ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Օդուժի ակտիվ տեղաշարժեր Ադրբեջանի և Թուրքիայի միջև և հայ-թուրքական սահմանին

17:09, 26 Սպտ, 2020

Վերջին երկու օրերին Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հաճախակի թռիչքներ են կատարում երկու երկրների միջև: Այս ակտիվ շարժերը նկատվել են ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային հարթակներում: Ֆեյսբուք սոցիալական ցանցում այս մասին գրել էր ռազմական փորձագետ Ալեն Ղուլյանը։

Թռիչքների մասին

Թուրքական օդուժի (TUAF) օդանավերի՝ Ադրբեջան և հակառակ ուղղությամբ թռիչքները նորություն չեն: Սակայն սկսած սեպտեմբերի 23-ից՝ թուրքական ռազմական օդանավերը սկսել են ավելի հաճախ թռիչքներ իրականացնել դեպի Ադրբեջան:

Սեպտեմբերի 23-ին TUAF517 C-130B «Հերկուլես» օդանավը Թուրքիա էր մեկնել Ադրբեջանի Գյանջայի օդանավակայանից:

Սեպտեմբերի 24-ին Թուրքիայի օդուժի Airbus A400M-180 օդանավերը նվազագույնը չորս թռիչք են իրականացրել դեպի Ադրբեջան և հակառակ ուղղությամբ: Առաջին օդանավը առավոտյան վայրէջք է կատարել Բաքվում, օրվա երկրորդ կեսին վերադարձել է Թուրքիա և վայրէջք կատարել Կայսերի քաղաքի օդանավակայանում: Սրան զուգահեռ, մեկ այլ օդանավ վայրէջք է կատարել Ադրբեջանի Գյանջայի օդակայանում։ Բորտը Թեքիրդաղ քաղաքում տեղակայված ավիաբազայից է բարձրացել։ Նույն օրը երեկոյան օդանավը վերադարձել է Թուրքիա:

Մյուս  A400M-180 օդանավը՝  17-0078 հաշվառման համարով, վայրէջք է կատարել Ադրբեջանի Եվլախի օդանավակայանում, իսկ երեկոյան հետ վերադարձել Կայսերիի օդանավակայան: Այստեղ տեղակայված է Թուրքիայի ռազմաօդային ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի հրամանատարության բազան։ Նույն օրը մեկնած չորրորդ օդանավը վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում, երեկոյան վերադարձել կրկին Կայսերի քաղաք:

Սետեմբերի 25-ի երեկոյան՝ Հայաստանի ժամանակով 18։15-ի մոտակայքում, Ադրբեջանի Հաջի Զեյնալաբթին ռազմական օդակայանից Թուրքիայի ուղղությամբ թռիչք էր իրականացնում Թուրքիայի ռազմաօդային ուժերի TUAF731 օդանավը, որը կրկին վայրէջք կատարեց Կայսերի քաղաքի օդանավակայանում։ 

Գրեթե նույն ժամին Գյանջայի օդանավակայանում վայրէջք էր կատարում Թուրքիայի Թեքրիդաղի օդանավակայանից ժամանած օդուժի A400M-180 հերթական ինքնաթիռը։ 

Անհայտ թռչող օբյեկտներ՝ հայ-թուրքական սահմանին

Սեպտեմբերի 24-ին flightradar24.com կայքը ֆիքսել էր նաև թուրք-հայկական սահմանին մոտեցած անհայտ թռչող օբյեկտը: Կեսգիշերն անց այն անկանոն հետագծով թռիչքներ է գործում սահմանից ոչ հեռու, ապա հասնում սահմանագծին՝ Արարատի մարզի կողմից: Ռադարի միջոցով մի քանի անգամ պատկերը դիտելիս որոշ դեպքերում երևում է, թե ինչպես է օբյեկտը հատում հայ-թուրքական սահմանը, իսկ այլ դեպքերում՝ հասնում միայն սահմանագծին ու վերադառնում: Անհասկանալի է, թե որ դեպքում է համակարգը սխալ ցույց տալիս:

Դրանից մի քանի ժամ առաջ հայ-թուրքական սահմանից քիչ հեռու թռչում էին ևս երեք անհայտ օբյեկտներ: Այս մասին գրել է caucasus.liveuamap.com կայքը՝ նշելով, որ դրանիցից երկուսն անօդաչու թռչող սարքեր են՝ հավանաբար Bayraktar TB2s: Իսկ օդանավը, ըստ աղբյուրի, հնարավոր է E-7A Peace Eagle AEW&C (hex: 4B829F) լինի: Այս պնդումը հաստատող կամ հերքող փաստեր գտնել չհաջողվեց, սակայն նշենք, որ ի տարբերություն նախորդ դեպքի, այս օբյեկտները սահմանագծին մոտենալու կամ այն հատելու փորձեր չեն արել:

