ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Ղազանչեցոցում հարվածից առաջ զինվորներ չեն եղել․ տարածվող տեսանյութը հին է

18:50, 9 Հկտ, 2020

ՍԽԱԼ

Պայթյունի պահին եկեղեցու շրջակայքում եղել են ռազմական օբյեկտներ, իսկ ներսում՝ զինվորներ․ ադրբեջանական լրատվամիջոցներ

Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 13-ի մոտակայքում, Ադրբեջանը թիրախավորել էր Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին։ Առաջին հարվածից վնասվել էր եկեղեցու տանիքը։ Մի քանի ժամ անց՝ 17։30-ի մոտակայքում, եկեղեցուն երկրորդ հարվածը հասցվեց։

Ադրբեջանական կողմը հերքեց եկեղեցուն հարվածելու մասին լուրերը, նախ՝ պաշտոնապես, ապա տեղեկատվական հարթակներում։ Ավելին, ադրբեջանական պետական լրատվական գործակալությունը պատասխանատվությունը դրեց հայկական կողմի վրա։ Ավելի ուշ ադրբեջանցի փորձագետները հայտարարեցին, թե պայթյունի պահին եկեղեցու շրջակայքում եղել են ռազմական օբյեկտներ, իսկ ներսում՝ զինվորներ։

Սակայն ադրբեջանական և ռուսական լրատվականներում տարածված այդ տեղեկությունները՝ իբր եկեղեցու մեջ զինվորներ են եղել, որևէ կապ չունեն իրականության հետ։

Ինչ տեղի ունեցավ

Հարվածից հետո ռուսական ու ադրբեջանական մի շարք լրատվականներ, հղում անելով հայ օգտատերերի կողմից տարածված մի տեսանյութի, հայտարարում էին, թե եկեղեցում եղել են զինվորներ։ Ռուսական լրատվամիջոցները տարածում էին ռուսական «Կոմսոմոլսկայա պրավդայի» լրագրող Ալեքսանդր Կոցի գրառումը իր «Տելեգրամի» ալիքում, թե հարվածը եղել է այն բանից հետո, երբ ցանցում տարածվել է եկեղեցում աղոթող զինվորների տեսանյութը։ Իսկ «Ռոսիա 24»-ի եթերում «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման ընթացքում ադրբեջանցի քաղաքագետ Սաադատ Կադիրովան հայտարարել էր, թե եկեղեցուն ուղղված հարվածը արդարացված էր, որովհետև հարվածի պահին այնտեղ զինծառայողներ են «աղոթելիս եղել»։ 

Տեսանյութը պայթյունից րոպեներ անց կայքում և «Յութուբյան» ալիքում հրապարակել էր Hraparaktv.am-ը՝ «Զինվորները Շուշիում՝ ռազմի դաշտ մեկնելուց առաջ» վերնագրով։ Տեսանյութում երևում է, որ մի քանի զինվորներ մասնակցում են պատարագի արարողության։ Լրատվականը չի նշել ո՛չ տեսանյութի նկարահանման ժամանակը, ո՛չ սկզբնաղբյուրը։ Սա ավելի մեծ հնարավորություն է տվել լրատվականներին՝ մեկնաբանելու տեսանյութը ցանկալի լույսի ներքո։

Իրականում տարածված տեսանյութը նկարահանվել է մարտական գործողություններից առաջ՝ սեպտեմբերի 20-ին, սակայն լայն տարածում այն գտել է միայն «Հրապարակի» տարածելուց հետ։ Մյուս կողմից, պնդումը, թե հարվածը եղել է «Հրապարակի» կողմից տեսանյութը տարածելու հետևանքով, նույնպես չի համապատասխանում իրականությանը, քանի որ «Հրապարակի» էջերում այն երևացել է առաջին պայթյունից առնվազն 20 րոպե հետո, ինչն արդեն իսկ բացառում է տեսանյութից հետո եկեղեցին թիրախավորելու վարկածը։

Kotsnews

Честно говоря, у меня были некие иллюзии, что азербайджанская артиллерия не будет бить по храмам. Но собор в Шуши накрыли через час после того, как в сети появилось видео — солдаты молятся в храме перед отправкой на передовую. Причем на видео было видно, что там есть и гражданские. Прямое попадание в купол.

Տեսանյութը երկու շաբաթ առաջ է նկարահանվել

Հոկտեմբերի 8-ին ցանցում մեծ տարածում գտած տեսանյութը հրապարակվել էր հոկտեմբերի 1-ին։ Այն հրապարակել է @harutyantajar (Հարության տաճար) ինսթագրամյան օգտատերը։ Տեսանյութը նկարահանվել է Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում սեպտեմբերի 20-ին տեղի ունեցած պատարագի ընթացքում։ Նույն տեսանյութի մեկ այլ կադր օգտատերը հրապարակել էր նաև սեպտեմբերի 21-ին։ Ըստ սկզբնաղբյուրի՝ տեսանյութում նորակոչիկներ են։ Պայթյունից մեկ օր առաջ տեսանյութը տարածվել էր «Յութուբյան» այլ ալիքով ևս։

Տարբեր օրերին հրապարակված տեսանյութերում երևում են նույն մարդիկ, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ տեսանյութը երկու շաբաթվա վաղեմության է։

Հոկտեմբերի 9-ին Ալեքսանդր Կոցը Տելեգրամի իր ալիքում նոր հրապարակում տարածեց՝ գրելով, որ տարածված տեսանյութը իրականում սեպտեմբերի 27-ի էր, սակայն ցանցում տարածվել էր հոկտեմբերի 8-ին, ինչն էլ, հնարավոր է, պատճառ էր դարձել, որ Ադրբեջանը որոշի հարվածել եկեղեցուն։ Փաստացի, այս հրապարակման մեջ ևս «Կոմսոմոլսկայա պրավդայի» լրագրողը փաստական սխալ է թույլ տվել։

Փաստեր՝ «դեպքի վայրից»

Առաջին պայթյունից մոտ 10 րոպե անց «Փաստերի ստուգման հարթակի» լրագրողները, որոնք արդեն յոթ օր է, ինչ աշխատում են Արցախում, Ղազանչեցոց եկեղեցում էին։ Տարածքում չկային ո՛չ զինվորներ և ո՛չ էլ Զինված ուժերի այլ ներկայացուցիչներ։ Պայթյունի ժամանակ եկեղեցու ապաստարանում էին գտնվում կանայք և երեխաներ՝ 5-6 հոգի։ Նրանց մեր լրագրողները հանդիպեցին Շուշիի ապաստարաններից մեկում։ Կանայք ևս փաստեցին, որ եկեղեցում, բացի իրենցից, որևէ այլ մարդ, այդ թվում՝ զինվորականներ, չի եղել։ Տեսանյութում Շուշիի բնակիչը, որը եղել է ապաստարանի ներսում, պատմում է, թե ինչ իրավիճակ էր եկեղեցում պայթյունի պահին։

Fip.am-ի հետ զրույցում Ղազանչեցոց եկեղեցու քահանա Տեր Անդրեաս Թավադյանը հայտնեց, որ վերջին պատարագը եկեղեցում եղել է սեպտեմբերի 20-ին։ «Պայթյունի ժամանակ եկեղեցու ներսում ոչ ոք չի եղել։ Միայն խորանի տակ՝ նկուղում պատսպարված մի ընտանիք կար»,- պատմում է քահանան՝ նշելով, որ երկրորդ հարվածի ժամանակ եկեղեցում վիրավորվել է երեք անձ, որոնց քահանան ինքն է օգնել դուրս բերել եկեղեցուց։ Ռուս որոշ լրագրողներ, սակայն, հայտնում էին տասը վիրավորի մասին։ Ըստ ԱԳՆ հայտարարության՝ վիրավորում են ստացել երկու ռուս լրագրող և նրանց ուղեկցողը, նրանցից մեկին տեղափոխել են Երևան։ 

Պայթյունից կարճ ժամանակ անց եկեղեցու ներսում արված լուսանկարները ևս փաստում են, որ այս օրերին եկեղեցին չի ծառայել որպես ռազմական օբյեկտ, այստեղ չկա ո՛չ ռազմական տեխնիկա և ո՛չ էլ եղել է զինվորների հավաքատեղի։ Մենք՝ լրագրողներս, ևս կարող ենք փաստել դա, քանի որ օրեր շարունակ գտնվել ենք Շուշիում, երբևիցե որևէ ռազմական տեխնիկայի շարժ քաղաքում չի եղել, այստեղից չեն կրակել, ինչպես պնդում են Ադրբեջանում։ Իսկ երկրորդ պայթյունի ժամանակ, ինչպես արդեն նշվեց, եկեղեցում եղել են միայն լրագրողներ։

Azerbaijani armed forces target Shushi, the cultural center of Artsakh

Ավելին, օրեր շարունակ Ադրբեջանն է թիրախավորում Շուշին։ Փողոցներում օրեցօր ավելանում են «Սմերչ» համազարկային համակարգի հրթիռների մնացորդները։ Ադրբեջանն անկանոն հրթիռակոծում է քաղաքը՝ մեծ վնասներ հասցնելով խաղաղ բնակչությանը։

Անի Գրիգորյան

Անի Ավետիսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Շուշիպատերազմ Արցախում

Հարակից հոդվածներ

Կա վտանգ, որ Արցախը կմնա առանց հայկական հետքի
Նոթատետր

Կա վտանգ, որ Արցախը կմնա առանց հայկական հետքի

15:08, 15 Հլս, 2024

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության մի մասը ոչնչացվել է, իսկ մյուս մասը կամ ոչնչացվում է, կամ վտանգված...

Ալիևը կեղծում է. Ադրբեջանի վերահսկողության տակ hայկական մշակույթը պաշտպանված չէ
Չդասակարգված

Ալիևը կեղծում է. Ադրբեջանի վերահսկողության տակ hայկական մշակույթը պաշտպանված չէ

19:14, 24 Հլս, 2023

Եթե շտապում ես. համառոտ՝ նյութի մասին. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին հայտարարել է, որ հայ ժողովրդի պատմական ժառանգությունը պաշտպանված է...

Շուշիի և Հադրութի դեօկուպացիան ՔՊ նախընտրական ծրագրում կա. վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը մանիպուլացնում է
Մանիպուլյատիվ

Շուշիի և Հադրութի դեօկուպացիան ՔՊ նախընտրական ծրագրում կա. վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը մանիպուլացնում է

14:46, 16 Նյմ, 2022

Նոյեմբերի 15-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան գրառմամբ մեղադրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանին «ակնհայտ...

Հնարավո՛ր էր կանգնեցնել պատերազմը․ Ալեն Սիմոնյանը հակասում է փաստերին
Սխալ

Հնարավո՛ր էր կանգնեցնել պատերազմը․ Ալեն Սիմոնյանը հակասում է փաստերին

16:47, 4 Հկտ, 2022

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողներին տված ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով 44-օրյա պատերազմի ելքի վերաբերյալ հարցին, թե ինչո՞ւ ապրիլյան քառօրյա պատերազմը...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens