ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

Հայ-ռուսական տնտեսական կապերի մասին 3 սուտ նախագահից

19:14, 20 Հնս, 2017

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչին նվիրված քննարկումների շրջանակներում հանդիպել է Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանի հետ: Այդ հանդիպման շրջանակներում ՀՀ նախագահը, անդրադարձ կատարելով Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներին՝ մի քանի ոչ ճշգրիտ տվյալներ է ներկայացրել երկկողմ տնտեսական հարաբերությունների առկա մակարդակի մասին:

Առևտրաշրջանառությունը

Մասնավորապես, իր ելույթի սկզբում Սարգսյանը նշել է, որ 2016թ. ընթացքում Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալները գրանցել են 15% աճ: Սակայն ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակած տվյալները փաստում են, որ 2015թ. համեմատությամբ նախորդող տարում ՀՀ արտաքին առևտրաշրջանառության աճը կազմել է ընդամենը  7.4%:

Արտահանումը

Շարունակելով իր խոսքը՝ նախագահը ընդգծել է նաև այն հանգամանքը, որ 2016թ.  արտահանման ծավալները աճել են 50%-ով: Այսուամենայնիվ, տնտեսական աճի 0.2% ցուցանիշով բնութագրվող տնտեսական համակարգից արտահանման ավելի քան 50% աճը նվազագույնը տարօրինակ է, եթե նկատի առնենք նաև այն, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ազատ առևտրի ռեժիմը գործարկվել է ԵԱՏՄ անդամակցությունից տասնամյակներ առաջ՝ 1992թ.: Այս առումով դեռևս ընթացիկ տարվա տարեսկզբին «Իրազեկ քաղաքացիների միավորումը» իրականացրել է դեպի Ռուսաստան արտահանման ապրանքային  կառուցվածքի լայնածավալ ուսումնասիրություն, որից ակնհայտ է դառնում, որ արտահանման այսպիսի աճի հիմքը ոչ թե տնտեսության ընդլայնված վերարտադրությունն է, այլ Հայաստանից դեպի Ռուսաստան թուրքական ապրանքների պարզ վերարտահանումը:

Ներդրումները

Իր ելույթի մեկ այլ հատվածում նախագահ Սարգսյանը նշել է, որ «Ռուսաստանի Դաշնությունը մեր երկրում ամենամեծ ներդրողն է, և ռուսական ներդրումները Հայաստանում կազմում են մեր ընդհանուր ներդրումների 47 տոկոսը»: Այսուամենայնիվ, ՀՀ ԱՎԾ տվյալները կրկին վկայում են, որ տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների մաքուր պաշարներում Ռուսաստանի մասնաբաժինը կազմում է ոչ թե 47, այլ մոտ 39 տոկոս:

Հարկ է նաև նշել, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Ռուսաստանի Դաշնությունից դեպի Հայաստանի Հանրապետություն ընդհանուր ներդրումների զուտ հոսքերը կրճատվել են շուրջ 11 մլրդ դրամով կամ 87,2%-ով, իսկ ուղղակի ներդրումների զուտ հոսքերը՝ մոտ 13 մլրդ դրամով կամ 73 տոկոսային կետով:

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` EAEUeconomyexport to EAEUInvestmentRussiaSerzh SargsyanTradeЕАЭСЕвразийский экономический союзинвестициироссийско-армянские отношенияРФСерж Саргсянторговляэкономикаэкспорт в страны ЕАЭСառևտուրարտահանումԵԱՏՄհայ-ռուսականներդրումՍերժ Սագրսյանտնտեսություն

Հարակից հոդվածներ

Ռուսական սահմանափակումներից երեք ամիս անց․ ձկնամթերքի շուկայում գրեթե 9 անգամ անկում է գրանցվել
Տվյալների լրագրություն

11:21, 14 Սպտ, 2026

2026 թվականի հունիսի սկզբին Ռուսաստանը սահմանափակեց Հայաստանից կենդանի ձկան և ձկնամթերքի ներմուծումը։ Հունիսի 2-ից ռուսական կողմը պահանջեց կասեցնել հայկական ընկերությունների...

Հայաստանը ավելի շատ գումար է փոխանցում ԵԱՏՄ մաքսատուրքերի համակարգ, քան ստանում․ ռուս պաշտոնյայի հայտարարության հետքերով 
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

16:09, 1 Սպտ, 2026

ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանի ներդրումը ԵԱՏՄ...

ԵՄ անդամակցության հեռանկարից մինչև «Օսմանյան կայսրություն»․ ինչպես է ռուսական սպառնալիքի նարատիվը տարածվել Հայաստանում

11:28, 1 Սպտ, 2026

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Եվրոպական Միությանն անդամակցության պաշտոնական դիմում ներկայացնելու հնարավորության մասին օգոստոսի 24-ին արված հայտարարությունը կոշտ արձագանքներ է ստացել ռուսական...

Միլիոնավոր դրամների մաքսային արտոնություն և չիրականացած թիրախներ․ մի ընկերության պետական աջակցության ու կապերի պատմությունը

13:04, 17 Օգս, 2026

Օգոստոսի 6-ին կառավարությունն իր որոշումներից մեկով մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց «Յունիվերսալ Քլոզրս» փակ բաժնետիրական ընկերությանը։ «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է...

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)