ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Գիշերը ՌԴ միջնորդությամբ հրադադարի պաշտոնական պայմանավորվածություն չի եղել, առավոտվա պայմանավորվածությունը չի պահպանվում

12:45, 13 Սպտ, 2022

ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ

Սեպտեմբերի 13-ի գիշերը՝ ժամը 01։00-ին, ՊՆ մամուլի քարտուղարը հաղորդեց, որ ժամը 00։05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ և որ հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:

Մարտական գործողությունները և դիրքային մարտերը շարունակվեցին ամբողջ գիշեր։ Դրան զուգահեռ՝ տեղեկություն տարածվեց, թե իբր Ռուսաստանի միջնորդությամբ հրադադար է հաստատվել և ժամը 02։30-ից պետք է գործի հրադադարը։ Այս տեղեկությունը բավականին ակտիվ տարածում գտավ սոցիալական ցանցերում, մասնավորապես՝ Ֆեյսբուքում։

Սակայն, իրականում, գիշերը Ռուսաստանի միջնորդությամբ հրադադար հաստատվելու մասին պաշտոնական որևէ հաղորդագրություն չի եղել։

Ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ այս տեղեկության սկզբնաղբյուրը բլոգեր Միկա Բադալյանին պատկանող տելեգրամ ալիքն է։ Տեղեկությունը տարածել են նաև operativ.am, a1news.am կայքերը։ Նշված տեղեկությունը տարածել է նաև լրագրող Նաիրի Հոխիկյանը, որին հղում անելով՝ տեղեկությունը արտատպել է նաև mamul.am-ը։

Արդեն այսօր ժամը 11։05-ին Ռուսաստանի ԱԳՆ-ն հաղորդագրություն տարածեց, որտեղ նշված էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել այսօր ժամը 09։00-ից հրադադար հաստատելու մասին․ «Մենք ակնկալում ենք, որ Մոսկվայի ժամանակով 09։00-ից հրադադարի մասին Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը կիրականացվի ամբողջությամբ»,- մասնավորապես, նշվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Թեև ըստ հայտարարության, ՌԴ միջնորդությամբ հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, սակայն վարչապետ Փաշինյանն այսօր ԱԺ-ում իր ելույթում նշեց, որ երկու ուղղություններով մարտերը դեռևս չեն դադարել։ 

«Ըստ էության, այս պահի դրությամբ (11։30,-խմբ) մարտական գործողությունների ինտենսիվությունը նվազել է, բայց մեկ-երկու ուղղություններով Ադրբեջանի հարձակումները շարունակվում են»,- իր ելույթում ասել է վարչապետը։

Փաստացի, ՌԴ միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը չի պահպանվել։

Այսպիսով՝ դեռևս գիշերը տարածված տեղեկությունը, թե Ռուսաստանի միջնորդությամբ ժամը 02։30-ի դրությամբ հրադադարի պայմանավորվածություն է ձեռք բերվել, սխալ է․ ՌԴ միջնորդությամբ հրադադարի պայմանավորվածություն եղել է ժամը 09։00 դրությամբ, որը չի պահպանվել։

Նարեկ Մարտիրոսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` հրադադարպատերազմ ՀայաստանումՌԴ միջնորդություն

Հարակից հոդվածներ

Տիգրանաշենի ճանապարհին բեռնատարի այրման պատճառը ադրբեջանական կրակոցը չէ (տեսանյութ)
Սխալ

Տիգրանաշենի ճանապարհին բեռնատարի այրման պատճառը ադրբեջանական կրակոցը չէ (տեսանյութ)

18:18, 20 Սպտ, 2022

Ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Գրիգորյանը սեպտեմբերի 17-ին հայտնել էր, որ Երասխից դեպի Տիգրանաշեն գնացող հատվածում ադրբեջանցիների կողմից թիրախավորվել է հայկական բեռնատար...

Ոչ մի բառ՝ սպանված հայ բնակիչների մասին․ ռուսական «Առաջին ալիքը» կեղծում է Բաքվի ագրեսիայի պատկերը
Չդասակարգված

Ոչ մի բառ՝ սպանված հայ բնակիչների մասին․ ռուսական «Առաջին ալիքը» կեղծում է Բաքվի ագրեսիայի պատկերը

11:08, 20 Սպտ, 2022

Ռուսաստանի «Առաջին ալիքի» «Վրեմյա» լրատվական ծրագրի սեպտեմբերի 17-ի հիմնական թողարկման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության օպերատիվ...

Ռուսական «Առաջին ալիքի» հաղորդավարն ու փորձագետը սխալվում են՝ վերջին բախումները ոչ թե ԼՂ-ում էին, այլ ՀՀ ինքնիշխան տարածքում
Սխալ

Ռուսական «Առաջին ալիքի» հաղորդավարն ու փորձագետը սխալվում են՝ վերջին բախումները ոչ թե ԼՂ-ում էին, այլ ՀՀ ինքնիշխան տարածքում

18:38, 19 Սպտ, 2022

Ռուսաստանի պետական Առաջին ալիքի Время покажет («Վրեմյա պոկաժետ») քաղաքական թոքշոուի սեպտեմբերի 19-ի թողարկման ընթացքում, անդրադառնալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի...

Արտերկրի մեդիան շփոթում է հայ-ադրբեջանական բախումների վայրը
Սխալ

Արտերկրի մեդիան շփոթում է հայ-ադրբեջանական բախումների վայրը

00:31, 14 Սպտ, 2022

Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի՝ Հայաստանի սահմանների վրա սկսած հարձակումից հետո միջազգային մի շարք հեղինակավոր լրատվականներ սկսեցին լուսաբանել բախումները,...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens