ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Առանց վճռի

Աշխատողների թվաքանակի վերաբերյալ Փաշինյանի պնդումները հակասում են վիճակագրական կոմիտեի տվյալներին

16:37, 11 Սպտ, 2020
ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

2020 թ․ հուլիսին հանրապետությունում առկա է 613,062 աշխատատեղ, ինչը 6597-ով ավելի է նախորդ տարվանից. Նիկոլ Փաշինյան

Կառավարության սեպտեմբերի 10-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով երկրում սոցիալական վիճակի մասին, հայտարարեց, որ այս տարվա հուլիսին աշխատողների թվաքանակի և միջին աշխատավարձերի գծով գրանցվել է նկատելի աճ։ 

«Մենք կարող ենք արձանագրել, որ 2020 թ․ հուլիսին, հուլիսի տվյալներն ամենավերջին տվյալներն են, որ մենք ունենք, հանրապետությունում առկա է 613,062 աշխատատեղ։ Խոսքը վճարվող աշխատատեղերի մասին է։ 2019-ի համեմատությամբ դա ավել է 6597 աշխատատեղով՝ 1.1 տոկոսով։ Այսինքն՝ 2020 թ․ օգոստոսին մենք ավելի շատ գրանցված աշխատատեղ ունենք, քան 2019 թ․ օգոստոսին»,- նշեց վարչապետը։

Փաշինյանը անդրադարձավ նաև միջին աշխատավարձերի աճին՝ հայտնելով, որ դրանք աճել են ավելի քան 7 տոկոսով. «Մեկ մարդու միջին աշխատավարձն ավել է 13,841 դրամով կամ 7․14 տոկոսով»։ 

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց համեմատել վարչապետի ներկայացրած տվյալները Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) հրապարակած ցուցանիշների հետ։ Պարզվեց, որ դրանք հակասում են իրար։ Մենք փորձեցինք հասկանալ, թե ինչպես է ստացվել այդ անհամապատասխանությունը։ 

Աշխատողների թվաքանակի մասին

Այսպես, ըստ ԱՎԾ տվյալների՝ այս տարվա հուլիս ամսին հանրապետությունում գրանցված աշխատողների թվաքանակը եղել է 632,410, ինչը մոտ 19,350-ով ավել է Փաշինյանի ներկայացրած ցուցանիշից։

Վարչապետն իր խոսքում աշխատողների այս տարվա թվաքանակը համեմատել էր նախորդ տարվա հետ և հայտարարել, որ այս ցուցանիշը մոտ 6600-ով ավել է նախորդ տարվա ցուցանիշից։ Ստացվում է, որ ըստ վարչապետի՝ նախորդ տարվա հուլիսին Հայաստանում գրանցված աշխատողների թվաքանակը եղել է ավելի քան 606,400։ Սակայն այստեղ ևս Նիկոլ Փաշինյանի հրապարակած թվերը չեն համապատասխանում պաշտոնական վիճակագրությանը։ Ըստ ԱՎԾ տվյալների՝ 2019 թ. հուլիսին երկրում կար մոտ 603 հազար գրանցված աշխատող։

Աշխատողների թվաքանակի վերաբերյալ տվյալների նման տարբերությունը հասկանալու համար կապ հաստատեցինք ԱՎԾ-ի ու Պետական եկամուտների կոմիտեի հետ՝ խնդրելով պարզաբանել այս տարբերության պատճառը։ Ի պատասխան՝ ԱՎԾ-ից Fip.am-ին հայտնեցին, որ վիճկոմիտեն իր ցուցանիշները մշակելիս հիմնվել է ՊԵԿ-ից ստացված տվյալների վրա, և ներկայացված ցուցանիշի հաշվարկման համար հիմք է հանդիսացել հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում գրանցված աշխատողերի թվաքանակը։ Իսկ ՊԵԿ-ի պարզաբանման համաձայն՝ վարչապետի հրապարակած տվյալները վերաբերում են հուլիսին եկամտային հարկի և սոցիալական վճարների ամսական հաշվարկներով ներկայացված աշխատակիցների թվաքանակին։ 

Առավել հասկանալի և պատկերավոր բացատրելու համար բերենք մի օրինակ։ Եթե 3 տարբեր տեղերում աշխատող և եկամուտ ստացող աշխատողին ՊԵԿ-ն իր հաշվետվություններում ներկայացնում է որպես 1 աշխատող, ապա վիճակագրական կոմիտեն նույն ցուցանիշը հաշվարկում և հաշվետվություններում ներկայացնում է որպես 3 աշխատող, ինչն էլ հանգեցրել է աշխատատեղերի վերաբերյալ վարչապետի և ԱՎԾ տվյալների անհամապատասխանությանը։  

Միջին աշխատավարձի մասին

Ինչ վերաբերում է միջին աշխատավարձին, ապա վարչապետի խոսքով՝ այս տարվա հուլիսին միջին աշխատավարձը 2019-ի հուլիսի համեմատ աճել է մոտ 13,800 դրամով կամ 7․1 տոկոսով։ Սա նշանակում է, որ նախորդ տարվա հուլիսին երկրում միջին աշխատավարձը կազմել է 193,850 դրամ, իսկ այս տարվա հուլիսին՝ արդեն 207,700 դրամ։

Սակայն վիճակագրական կոմիտեի տվյալներն այլ են։ Այսպես, նախորդ տարվա հուլիսին միջին աշխատավարձը կազմել է 187,280 դրամ, իսկ այս տարի ավելացել է ընդամենը 4710 դրամով կամ 2․5 տոկոսով՝ դառնալով 191,990 դրամ։

Այստեղ ևս վարչապետի ու Ազգային վիճակագրական ծառայության տվյալները էականորեն տարբերվում են, ինչը հիմք է տալիս պնդելու, որ վարչապետն օգտվում է Պետական եկամուտների կոմիտեից վերցված տվյալներից։ Մինչդեռ ՊԵԿ-ը աշխատավարձերի վերաբերյալ տեղեկատվություն չի հրապարակում, և ԱՎԾ-ն է համարվում դրա հրապարակման միակ պաշտոնական աղբյուրը։ 

Վարչապետն անտեսո՞ւմ է պաշտոնական վիճակագրությունը

Ստացվում է, որ երկու պետական գերատեսչություններ միևնույն ցուցանիշը ստանալու համար օգտվում են միևնույն աղբյուրից, սակայն հաշվարկի մեթոդաբանության փոփոխության պատճառով ստանում տարբեր ցուցանիշներ, ինչը և բերում է վարչապետի հրապարակած տվյալների և պաշտոնական տվյալների հակասության։ Անհասկանալի է մնում, թե ինչո՞ւ վարչապետը չի ներկայացնում պաշտոնական՝ ԱՎԾ-ի տվյալները, այլ օգտվում է ՊԵԿ-ի տրամադրած ցուցանիշներից։

Այսպիսով, կարող ենք փաստել, որ կառավարության նիստում վարչապետի կողմից հնչեցված թվերը՝ կապված աշխատողների թվաքանակի և միջին աշխատավարձերի վերաբերյալ, չեն համապատասխանում պաշտոնական վիճակագրությանը, իսկ նման տարբերությունը բացատրվում էր ՊԵԿ-ի և ԱՎԾ-ի՝ նույն տվյալների մշակման մեթոդաբանական տարբերությամբ։

Մինչդեռ վիճակագրական կոմիտեն է փաստացի հանդիսանում պաշտոնական վիճակագրության մշակողը, արտադրողը և տարածողը։ 

Սևադա Ղազարյան 

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` աշխատողների թվաքանակՆիկոլ ՓաշինյանՊետական Եկամուտների ԿոմիտեՎիճակագրական կոմիտե

Հարակից հոդվածներ

Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Մոդուլայինից մինչև ՎՎԷՌ-1000 տիպի ռեակտոր․ ինչպես փոփոխվեց Փաշինյանի «ռազմավարական որոշումը»

10:39, 12 Հկտ, 2026

Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները տարիների ընթացքում էական փոփոխություն են կրել։  Եթե 2024 թվականին Փաշինյանը փոքր...

Համայնքի կին ղեկավարներ եղել են նաև մինչև 2018 թվականը․ Փաշինյանի պնդումը սխալ է
Սխալ

Համայնքի կին ղեկավարներ եղել են նաև մինչև 2018 թվականը․ Փաշինյանի պնդումը սխալ է

15:54, 7 Հկտ, 2026

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 6-ին «CTRL Z» հաղորդման ընթացքում հայտարարել է․ «2018 թվականից առաջ Հայաստանում կին համայնքի ղեկավար չի եղել։...

Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Մանիպուլյատիվ

Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում

13:30, 7 Հկտ, 2026

Հայաստանյան մի շարք ԶԼՄ-ներ անդրադարձել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Ctrl Z» հաղորդմանը տված հարցազրույցում Հայաստան-Ադրբեջան սահմանը հատած, հանցագործության մեջ...

ԱՀԿ-ն առաջարկում է չլուսաբանե՞լ ինքնասպանությունները․ Փաշինյանի կիսատ ու սխալ պնդումները
Սխալ

ԱՀԿ-ն առաջարկում է չլուսաբանե՞լ ինքնասպանությունները․ Փաշինյանի կիսատ ու սխալ պնդումները

11:24, 7 Հկտ, 2026

«CTRL Z» նախագծի հոկտեմբերի 6-ի թողարկման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ՀՀ զինված ուժերում ինքնասպանությունների դեպքերին, մի շարք պնդումներ...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens