ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Առանց վճռի

Փաշինյանն ու Շուշին․ վարչապետի հայտարարությունները քաղաքը կորցնելուց հետո

20:28, 16 Նյմ, 2020

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

Նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրված հայտարարությունով Շուշիի հանձնումն Ադրբեջանի վերահսկողության տակ բուռն քննադատության և քննարկումների առիթ է դարձել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ հայտարարությունից հետո մի շարք զրույցներում անդրադարձել է հնչեցվող քննադատություններին՝ ներկայացնելով որոշ պատճառաբանություններ։ 

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է նոյեմբերի 10-ից մինչ օրս Շուշիի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի բոլոր հայտարարությունները։ 

13.11.2020 (վարչապետ Փաշինյանի հարցազրույցը Պետրոս Ղազարյանին)

Ուզում եմ նաև ասել, հանրությունը պետք է իմանա, որ Շուշիից առաջ պատերազմը կանգնեցնելու բոլոր հնարավոր սցենարներում Շուշին պետք է հանձնվեր առանց մարտի: Ես ասել եմ՝ մենք չենք կարող Շուշին հանձնել, որովհետև Շուշին ունի առանձնահատուկ նշանակություն։ Եթե մենք նույնիսկ առաջին օրը, երկրորդ օրը… մենք պետք է հասկանանք ինչի հետ ենք գործ ունեցել ընդհանրապես, և Ղարաբաղյան հարցի պատմությունը մեզ ուր է հասցրել 2020 թվականին, ԼՂ բանակցային տեքստերում կան բազմաթիվ անորոշություններ, ինչպես և մեր ստորագրած հայտարարությունում:

16.11.2020 (Փաշինյանը պատասխանում է լրատվամիջոցների հարցերին)

Կարո՞ղ էինք մենք խուսափել պատերազմից, այո կարող էինք, եթե համաձայնեինք Ադրբեջանին վերադարձնել 7 շրջանները` ներառյալ Շուշին։ Այո՛, կարող էինք, բայց արդյո՞ք դա էր այն քաղաքականությունը, որ մենք ուզում էինք վարել: Ոչ, դա չէր։ Արցախի ՊԲ-ն, ՀՀ կառավարությունը և մեր ԶՈՒ-ն որոշեցին ընդունել այդ մարտահրավերը, որ նետված էր, բայց դա չբերեց այն արդյունքներին, որը մենք բոլորս  կցանկանայինք․․․։ 

Այո, Շուշիի հանձնման պայմանը առաջադրվել է եթե ոչ ի սկզբանե, համենայն դեպս  սկզբնական շրջանում, ու ինչու էինք մենք, Արցախի իշխանությունները, Պաշտպանության բանակը գնացել այս ճանապարհով, քանի դեռ հնարավորություն կար թեկուզ տեսականորեն պաշտպանել, որոշվել է կռիվ տալ մինչև վերջ, ու մինչև վերջին վայրկյանը հերոսաբար կռիվ են տվել։ Բայց ցավոք չենք կարողացել այդ խնդիրը լուծել։ 

Ինչ վերաբերում է պատերազմի տարբեր փուլերում տարբեր փաստաթղթեր լինելու մասին հայտարարություններին, ոչ, նման բան չի եղել։ Եղել են էլի նույն տրամաբանությամբ առաջարկներ, կամ եղել է պատերազմի դադարի նույն տրամաբանությունը, ինչ որ պատերազմից առաջ, որ այդ տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանին, այդ թվում՝ Շուշին, ու առանց որևէ կարգավիճակի։ Եվ պատերազմից առաջ էլ այդպես է եղել։ Այդպես է եղել 2016 թվականից, և 2016 թ․ ապրիլյան պատերազմը վերջին զանգն էր այս պատմության, այն տարբերությամբ, որ այս անգամ արդեն որևէ բանավոր հայտարարությամբ կամ պարտավորությամբ հնարավոր չէր լինի կանգնեցնել պատերազմը։ Ո՞րն է եղել մեր ամենակարևոր սխալը, նայենք դա չարամտությա՞մբ սխալ է, թե՞ ուղղակի ինքը սխալ է ի բնե։ 

16.11.20 (Փաշինյանը պատասխանում է ԱԺ պատգամավորների հնչեցրած հարցերին)  

