ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Իրանը պարբերաբար պաշտպանել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. «5-րդ ալիքը» և որոշ լրատվամիջոցներ սխալվում են

14:15, 13 Սպտ, 2020

ՍԽԱԼ

Իրանի նորանշանակ դեսպանի հայտարարությամբ խախտվել է Իրանի հավասարակշռված դիրքորոշումը արցախյան հարցում. «5-րդ ալիք»

Ադրբեջանում Իրանի նորանշանակ դեսպանի հայտարարությունը՝ ի աջակցություն Ադրբեջանի տարածքային ամբողջականության, վերջին օրերին հայկական լրատվականները որակել են աննախադեպ, իսկ «5-րդ ալիք» հեռուստաընկերությունը եզրակացրել է, որ դրանով, ըստ էության, խախտվել է Իրանի հավասարակշռված դիրքորոշումը արցախյան հարցում։  

«Վտանգավոր ազդակներ Թեհրանից» վերնագրված ռեպորտաժը ներկայացնելիս «5-րդ ալիքի» լուրերի թողարկման վարողը, մասնավորապես, նշում է. «Իրանի նորանշանակ դեսպանը Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ հանդիպմանն ասել էր, թե Իրանը կողմ է խնդրի կարգավորմանն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում՝ դրանով, ըստ էության, խախտելով Իրանի հավասարակշռված դիրքորոշումը արցախյան հարցում»։   

Նշենք, որ սեպտեմբերի 7-ին Ադրբեջանում Իրանի նորանշանակ դեսպան Աբբաս Մուսավին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հավատարմագրերը հանձնելու ժամանակ հայտարարել էր. «Իրանի Իսլամական Հանրապետությունն իր աջակցությունն է հայտնում Ադրբեջանի արդար դիրքորոշմանն ու գործին՝ Ադրբեջանի գրավյալ տարածքների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում: Մենք կարծում ենք, որ այս հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային նորմերի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության շրջանակներում»: 

Blog.168.am, hayeli.am, zham.am, 4news.am կայքերը տարածել էին ՀՀԿ անդամ, ֆեյսբուքյան օգտատեր Հովհաննես Խաչատրյանի գրառումը, ըստ որի՝ «մինչև իշխանազավթումը (նկատի ունի 2018-ի հեղափոխությունը- խմբ.) Իրանը երբեք այսպիսի հայտարարություններով հանդես չէր եկել արցախյան հարցի շուրջ»։ 

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ուսումնասիրել արցախյան հակամարտության վերաբերյալ Իրանի պաշտոնական դիրքորոշումը՝ հասկանալու, թե արդյո՞ք այս հայտարարությունն իսկապես աննախադեպ է։

Իրանը միշտ էլ ընդունել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը

Դեռ 1990-ականների սկզբից Իրանն արցախյան հակամարտության հարցում մշտապես հայտնել է իր աջակցությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցում։ Սակայն Իրանը, որպես կանոն, զուտ սահմանափակվել է պաշտոնական հայտարարություններով և արցախյան հակամարտությունում կողմնակալ դիրք չունի։ Այսպես՝ երբ 2008-ի մարտին Ադրբեջանը միակողմանի բանաձև էր ներկայացրել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում քվեարկության, Իրանը չէր քվեարկել, իսկ մեր հարևաններ Վրաստանը և Թուրքիան կողմ էին քվեարկել դրան։ Այդ բանաձևը, որն ուներ խորհրդանշական բնույթ, ճանաչում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և հայկական զինված ուժերից պահանջում էր «դուրս գալ Ադրբեջանի գրավյալ տարածքներից»։Աբբաս Մուսավին մինչ Ադրբեջանում դեսպան նշանակվելը զբաղեցնում էր Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակի պաշտոնը։ 2020 թ. հուլիսին, անդրադառնալով ղարաբաղյան հարցում Իրանի դիրքորոշման փոփոխության հարցին, նա նշել էր, որ այն մնում է անփոփոխ՝ շեշտելով երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու և վեճերը խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտության կարևորությունը։

Նմանատիպ հայտարարություններ պարբերաբար հնչել են իրանցի պաշտոնյաների կողմից, այդ թվում՝ նախագահներ Մոհամադ Խաթամիի՝ 2004-ին և Հասան Ռոհանիի՝ 2018-ի մարտին։ Ադրբեջանում Իրանի դեսպանի մակարդակով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն աջակցող հայտարարություններ պարբերաբար արվել են, ինչպես, օրինակ, 2017-ին։Իրանի պաշտոնական հայտարարություններն արցախյան ազատամարտի ժամանակ շատ ավելի կոշտ էին։ Այսպես, օրինակ, 1992-ի մայիսին Washington Post-ը գրել էր, որ իրանական պետական ռադիոն մեջբերել է իրանցի դիվանագետի խոսքը, որում հայկական զինված ուժերի գործողությունները Նախիջևանի ուղղությամբ բնորոշվում էին որպես «ագրեսիա», և որ Իրանը չի ընդունի Հայաստանի և Ադրբեջանի սահմանների որևէ փոփոխություն։ Ավելին՝ 1993-ի օգոստոսին Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Վելայաթին Բաքվում հայտարարել էր, որ Իրանը աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և կոչ արել հայկական զինված ուժերին դուրս գալ «գրավյալ տարածքներից»։

Այսպիսով, պնդումները, թե խախտվել էր Իրանի հավասարակշռված դիրքորոշումը արցախյան հարցում և թե «մինչև իշխանազավթումը Իրանը երբեք այսպիսի հայտարարություններով հանդես չէր եկել արցախյան հարցի շուրջ», սխալ են։ 

Նելլի Լազարյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

«Ջերմուկի դեպքերին ՀԱՊԿ-ից արձագանքը եղավ և եղավ անմիջապես»․ Լավրովի երևանյան ստերը
Սխալ

«Ջերմուկի դեպքերին ՀԱՊԿ-ից արձագանքը եղավ և եղավ անմիջապես»․ Լավրովի երևանյան ստերը

11:14, 22 Մյս, 2025

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին Երևանում իր հայ գործընկերոջ՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ կայացած ասուլիսում, անդրադառնալով...

«Գենետիկ անհամատեղելիություն»․ ում մասին էին Քոչարյանի խոսքերը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Գենետիկ անհամատեղելիություն»․ ում մասին էին Քոչարյանի խոսքերը

15:49, 20 Մյս, 2025

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ՝ մայիսի 19-ին, մի շարք լրատվամիջոցների հետ հարցազրույցում պնդել է, թե իր նախագահության տարիներին երբևէ...

«Ո՞վ է կոռուպցիայի Էյնշտեյնը»․ ի՞նչ են ասում բաց աղբյուրները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Ո՞վ է կոռուպցիայի Էյնշտեյնը»․ ի՞նչ են ասում բաց աղբյուրները

13:58, 20 Մյս, 2025

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 19-ին հրապարակված՝ 4 լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը «լրիվ նոր...

Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կապալառուն տուգանքի մատերիալ չէ՞․ ինչու չի ավարտվում 105 մանկապարտեզի վերանորոգումը

18:44, 15 Մյս, 2025

Երևանի թիվ 105 մանկապարտեզի հիմնանորոգման ավարտի ժամկետն անցել է, Երևանի քաղաքապետարանը շինարարական ընկերությանը վճարել է պայմանագրային արժեքի 75%-ը, աշխատանքներն անավարտ...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens