ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Մանիպուլյատիվ

Սեռական դաստիարակությունը և ԼԳԲՏ-ն՝ կրկին ապատեղեկատվության թեմա. ով, ինչ և ինչպես էր մանիպուլացնում նախորդ շաբաթ

18:41, 7 Սպտ, 2020

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Նախորդ շաբաթվա ընթացքում՝ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 6-ը, լրատվամիջոցներում և համացանցում հայտնվեցին կեղծ պնդումներ և մանիպուլյացիաներ:

«Փաստերի ստուգման հարթակը» շաբաթական ամփոփման շրջանակում ներկայացնում է իրականությանը չհամապատասխանող այն հայտարարությունները, որոնք չեն հայտնվել մեր առանձին հոդվածներում:

Արման Բաբաջանյանի անունից կեղծ հաղորդագրություն տարածվեց

Օգոստոսի 31-ին համացանցում տարածվեց Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին վերագրվող գրառումը, որով նա, իբր, իր աջակցությունն էր հայտնում ԼԳԲՏ անձանց և Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը:

«Մենք գտնում ենք, որ անկախ սեռային կողմնորոշումից անձը պետք է պաշտպանված լինի ընտանեկան բռնությունից։ Պետությունը պետք է երաշխավորի բոլորի՝ այդ թվում նաև ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությունը, ինչը չի իրականացվել նախկին իշխանությունների ժամանակաշրջանում»։

Նյութը, նախ, տարածեց A1+-ը, ապա ջնջեց այն: Այնուհետև բազմաթիվ կայքեր, այդ թվում՝ Analitik.am-ը, Lurer.com-ը, hzham.am-ը, zham.am-ը և այլն, հղում անելով A1+-ի այլևս գոյություն չունեցող նյութին, տարածեցին այն:

Ժամեր անց Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնեց, որ հայտարարությունն իրեն չի պատկանում: Նրա խոսքով՝ որոշ շրջանակներ կեղծ էլեկտրոնային հասցեից լրատվամիջոցներին են ուղարկել իրեն ու «Հանուն Հանրապետության» նախաձեռնությանը վերագրվող կեղծ տեղեկատվություն:

Թալիշում հրկիզել էին տներ, բայց երկու տարի առաջ

Սեպտեմբերի 1-ին Արցախի քննչական կոմիտեի հաղորդագրությունը շփոթության պատճառ դարձավ լրատվամիջոցներում: Հղում անելով գերատեսչության՝ նույն օրը հրապարակված հաղորդագրությանը՝ հայաստանյան կայքերը հաղորդեցին երկու տարվա վաղեմության տեղեկություն այն մասին, որ անհայտ անձը դիտավորությամբ հրկիզել է 7 բնակարան Արցախի Թալիշ բնակավայրում:

Տեղեկությունը տարածեցին lragir.am-ը, medialab.am-ը, hetq.am-ը և այլ կայքեր:

Այնուհետև պարզաբանում տարածեց հենց Քննչական կոմիտեն՝ հայտնելով, որ իրականում դեպքը տեղի էր ունեցել 2018 թվականին, սակայն գործը վարույթ էր ընդունվել միայն այս տարի: Այնուամենայնիվ, նյութն արդեն հասցրել էր բազմաթիվ կայքերում հայտնվել որպես թարմ տեղեկատվություն:

«Սեռական առողջության այբբենարանը» ներառված չէ դպրոցական ծրագրում

Սեպտեմբերի 2-ին հայաստանյան բազմաթիվ կայքեր տարածեցին սեռական դաստիարակության վերաբերյալ հերթական շահարկումը: Առանց պարզաբանումների և հավելյալ տեղեկությունների՝ 7or.am-ը, Lurer.com-ը,  Hayeli.am-ը, blog.168.am-ը վերատպեցին ֆեյսբուքյան օգտատեր Աննա Պետրոսյանի գրառումը, որը նկարներ էր ներկայացրել «Սեռական առողջության այբբենարանը» գրքից:

Ժամեր անց հարցին արձագանքեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ հայտնելով, որ գրքույկը «դպրոցական ծրագրում ներառված չէ, ինչպես և ներառված չէ սեռական դաստիարակություն անունով որևէ առարկա»։

Թեմային անդրադարձավ նաև «Տեղեկատվության ստուգման կենտրոնը»՝ պարզելով, որ գրքույկը հրատարակվել է 1999 թվականին։

Նշենք, որ չնայած հերքմանը, այս տեղեկությունը դեռևս ակտիվորեն տարածվում է սոցցանցերում:

Լուսինե Ոսկանյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` 168.am7or.amԱրման ԲաբաջանյանԹալիշԼԳԲՏսեռական դաստիարակություն

Հարակից հոդվածներ

Ալիևների անշարժ գույքի փաթե՞թն է, թե՞ գազի անդորրագիրը. Աննա Հակոբյանին վերագրվող «գույքի» հետքերով
Ֆեյք

Ալիևների անշարժ գույքի փաթե՞թն է, թե՞ գազի անդորրագիրը. Աննա Հակոբյանին վերագրվող «գույքի» հետքերով

12:13, 17 Հնվ, 2021

Համացանցում և լրատվական կայքերում տարածվում է մի «սենսացիոն փաստաթուղթ», որով, իբրև, ապացուցվում է, որ առաջին տիկին Աննա Հակոբյանին է փոխանցվել...

Ադրբեջաներեն գրությամբ արտադրանքը հայկական շուկայում․ դավադրությո՞ւն, թե՞ սովորական երևույթ
Մանիպուլյատիվ

Ադրբեջաներեն գրությամբ արտադրանքը հայկական շուկայում․ դավադրությո՞ւն, թե՞ սովորական երևույթ

19:34, 12 Հնվ, 2021

Վերջին օրերին լրատվական կայքերում և սոցցանցերում տեղեկություններ են տարածվում, որ հայկական շուկայում ադրբեջանական ապրանքներ են վաճառվում։ Մասնավորապես, խոսքը ադրբեջանական գրությամբ...

Գագիկ Ծառուկյանի կեղծ պնդումները «Պրեսսինգ» հաղորդման եթերում
Սխալ

Գագիկ Ծառուկյանի կեղծ պնդումները «Պրեսսինգ» հաղորդման եթերում

19:39, 24 Նյմ, 2020

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նոյեմբերի 20-ին 168.am-ի «Պրեսսինգ» հաղորդաշարին տված հարցազրույցում հայտարարել է, որ 2015 թվականին ԲՀԿ-ի և...

Որքան հայ է ապրում Բաքվում. Ալիևը ստում և մանիպուլացնում է
Մանիպուլյատիվ

Որքան հայ է ապրում Բաքվում. Ալիևը ստում և մանիպուլացնում է

19:03, 14 Հկտ, 2020

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 14-ին թուրքական Haber Türk հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանի տարբեր շրջաններում, այդ...

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens

Բաժանորդագրվե՛ք մեր լրահոսին

Ծանոթացեք փաստերի ստուգման շաբաթական թարմացումներին՝ անմիջապես Ձեր փոստից

×