Ադրբեջանական օդանավերի տեղաշարժը

Ադրբեջանի ռազմաօդային ուժերին պատկանող «Իլյուշին-76» (Իլ-76) ինքնաթիռը սեպտեմբերի 24-ին Ստամբուլից ոչ հեռու գտնվող Թեքիրդաղի Չորլու ռազմական օդակայանից ուղևորվել է Ադրբեջան, ապա վերադարձել Թուրքիա և հետո մեկնել Իսրայելի Էլիաթ քաղաք, հետո վերադարձել Ադրբեջան: Սեպտեմբերի 25-ին ինքնաթիռը Ադրբեջանից մեկնել է Ուկրաինա։

Կրկին սեպտեմբերի 24-ին Ադրբեջանից Թուրքիա, ապա դեպի Իսրայել, այնուհետև հակառակ ուղղությամբ չվերթներ է իրականացրել նաև Silk Way West ընկերության IL-76TD-90VD, 4K-AZ101 հաշվառման համարով տրանսպորտային ինքնաթիռը։ Նույն ավիաընկերության բեռնատար ուղղաթիռներից մեկը (4Kaz115 հաշվառման համար) մի քանի թռիչք է իրականացրել դեպի Կասպից ծով։ Ուղղաթիռի հետագիծն ավարտվում է ծովում. այն, հավանաբար, փոխադրում է իրականացնում դեպի ռազմանավեր։ Silk Way West-ը ադրբեջանական մասնավոր փոխադրող է, որի բեռնատար ինքնաթիռները, սակայն, ռազմական տեխնիկա փոխադրելու թույլտվություն ունեն։

Այսպիսով, վերջին օրերին Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաօդային ուժերի՝ հատկապես Թուրքիայի օդուժի ինքնաթիռները հաճախակիորեն թռիչքներ են իրականացնում երկու երկրների միջև։ Ամենայն հավանականությամբ, այս թռիչքների միջոցով ռազմական տեխնիկա է մատակարարվում Ադրբեջան։ Սրա մասին են խոսում նաև Թուրքիա-Ադրբեջան-Իսրայել թռիչքները, քանի որ Իսրայելը վերջին տարիներին դարձել է Ադրբեջանի հիմնական զենքի մատակարարը։

Անի Ավետիսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ԱդրբեջանԹուրքիաինքնաթիռպատերազմ Արցախումռազմական օդուժ

Հարակից հոդվածներ

Դիերով լի բեռնատարի տեսանյութն արվել է ավելի վաղ և ոչ Ասկերանի շրջանում
Սխալ

Դիերով լի բեռնատարի տեսանյութն արվել է ավելի վաղ և ոչ Ասկերանի շրջանում

11:22, 9 Ապր, 2021

Օրեր առաջ համացանցում հայտնվեց տեսանյութ, որում երևում են կադրեր բեռնատարի թափքում գտնվող աճյուններով։ «Սղնախ գյուղում բեռնատարի թափքում կուտակված հայ զինծառայողների...

Նիկոլ Փաշինյանը դժգոհում է զոհերի թվի շահարկումից և ինքն է սխալ թիվ հրապարակում
Մեծամասամբ սխալ

Նիկոլ Փաշինյանը դժգոհում է զոհերի թվի շահարկումից և ինքն է սխալ թիվ հրապարակում

19:42, 22 Մրտ, 2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 20-ին այցելել էր Արագածոտնի մարզի մի քանի համայնքներ։ Բնակիչների հետ հանդիպման ժամանակ կառավարության ղեկավարն անդրադարձել էր...

Ինչպես է ռուսական գազը Հայաստան հասնում Ադրբեջանի տարածքով․ ապակողմնորոշող վերնագրերի հետքերով
Չդասակարգված

Ինչպես է ռուսական գազը Հայաստան հասնում Ադրբեջանի տարածքով․ ապակողմնորոշող վերնագրերի հետքերով

18:58, 18 Մրտ, 2021

Մարտի 17-ին հայկական ԶԼՄ-ները, հղում անելով ռուսական լրատվամիջոցներին, գրեցին, որ ռուսական գազը ժամանակավորապես Հայաստան կմատակարարվի Ադրբեջանի տարածքով։  «Ռուսական գազի մատակարարումը...

Փոխհատուցելով պատերազմի վնասները․ ինչ փուլում են աջակցության ծրագրերը
Առանց վճռի

Փոխհատուցելով պատերազմի վնասները․ ինչ փուլում են աջակցության ծրագրերը

13:53, 1 Մրտ, 2021

ՀՀ կառավարությունը հետպատերազմական շրջանում սկսեց Արցախի և արցախցիների օժանդակության մի շարք ծրագրեր՝ ուղղված զինծառայողների և նրանց հարազատների, քաղաքացիական անձանց աջակցությանը...

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens

Բաժանորդագրվե՛ք մեր լրահոսին

Ծանոթացեք փաստերի ստուգման շաբաթական թարմացումներին՝ անմիջապես Ձեր փոստից

×