ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Մեծամասամբ ճիշտ

Տոկոսներ ավել-պակաս․ միրգ-բանջարեղենի մասին վարչապետի գրառումը ճիշտ է, բայց մասամբ

15:52, 14 Սպտ, 2020

ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ

2020 թ. հունվար-հուլիսին Հայաստանից ելակ-մոշ-հաղարջ ապրանքախմբի արտահանումը աճել է 166 տոկոսով. արտահանվել է 5.5 միլիոն դոլարի արտադրանք․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 14-ին ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է արել՝ հայտնելով, որ չնայած Covid-19 համավարակին՝ մի քանի ապրանքախմբերի արտահանման ծավալների նկատելի աճ է գրանցվել։

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգեց վարչապետի գրառման մեջ նշված տվյալները և պարզեց, որ չնայած վերջինիս կողմից հրապարակված արտահանման այս տարվա ցուցանիշները ճիշտ են, սակայն նախորդ տարվա համեմատ հաշվարկված աճը ուռճացված է։

«2020 թ. հունվար-հուլիսին Հայաստանից ելակ-մոշ-հաղարջ ապրանքախմբի արտահանումը աճել է 166 տոկոսով. արտահանվել է 5.5 միլիոն դոլարի արտադրանք»,- մասնավորապես, գրել է վարչապետը։

Ըստ Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների՝ իսկապես, այս տարվա հունվար-հուլիս ամիսներին Հայաստանից արտահանվել է 5․5 մլն դոլար ընդհանուր արժեքով ելակ, մոշ, մորի, թութ, հաղարջ, կիվի, նուռ ապրանքախմբի արտադրանք։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս ապրանքախմբի ապրանքների արտահանումը կազմել էր 2․8 մլն դոլար։ Սա նշանակում է, որ այս տարի արտահանման ծավալներն աճել են ոչ թե 166 տոկոսով, այլ 96։ 

Ըստ վարչապետի՝ սունկ-դդմիկ-սպանախ ապրանքախմբի արտահանումը աճել է 62 տոկոսով. արտահանվել է 3.2 միլիոն դոլարի արտադրանք։

Այստեղ ևս վարչապետի ներկայացրած տվյալները ճիշտ են՝ 2020-ին արտահանվել է 3․2 մլն դոլարի սունկ, գետնասունկ, դդմիկ, սմբուկ, սպանախ, ձիթապտուղ, պղպեղ ապրանքախմբի ապրանքներ։ Սակայն արտահանման աճը, համեմատած նախորդ տարվա, կազմել է ոչ թե 62 տոկոս, ինչպես նշել է վարչապետը, այլ 28 տոկոս, քանի որ 2019 թ. հունվար-հուլիսին արտահանումը կազմել էր 2․5 մլն դոլար։

Loading...

Loading…

«Աճել է նաև ծաղիկների արտահանումը՝ 16․9 տոկոսով: Արտահանվել է 3.9 միլիոն դոլարի արտադրանք»,- գրել է վարչապետը։ 

Այստեղ, չնայած արտահանման այս տարվա ծավալների մասին վարչապետի հրապարակած թիվը ճիշտ է, սակայն նախորդ տարվա համեմատ այն աճել է ոչ թե 16․9 տոկոսով, այլ նվազել է 8․6 տոկոսով։ 2019-ի առաջին 7 ամիսներին այս ապրանքախմբի ապրանքների արտահանումը կազմել էր 4․3 մլն դոլար։

«Ջերմոցային ամենաարտահանելի արտադրանքը շարունակում է մնալ լոլիկը. հունվար- հուլիսին արտահանման ծավալն աճել է 18.5 տոկոսով, արտահանվել է 23.5 միլիոն դոլարի արտադրանք», — գրել է վարչապետը։

Այստեղ ևս վարչապետի ներկայացրած տվյալը՝ կապված լոլիկի արտահանման ծավալների հետ, ճիշտ են, սակայն նախորդ տարվա ցուցանիշի հետ կատարված համեմատական հաշվարկն արվել է ոչ ճիշտ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Հայաստանից արտահանվել է 18 մլն դոլար ընդհանուր արժեքով լոլիկ, ինչը նշանակում է, որ այս տարվա արտահանման աճը կազմել է ոչ թե 18․5 տոկոս, այլ 30․1 տոկոս։

Այսպիսով, կարող ենք փաստել, որ վարչապետի հրապարակած տվյալները՝ այս տարի որոշ ապրանքախմբերի արտահանման ծավալների մասով, ճիշտ են, սակայն նախորդ տարվա հետ կատարված համեմատությունը բոլոր ապրանքախմբերի դեպքում սխալ է։ 

Սևադա Ղազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` արտահանումգյուղատնտեսությունՆիկոլ Փաշինյանտնտեսություն

Հարակից հոդվածներ

Շուշիի բնակչության կազմը 19-րդ դարից ի վեր. ինչու հայերի թիվը նվազեց
Առանց վճռի

Շուշիի բնակչության կազմը 19-րդ դարից ի վեր. ինչու հայերի թիվը նվազեց

18:42, 21 Հնվ, 2021

Հունվարի 20-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել...

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը սխալվում է. Պուտին-Փաշինյան առանձին հանդիպում ևս կայացել է
Սխալ

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը սխալվում է. Պուտին-Փաշինյան առանձին հանդիպում ևս կայացել է

18:02, 12 Հնվ, 2021

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը հունվարի 12-ին տպված «Ինչը և պահանջվում էր ստորագրել» վերնագրով հոդվածում անդրադարձել է նախօրեին Մոսկվայում կայացած՝ ՀՀ վարչապետ...

Արդյո՞ք պահպանվում են եռակողմ համաձայնության կետերը. Պուտինի հայտարարության հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Արդյո՞ք պահպանվում են եռակողմ համաձայնության կետերը. Պուտինի հայտարարության հետքերով

17:33, 12 Հնվ, 2021

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հունվարի 11-ին  Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպման ժամանակ անդրադարձել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին...

Ինչ բացահայտեց FIP.am-ը 2020-ին․ նյութերի ամփոփում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչ բացահայտեց FIP.am-ը 2020-ին․ նյութերի ամփոփում

11:30, 8 Հնվ, 2021

Ավարտվող տարին լի էր բազմաթիվ իրադարձություններով, որոնք ուղեկցվեցին փաստերի աղավաղմամբ, տարատեսակ կեղծիքներով ու մանիպուլյացիաներով։ «Փաստերի ստուգման հարթակն» իր ընթերցողին է...

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens

Բաժանորդագրվե՛ք մեր լրահոսին

Ծանոթացեք փաստերի ստուգման շաբաթական թարմացումներին՝ անմիջապես Ձեր փոստից

×