Վերջին 2․5 տարվա ընթացքում իմ ունեցած շփումները, քննարկումները ինձ համար կասկած չեն թողնում, որ պատերազմի կանխարգելումը միանշանակ պետք է ենթադրեր հայկական կողմի հրաժարումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակից և ապա տեսանելի ապագայում կարգավիճակը ճշգրտող մեխանիզմների պահանջից և Շուշիից։ Այո, բանակցային փաթեթներ եղել են, բանակցային փաթեթն ի՞նչ է, թուղթ է, որի վրա կարելի է գրել քո լավագույն ցանկությունները նույնիսկ, բայց այդ բանակցային փաթեթից որևէ մեկը իրագործվե՞լ է, մենք իրականությա՞ն մասին ենք խոսում, թե՞ տեսական քննարկումների մասին։ Ոչ մեկը չի իրագործվել, և ես էլի ասացի՝ մեր մեծագույն՝ ոչ թե խնդիրը, տեսական քննարկումների դաշտը անվերջ երկարաձգելու մեր հնարավորությունները 2016 թ.-ի ապրիլյան պատերազմով սպառվել էին, եկեք արձանագրենք։ Մենք 2016 թ․ ապրիլից հետո ունեինք 2 ընտրություն՝ կա՛մ մեր իրավունքներից հրաժարվեինք, կա՛մ փորձել պաշտպանել մեր իրավունքները։

…Հիմա թուղթ են ցույց տալիս ու ասում են վայ, էս թղթում Շուշիի մասին բան չկա… բան չկա, դրա համար էլ այդ թուղթը չի իրագործվել, կյանքի՞ է կոչվել էտ թուղթը։ Էնքա՜ն թղթեր կան, Կազանի թուղթն էլ կա, կյանքի՞ է կոչվել այդ թուղթը, դրանից առաջ մի թուղթ էլ կար, որևէ մեկը կյանքի կոչվե՞լ է:

Նկատի ունեի՝ այդ խաղաղ գործընթացում, այդ փաթեթներում, որոնք չեն ընդունվել, միշտ եղել է փախստականների և բռնի տեղահանվածների հարց, և միշտ, երբ աշխատանքային մակարդակում պարզաբանումներ ենք փորձել ստանալ, թե այս կամ այն կետում ինչն է, որ կարող էր ընդունելի դարձնել կամ ինչ է նկատի առնվում, այդ կետի ներքո միշտ նկատի է առնվել ադրբեջանական կողմից, որ առնվազն Շուշի մեր փախստականները վերադառնան, միշտ։ Եվ երկրորդը՝ պատերազմի մեկնարկից ի վեր, երբ եղել են տարբերակներ, թե ինչ տարբերակներով մենք կարող ենք գալ համաձայնության, որ պատերազմը կանգնի, եթե ոչ ամենասկզբում, իքս պահից, գուցե 5 օրից, 6 օրից, 7 օրից, Շուշին՝ որպես նախապայման պատերազմի դադարեցման, եղել է օրակարգում, և սա անհերքելի փաստ է: 

Նշենք, որ մինչ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հանդես էր գալիս այս հարցի վերաբերյալ պարզաբանումներով, արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը գրառում էր կատարել և նշել. «Խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց»:

Նելլի Լազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Նիկոլ ՓաշինյանՇուշի

Հարակից հոդվածներ

Փաշինյանի կադրային քաոսը․ կառավարման 6 տարում՝ 3 ոստիկանապետ, ՊԵԿ 3 և ՔԿ 2 նախագահ
Տվյալների լրագրություն

Փաշինյանի կադրային քաոսը․ կառավարման 6 տարում՝ 3 ոստիկանապետ, ՊԵԿ 3 և ՔԿ 2 նախագահ

22:21, 18 Նյմ, 2024

Նոյեմբերի 18-ին պաշտոնապես հաստատվեց Հայաստանի կառավարության առանցքային մի շարք անդամների պաշտոնանկությունների մասին լուրը․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ազատման դիմում...

ԱՆԻՖ-ի վերաբերյալ քրեական գործը կա, բայց մեղադրյալներ չկան
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ԱՆԻՖ-ի վերաբերյալ քրեական գործը կա, բայց մեղադրյալներ չկան

14:43, 17 Սպտ, 2024

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 31-ին տեղի ունեցած ասուլիսում անդրադարձել էր «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» (ԱՆԻՖ/ANIF-Armenian National Interests Fund) լուծարմանը...

Ադրբեջանից հնչած արձագանքները սուտ են․ Ադրբեջանի Սահմանադրության մեջ ու մյուս փաստաթղթերում կան տարածքային պահանջներ Հայաստանից
Սխալ

Ադրբեջանից հնչած արձագանքները սուտ են․ Ադրբեջանի Սահմանադրության մեջ ու մյուս փաստաթղթերում կան տարածքային պահանջներ Հայաստանից

17:11, 2 Սպտ, 2024

Օգոստոսի 31-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին, թե իբր ՀՀ Սահմանադրությունն...

Մեկ անձից գնում՝ հեծանվարշավի կազմակերպման համար
Չդասակարգված

Մեկ անձից գնում՝ հեծանվարշավի կազմակերպման համար

15:26, 19 Օգս, 2024

Կառավարության որոշմամբ հավելյալ 3․160 մլն դրամ է հատկացվել վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ «Tour de Sevan 2024»...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens