ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Առանց վճռի

ԹԱՐՄԱՑՎԱԾ. Ինչի՞ն են դեմ քվեարկել Ռուսաստանի պատվիրակները ԵԽԽՎ֊ում

11:30, 20 Ապր, 2021

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

ՈՒՂՂՈՒՄ. «Փաստերի ստուգման հարթակը» ներողություն է խնդրում ընթերցողներից նյութում նախապես տեղ գտած սխալների համար։ Ի սկզբանե ԵԽԽՎ Բյուրոն համաձայնություն էր տվել հայ ռազմագերիներին վերաբերող հարցի՝ փաթեթով քվեարկության ներկայացնելուն, սակայն Ադրբեջանի ներկայացուցիչ Սամադ Սեյիդովի միջնորդությամբ հարցը դրվել է առանձին քվեարկության։ Այս հարցին դեմ և ձեռնպահ են քվեարկել նաև Ռուսաստանի պատվիրակության անդամները։ 

Սոցիալական ցանցերում և մամուլում ակտիվ քննարկվում է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում ապրիլի 19-ին կայացած քվեարկությունը, որի արդյունքում լիագումար նստաշրջանի օրակարգում ընդգրկվեց Ադրբեջանում գտնվող «հայ ռազմագերիների, պահվող այլ անձանց և տեղահանված անձանց մասին» հարցը։

Մասնավորապես, ըստ սոցիալական ցանցերի մի շարք հրապարակումների, հարցի՝ օրակարգում ներառվելուն դեմ են քվեարկել նաև Ռուսաստանի ներկայացուցիչները։ Այս պնդումը տարածողների շարքում է նաև «Հանուն Հանրապետությանը» կուսակցության ղեկավար, Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։ 

«Ուշագրավ է, որ հայ գերիների ու տեղահանված անձանց հարցը ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում ներառելուն, ի շարս թուրքերի և ադրբեջանցիների, դեմ են քվեարկել նաև ԵԽԽՎ-ում Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի ԵԽԽՎ պատվիրակության մի քանի անդամներ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Բաբաջանյանը։ 

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է այս պնդումների ճշմարտացիությունը և քվեարկության արդյունքները։

Այսպես, ԵԽԽՎ լիագումար նստաշրջանի օրակարգն ընդունվել է ոչ թե առանձին հարցերով, այլ երկու փաթեթով՝ հրատապ հարցեր և նախատեսված հարցեր։ Հայ ռազմագերիների հարցն ընդգրկված էր նախատեսված հարցերի փաթեթում՝ երեք այլ հարցերի հետ, որոնցից մեկը «Ռուսաստանի սպառնալիքը Եվրոպայում խաղաղության հետապնդման համար» հարցն է։ Նկարում ընդգծված է նախատեսված հարցերի քննարկման օրակարգը։ 

Հարցերի փաթեթի՝ քվեարկության դրվելուց առաջ Ադրբեջանի ներկայացուցիչ Սամադ Սեյիդովը, սակայն, դիմեց նիստը վարողին՝ խնդրելով առանձին քվեարկել հայ ռազմագերիներին վերաբերող հարցը օրակարգ ընդգրկելու հարցը։ Ստորև ներկայացված է նիստի՝ հայ գերիներին վերաբերող հարցի քննարկումը և Ադրբեջանի ներկայացուցչի ելույթը։ 

Հարցի քննարկումն անցել է լիագումար նստաշրջան 93 կողմ, 21 դեմ և 18 ձեռնպահ ձայներով։ Դեմ քվեարկողների շարքում են նաև Ռուսաստանի հինգ ներկայացուցիչներ, մյուս յոթը քվեարկել են ձեռնպահ։ 

Այսպիսով, պնդումը, թե ԵԽԽՎ-ում Ռուսաստանի ներկայացուցիչները դեմ են քվեարկել միայն հայ գերիների մասին հարցին, համապատասխանում է իրականությանը, քանի որ թեև նախապես հարցը ներառված էր նախատեսված հարցերի փաթեթում, սակայն ադրբեջանցի պատգամավորի առաջարկով առանձին քվեարկության է ներկայացվել:

Անի Ավետիսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Արման ԲաբաջանյանԵԽԽՎհայ գերիներ

Հարակից հոդվածներ

ՀՀ-ն Մոսկվային գազի պարտք չունի․ գործադիրն ու «Գազպրոմ Արմենիան» հերքում են Բաբաջանյանին
Առանց վճռի

ՀՀ-ն Մոսկվային գազի պարտք չունի․ գործադիրն ու «Գազպրոմ Արմենիան» հերքում են Բաբաջանյանին

15:19, 21 Նյմ, 2022

Հոկտեմբերի 16-ին «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարեց, թե Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության սպառած բնական գազի դիմաց...

«1-2 ամիս ավել» գերության փոխարեն՝ 1 տարի և ավելի․ Փաշինյանի նախընտրական հայտարարությունն ու իրականությունը
Առանց վճռի

«1-2 ամիս ավել» գերության փոխարեն՝ 1 տարի և ավելի․ Փաշինյանի նախընտրական հայտարարությունն ու իրականությունը

15:53, 28 Հնս, 2022

2021 թ. հունիսին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում, Արմավիրում ընտրողների հետ հանդիպման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող...

Լավրովը խորհուրդ չի տվել ընդդիմադիրներին վերադառնալ խորհրդարան. Արման Բաբաջանյանը սխալվում է
Սխալ

Լավրովը խորհուրդ չի տվել ընդդիմադիրներին վերադառնալ խորհրդարան. Արման Բաբաջանյանը սխալվում է

15:21, 10 Հնս, 2022

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար...

Ադրբեջանական գերությունից վերադարձած մեկ անձ Հայաստանում կալանքի տակ է
Տվյալների լրագրություն

Ադրբեջանական գերությունից վերադարձած մեկ անձ Հայաստանում կալանքի տակ է

16:44, 2 Մրտ, 2022

«Փաստերի ստուգման հարթակը» դիմել էր Գլխավոր դատախազությանը՝ խնդրելով տրամադրել տվյալներ այն մասին, թե 2020-ի նոյեմբերի 9-ից հետո գերությունից վերադարձած քանի՞...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens