ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Առանց վճռի

Ալեն Սիմոնյանը պետական գաղտնիք չի բացահայտել, բայց սխալվում է

17:51, 8 Սպտ, 2020

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այս տարվա հունիսի 17-ին, խոսելով Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ ոստիկանության գործողությունների մասին, որոնց հետևանքով տուժել էին լրագրողներ, նշել էր, որ ոստիկանական զորքերը ունեն 20 հազարից ավելի ծառայող։

Infocom.am-ը ոստիկանությունից փորձել էր պարզել ոստիկանական զորքերի թվաքանակը, ինչին ի պատասխան հայտնել էին, որ ոստիկանության զորքերի թվաքանակը գաղտնի է և ենթակա չէ տրամադրման։ 

Որպես իրավական հիմք՝ բերվել էր ոստիկանության պետի 2016 թ. փետրվարի 29-ի՝ «Կառավարությանն առընթեր ոստիկանությունում գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերը հաստատելու մասին» թիվ 1-Ն հրամանի 4-րդ հավելվածի 4-րդ կետը և կառավարության 2009 թ․ մայիսի 14-ի «ՀՀ ոստիկանության զորքերի թվաքանակը սահմանելու մասին» թիվ 539-ՆԳ որոշումը։

Infocom.am կայքը, իր հերթին, Ալեն Սիմոնյանին մեղադրել էր պետական կամ ծառայողական գաղտնիք հրապարակելու մեջ:

Ըստ ոստիկանապետի 2016 թվականի՝ վերը նշված հրամանի՝ ոստիկանության զորքերի թվաքանակի մասին տեղեկությունները դասվում են հույժ գաղտնի տեղեկությունների շարքին։ Իսկ ըստ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի 4-րդ հոդվածի՝ «հույժ գաղտնի» աստիճանի գաղտնիության դասվում են միայն պետական գաղտնիքները (որոնք հրապարակելը, իմիջիայլոց, պատժվում է Քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածով)։ Այսինքն, ծառայողական գաղտնիքի մասին խոսք չկա, ոստիկանության զորքերի թվաքանակը դասված է պետական գաղտնիքի ցանկին:

Սակայն հատկանշական է, որ Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է Եվրոպայում սովորական զինված ուժերի վերաբերյալ համաձայնագիրը (ԵՍԶՈՒ), ըստ որի՝ Հայաստանն ամեն տարի ԵՍԶՈւ-ին տրամադրում է զինված ուժերի ծառայողների ընդհանուր թվաքանակը (ի թիվս մի շարք այլ տվյալների)։ Սրա մեջ մտնում են նաև ռազմականացված ուժերի (paramilitary)՝ ոստիկանության զորքերի և սահմանապահ զորքերի թվաքանակները։

Ավելին, այդ թվերն ամեն տարի հրապարակվում են Ռազմավարական ուսումնասիրությունների միջազգային ինստիտուտի (International Institute for Strategic Studies) կողմից լույս տեսնող «Ռազմական բալանս» (The Military Balance) հանդեսում։ Եվ 2019 թվականի տվյալներով՝ Հայաստանի զինված ուժերի ծառայողների թիվը 44,800 է, իսկ ռազմականացված ուժերի ծառայողների թիվը՝ 4300։ Այսինքն՝ ոստիկանության զորքերի թիվը մոտ հինգ անգամ ավելի քիչ է, քան Ալեն Սիմոնյանի նշած 20 հազարը։

Այլ կերպ ասած՝ Ալեն Սիմոնյանը չի հրապարակել պետական գաղտնիք, քանի որ իր հրապարակած թիվը որևէ աղերս չունի իրականության հետ: Իսկ ոստիկանության զորքերի թվաքանակի գաղտնագրման իրավաչափությունը, ինքնին, վիճահարույց է, քանի որ այդ թվաքանակի հայտարարագրումը վավերացված միջազգային պայմանագրով Հայաստանի Հանրապետության պարտավորությունն է: Նշենք, որ Զինված ուժերի ծառայողների թվաքանակը գաղտնի չէ (որքան էլ որ դա տարօրինակ չթվա)։

Հովհաննես Նազարեթյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Infocom.amԱզգային անվտանգության ծառայությունԱլեն Սիմոնյանպետական գաղտնիք

Հարակից հոդվածներ

Հայաստանը պատվաստանյութի ձեռքբերման հայտ չի ներկայացրել․ ԱՆ-ն ու Ալեն Սիմոնյանը հակասում են միմյանց
Առանց վճռի

Հայաստանը պատվաստանյութի ձեռքբերման հայտ չի ներկայացրել․ ԱՆ-ն ու Ալեն Սիմոնյանը հակասում են միմյանց

19:24, 4 Սպտ, 2020

Սեպտեմբերի 4-ին Ազգային ժողովի դիմաց Ռուսաստան մեկնել ցանկացող և բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, խոսելով...

SUT.am-ի հետաքննության արդյունքում չեղարկվել են 103 մլն դրամի անօրինական պայմանագրեր
Պաշտոնական

SUT.am-ի հետաքննության արդյունքում չեղարկվել են 103 մլն դրամի անօրինական պայմանագրեր

17:19, 17 Սպտ, 2018

Ամիսներ առաջ անդրադարձանք Երևանի քաղաքապետարանի կատարած բյուջետային գնումներից մեկին։ Պարզվել էր՝ քաղաքապետարանը, գնման ընթացակարգերը չպահպանելով և խախտելով, միլիոնավոր դրամների պայմանագրեր...

Քոչարյանը դիմել է լոբբիստական ծառայության օգնությանը
Մանիպուլյատիվ

Քոչարյանը դիմել է լոբբիստական ծառայության օգնությանը

15:45, 17 Սպտ, 2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը համագործակցում է բրիտանական լոբբիստական ընկերության հետ: Այս մասին համացանցում ինֆորմացիա տարածեց medium.com կայքը՝ նշելով, որ...

Ոչ թե Հրաչ, այլ Վաչե․ Վանեցյանը խոսել է դատավորի հետ
Պաշտոնական

Ոչ թե Հրաչ, այլ Վաչե․ Վանեցյանը խոսել է դատավորի հետ

10:55, 12 Սպտ, 2018

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Հատուկ քննչական ծառայության պետի հեռախոսային խոսակցության ձայնագրության հրապարակումից քիչ անց Արթուր Վանեցյանն ու Սասուն...

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens

Բաժանորդագրվե՛ք մեր լրահոսին

Ծանոթացեք փաստերի ստուգման շաբաթական թարմացումներին՝ անմիջապես Ձեր փոստից

×