ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Լրատվական

«Շանթ»-ով և Հ1-ով ստում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցի մասին

11:35, 13 Հլս, 2017

Հուլիսի 10-ին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հրապարակեց ապրիլի 2-ին կայացած ՀՀ խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելության վերջնական զեկույցը: Զեկույցը հուլիսի 11-ին լուսաբանվեց Հ1 և Շանթ հեռուստաալիքների հիմնական լուրերի թողարկումներում` Հ1 Օրակարգի 21։00 եթերում և Շանթի Հորիզոնի 22։00 թողարկման ընթացքում: Ընդ որում, Հորիզոնի դեպքում խոսքը դասական ռեպորտաժի մասին չէ, այլ՝ քաղաքագետ Կնյազ Սարոյանի հետ հարցազրույցի (այդ քաղաքագետի մասին մենք նախկինում չենք լսել):

Ուշագրավ է, որ թե Հ1 Օրակարգը և թե Շանթի տաղավար հարցազրույցի հրավիրված Կնյազ Սարոյանը զեկույցը ներկայացնում են հիմնականում միայն դրական կողմից՝ բացասականին անդրադառնաով հպանցիկ: Ավելին, թե Հ1-ի լրագրողի կողմից և թե Շանթի եթերում հարցազրույցի հրավիրված Սարոյանի կողմից ԵԱՀԿ զեկույցում հեռուստատեսությունների աշխատանքի գնահատման վերաբերյալ հնչեցվում է «հավասարակշռված» բառը: Այդուհանդերձ, զեկույցում չկա նմանօրինակ բառ, և նման գնահատական չէր էլ կարող լինել:

Զեկույցը հեռուստատեսությունների աշխատանքի գնահատումը կատարում է երկու հիմնական սկզբունքով՝ ժամանակի հավասար տրամադրում բոլոր քաղաքական ուժերին և տոնայնություն:

Ժամանակ

Ըստ ԵԱՀԿ զեկույցի՝ Հ1-ի լրատվական հաղորդումներում ժամանակը քաղաքական ուժերի միջև համաչափ է բաշխվել, սակայն Շանթի դեպքում պատկերը այլ է. Շանթի լրատվական հաղորդումների ժամանակի 20 տոկոսը ՀՀԿ-ին է տրամադրվել, մինչդեռ մյուս քաղաքական ուժերին հասել է ընդամենը 7-12 տոկոս:

Տոնայնություն

Թեև ԵԱՀԿ զեկույցը նշում է, որ անմիջական քարոզչական ժամանակահատվածում մշտադիտարկված հեռուստատեսությունների տոնայնությունը 98 տոկոսի դեպքում չեզոք կամ դրական է եղել, այդուհանդերձ նախաքարոզչական շրջանում՝ փետրվարի 24-ից մարտի 4-ն ընկած ժամանակահատվածում, մշտադիտարկված հեռուստատեսությունները ցուցաբերել են հստակ կողմնակալություն՝ հօգուտ այն կուսակցությունների, որոնց հետ կոնկրետ հեռուստաալիքները հրապարակայնորեն ասոցացվում են: Ըստ ամենայնի, հենց այս նկատառումից ելնելով՝ ԵԱՀԿ զեկույցում առաջարկվում է հեռուստատեսությունների լրատվության մշտադիտարկում իրականացնել ողջ տարվա կտրվածքով:

Քննադատություն

Բացի վերոնշյալ կետերից ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը նաև նշում է, որ «հեռարձակվող լրատվամիջոցների ազատությունը սահմանափակված էր դրանց սեփականատերերի կողմից խմբագրական անկախությանը միջամտելու միջոցով: Դա հանգեցրեց լրագրողների ինքնագրաքննության և կառավարությանը քննադատող հաղորդումների ապաքաջալերմանը, ներառյալ հանրային հեռուստատեսությամբ»:  Այս միջամտությունը ըստ ԵԱՀԿ-ի՝ «ապաքաջալերում է կառավարության քննադատական լուսաբանումը, այդ թվում՝ Հանրային հեռուստատեսությամբ: Ընտրություններին առնչվող նորությունները, որոնք հանրային հետաքրքրություն են առաջացնում, այդ թվում՝ դպրոցների տնօրենների կողմից կազմված աջակիցների ցուցակների հրապարակումը, ԿԸՀ ներկայացված ընտրություններին առնչվող բողոքները չեն լուսաբանվել Հանրային հեռուստատեսության երեկոյան 21:00-ի լուրերի թողարկումներում, բայց լուսաբանվել են այլ լրատվամիջոցների կողմից»:

Հետևաբար, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցի հեռուստատեսությունների աշխատանքի գնահատականը որևէ կերպ չի կարելի բնութագրել որպես «հավասարակշիռ»: Զեկույցում այս բառը չի կիրառվում, և բացառապես դրական կողմից զեկույցի լրատվամիջոցների վերաբերյալ հատվածի ներկայացումը Հանրային հեռուստատեսության կողմից հասարակական կարծիքի մանիպուլյացիա է և ուրիշ ոչինչ:

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` H1OSCEOSCE/ODIHRPublic TVreportShant TVTVԵԱՀԿԵԱՀԿ/ԺՀՄԻԳզեկույցլրատվական սուտհ1ՀորիզոնՇանթՕրակարգ

Հարակից հոդվածներ

«Անջատում հանուն փրկության» թեզն առաջին անգամ կիրառության մեջ է դրվել Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից. Արտակ Զեյնալյանը սխալվում է
Առանց վճռի

«Անջատում հանուն փրկության» թեզն առաջին անգամ կիրառության մեջ է դրվել Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից. Արտակ Զեյնալյանը սխալվում է

17:20, 10 Հնս, 2021

Հունիսի 8-ին Հանրային հեռուստաընկերությամբ անցկացված նախընտրական առաջին բանավեճի ժամանակ քննարկում էր ծավալվել, թե որ քաղաքական ուժին է պատկանում «Անջատում  հանուն...

Ավագանու խմբակցությունները ստանում են մեկական ծառայողական մեքենա
Լրատվական

Ավագանու խմբակցությունները ստանում են մեկական ծառայողական մեքենա

15:52, 9 Հկտ, 2018

Սեպտեմբերին տեղի ունեցած Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած և 5 մանդատ ստացած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները  այսօր մամուլի...

ՀՀԿ-ն Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը չեղարկելու համար նամակ չի գրել
Լրատվական

ՀՀԿ-ն Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը չեղարկելու համար նամակ չի գրել

12:05, 4 Հկտ, 2018

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հանրապետական կուսակցությունը Ֆրանկոֆոնիայի կենտրոնական գրասենյակ նամակներ է հղում, որպեսզի չեղարկվի հոկտեմբերի 7-ին Հայաստանում նախատեսված...

Արթուր Վանեցյանի ընտանիքը Հայաստանում է
Լրատվական

Արթուր Վանեցյանի ընտանիքը Հայաստանում է

22:18, 28 Սպտ, 2018

«Իրատես» թերթը, անդրադառնալով Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանին, ապատեղեկատվություն  է տարածել։ Հղում տալով «որոշ տեղեկությունների»՝ թերթը գրում է․ «արդեն մի...

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens