ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Առանց վճռի

Թրամփին սխալ են զեկուցում կամ չեն զեկուցում․ որքան պահպանվեց հրադադարը Արցախում

18:52, 27 Հկտ, 2020

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

Հոկտեմբերի 26-ին Փենսիլվանիայում լրագրողների հետ ճեպազրույցում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը  հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում նույնը օրը հայտարարված հրադադարը պահպանվում է: 

Մասնավորապես, լրագրողի հարցին, թե արդյո՞ք հրադադարը պահպանվում է, ԱՄՆ նախագահն ասել է. «Այն պահպանվում է: Հրադադարը պահպանվում է: Լա՞վ»:

Նշենք, որ հոկտեմբերի 25-ի ուշ երեկոյան ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարություն տարածեց՝ հայտնելով, որ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ համաձայնություն է ձեռք բերվել հոկտեմբերի 26-ին առավոտյան ժամը 8։00-ից հումանիտար հրադադար հաստատելու մասին։

Սա սեպտեմբերի 27-ից Արցախում ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր հրադադարի երրորդ փորձն էր։ 

Սակայն ԱՄՆ նախագահի պնդումը՝ հրադադարի պահպանման մասին, տարակուսելի է։

Հոկտեմբերի 26-ին հրադադարի նշված ժամից կարճ ժամանակ անց թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը հայտնեցին հրադադարի ռեժիմի խախտման մասին: 

Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը արդեն առավոտյան 8։59-ին հայտնեց, որ ադրբեջանական կողմը ժամը 8:45-ի սահմաններում հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ:

«Հերթական խախտումը գրանցվեց ժամը 09:10-ի սահմաններում. հակառակորդը թիրախավորել է հարավարևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով հինգ հրետանային արկ»,- 9:21-ին հայտնեց Ստեփանյանը:

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը 15։49-ին գրառում արեց՝ հայտնելով, որ ադրբեջանական կողմը, խախտելով հոկտեմբերի 26-ին հաստատված՝ հրադադարի մասին պայմանավորվածությունը, շարունակել է հրթիռակոծել Արցախի քաղաքացիական բնակավայրերը․ «Օրվա ընթացքում տևական հրթիռակոծության են ենթարկվել մի շարք բնակավայրեր, այդ թվում՝ Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղը, որտեղ մեկ ժամ առաջ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի հարվածների հետևանքով զոհվել է քաղաքացիական մեկ անձ՝ Գևորգ Համբարձումյանը, վիրավորվել են քաղաքացիական երկու անձինք՝ Հենրիխ Ադամյանը և Անդրեյ Համբարձումյանը»:

Հրադադարի խախտումների մասին հայտնեցին նաև «Ազատություն» ռադիոկայանի և CivilNet-ի լրագրողները, որոնք այդ պահին գտնվում էին Արցախի Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքում: 

Համայնքապետ Կարեն Գասպարյանը լրագրողներին հայտնել էր, որ թեև այդ օրը իրենց գյուղի տարածքում ռումբ չի ընկել, բայց հրետակոծվում են գյուղի շրջակայքը և հարևան համայնքները։

Այսպիսով, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տեղեկությունները, թե Լեռնային Ղարաբաղում հրադադարը պահպանվում է, չի համապատասխանում իրականությանը: 

Լուսինե Ոսկանյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Դոնալդ Թրամփհրադադարպատերազմ Արցախում

Հարակից հոդվածներ

#InterCheck. GQ-ի տարվա մարդն ու Թրամփի ընդամենը 3.2 սանտիմետրը
Չդասակարգված

#InterCheck. GQ-ի տարվա մարդն ու Թրամփի ընդամենը 3.2 սանտիմետրը

19:56, 18 Նյմ, 2022

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրաստանյան Factcheck.ge-ն ստուգել է...

Հնարավո՛ր էր կանգնեցնել պատերազմը․ Ալեն Սիմոնյանը հակասում է փաստերին
Սխալ

Հնարավո՛ր էր կանգնեցնել պատերազմը․ Ալեն Սիմոնյանը հակասում է փաստերին

16:47, 4 Հկտ, 2022

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողներին տված ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով 44-օրյա պատերազմի ելքի վերաբերյալ հարցին, թե ինչո՞ւ ապրիլյան քառօրյա պատերազմը...

Գիշերը ՌԴ միջնորդությամբ հրադադարի պաշտոնական պայմանավորվածություն չի եղել, առավոտվա պայմանավորվածությունը չի պահպանվում
Սխալ

Գիշերը ՌԴ միջնորդությամբ հրադադարի պաշտոնական պայմանավորվածություն չի եղել, առավոտվա պայմանավորվածությունը չի պահպանվում

12:45, 13 Սպտ, 2022

Սեպտեմբերի 13-ի գիշերը՝ ժամը 01։00-ին, ՊՆ մամուլի քարտուղարը հաղորդեց, որ ժամը 00։05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ...

Արթուր Վանեցյանի ջոկատի՝ դիրքերը լքել-չլքելու «առեղծվածը»
Առանց վճռի

Արթուր Վանեցյանի ջոկատի՝ դիրքերը լքել-չլքելու «առեղծվածը»

17:08, 19 Ապր, 2022

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը անցած կիրակի՝ ապրիլի 17-ին, հայտարարեց, որ «Ազատության» հրապարակում նստացույց է սկսում «հանուն...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens