արձագանքել էր գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հայտարարությամբ․ «Մտահոգություն ենք հայտնում վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերի և քաղաքացիական օբյեկտների վրա գնդակոծության դեպքերի առթիվ, որոնք հանգեցրել են մարդկային կորուստների»,- ասված էր հայտարարության մեջ։ Կազմակերպությունը կոչ էր անում նաև դադարեցնել հայկական բնակավայրերի գնդակոծումը․ «ՀԱՊԿ անդամ երկիր Հայաստանի Հանրապետության անվտանգության սպառնալիքի աճը թույլ չտալու նպատակով՝ կոչ ենք անում դադարեցնել գնդակոծությունը և ՀԱՊԿ պատասխանատվության գոտում լարվածության ավելացումը»։

2016

2016 թ. դեկտեմբերի 29-ի առավոտյան Չինարի գյուղի մոտակայքում ադրբեջանական զորքերը ձեռնարկել էին դիվերսիոն ներթափանցման փորձ։ Չնայած հայկական Զինված ուժերը կանխել էին հակառակորդի դիվերսիան և հետ շպրտել ելման դիրքեր, այնուամենայնիվ, հայկական կողմն ունեցել էր 3 զինվորականի կորուստ։

Այս առիթով ՀԱՊԿ-ն տարածել էր կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությունը, որում նշվում էր, որ ՀԱՊԿ քարտուղարությունում տագնապով են ընդունել Հայաստանի Չինարի գյուղի մոտ եղած զինված բախման մասին տեղեկությունը: «ՀԱՊԿ անդամ պետության տարածքում այդ գործողությունը դիտարկում ենք որպես սադրանք»,- ասված էր հայտարարության մեջ։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգություն էր հայտնել հրադադարի պարբերական խախտումների առնչությամբ։ «Թվում էր թե երկու կողմերի, ինչպես նաև մի շարք պետությունների առաջնորդների գործադրած ջանքերը հաշվի առնելով՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացն ավելի ակտիվ կընթանա, բայց հրադադարի պայմանավորվածությունների պարբերական խախտումների վերաբերյալ վերջին շրջանում տարածաշրջանից ստացվող տեղեկությունները և առավելևս զինծառայողների մահվան դեպքերի բերած դեկտեմբերի 29-ի հերթական միջադեպը հարուցում են լուրջ մտահոգություն»,- կարդում ենք պաշտոնական հաղորդագրության մեջ։

2015

2015 թ. սկզբին ադրբեջանական ուժերը սկսել էին դիվերսիոն ներթափանցման փորձեր կատարել և գնդակոծել Տավուշի սահմանամերձ համայնքները։ Դիվերսիաների և գնդակոծման հետևանքով մի քանի օրերի ընթացքում սպանվել էին Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Վանիկ Ղուկասյանը և Ոսկեվան գյուղի բնակիչ Սերյոժա Սարգսյանը, վիրավորվել էր Լևոն Անդրեասյանը։

Այս առնչությամբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ «խորը անհանգստություն էր հայտնել Հայաստանի և Ադրբեջանի շփման գծում վերջին լարվածության հետ կապված և կրկին վերահաստատել ՀԱՊԿ-ի պատրաստակամությունը՝ աջակցելու խնդրի խաղաղ կարգավորմանը»։

Ինչպես տեսնում ենք, ՀԱՊԿ-ի՝ հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունների վերաբերյալ հայտարարությունները մշտապես եղել են չեզոք, ոչ մի անգամ այս կառույցը հստակ չի մատնանշել «մեղավոր» կողմին և մշտապես կոչն ուղղել է «երկու կողմերին»։ Թերևս, մի փոքր բացառություն է կազմել 2018 թվականին ՀԱՊԿ քարտուղար Յուրի Խաչատուրովի հայտարարությունը, որտեղ նշվել է Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերի և քաղաքացիական օբյեկտների վրա գնդակոծության դեպքերի մասին։ Դրանով հանդերձ, այդ հայտարարությունում ևս բացակայում են ուղիղ ձևակերպումներ Ադրբեջանի հասցեին։

Ընդհանուր առմամբ, կարելի է փաստել, որ ՀԱՊԿ վերջին հայտարարությունը միակը չէ, որտեղ ՀԱՊԿ-ն չեզոք ու անհասցե ձևակերպումներ է օգտագործում։ Հետևաբար, մանիպուլյատիվ են Հրանտ Մելիք-Շահնազարյանի և Դավիթ Ջամալյանի այն պնդումները, թե ՀԱՊԿ այս չեզոք հայտարարությունը պայմանավորված է այդ կառույցի նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ հարուցված քրեական գործով և Հայաստան-ՀԱՊԿ լարված հարաբերություններով։

Սևադա Ղազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` էսկալացիաՀԱՊԿՅուրի ԽաչատուրովՉինարիՏավուշ

Հարակից հոդվածներ

Հայաստանի դեմ հարձակումից մինչև ԼՂ․ մանիպուլյացիաներ «Ռոսիա 24»-ի եթերում
Մանիպուլյատիվ

Հայաստանի դեմ հարձակումից մինչև ԼՂ․ մանիպուլյացիաներ «Ռոսիա 24»-ի եթերում

15:27, 31 Օգս, 2026

Ռուսաստանյան պետական «Ռոսիա 24» հեռուստաընկերության «5-րդ տաղավար» հաղորդման օգոստոսի 28-ի թողարկմանը հաղորդավարն ու նրա հյուր Բենիամին Մաթևոսյանը մի շարք մանիպուլյատիվ...

ՀԱՊԿ-ի «արձագանքը» դեռ պարտավորությունների կատարում չէ․ Զախարովայի մանիպուլյատիվ և սխալ պնդումները
Մանիպուլյատիվ

ՀԱՊԿ-ի «արձագանքը» դեռ պարտավորությունների կատարում չէ․ Զախարովայի մանիպուլյատիվ և սխալ պնդումները

19:57, 29 Օգս, 2026

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան օգոստոսի 28-ին տելեգրամի իր պաշտոնական ալիքում կատարած գրառմամբ որոշ մանիպուլյատիվ պնդումներ...

ՀՀ-ն ՀԱՊԿ-ին դիմել է ոչ թե 1, այլ 2 անգամ, Փաշինյանն էլ ընդունել է Զասին․ Ղազարյանի սխալ պնդումները
Սխալ

ՀՀ-ն ՀԱՊԿ-ին դիմել է ոչ թե 1, այլ 2 անգամ, Փաշինյանն էլ ընդունել է Զասին․ Ղազարյանի սխալ պնդումները

17:07, 17 Օգս, 2026

Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 17-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանի նկատմամբ 2022 թվականի սեպտեմբերին...

ՀԱՊԿ-ում գոյացած պարտքը չմարելու դեպքում Հայաստանին ֆինանսական տույժեր չեն սպառնում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ՀԱՊԿ-ում գոյացած պարտքը չմարելու դեպքում Հայաստանին ֆինանսական տույժեր չեն սպառնում

12:02, 8 Օգս, 2024

Վերջին օրերին հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցելու Նովոսիբիրսկում օգոստոսի 14-16-ին անցկացվելիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) «Կոբալտ-2024», այնուհետև՝...

  • Մեր մասին
  • Գործընկերներ
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens