ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Սխալ

Գագիկ Ծառուկյանի կեղծ պնդումները «Պրեսսինգ» հաղորդման եթերում

19:39, 24 Նյմ, 2020

ՍԽԱԼ

2015 թվականին իմ կողքին ոչ մեկ չկանգնեց․ Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նոյեմբերի 20-ին 168.am-ի «Պրեսսինգ» հաղորդաշարին տված հարցազրույցում հայտարարել է, որ 2015 թվականին ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի միջև տեղի ունեցած առճակատման ժամանակ ոչ մի քաղաքական ուժ իրենց չի աջակցել: 

Մասնավորապես, հարցազրուցավար Սաթիկ Սեյրանյանի դիտարկմանը, որ 2018 թվականին ԲՀԿ ներկայացուցիչները հեղափոխական իշխանությունների հետ միասին հայտարարել են, որ նախկինին վերադարձ չի լինելու, Ծառուկյանը նշել է. «Դու 15 թվականը [2015 թվականը-խմբ․] երևի չես մոռացել, չէ՞: … 15 թվականին ինչո՞ւ Ծառուկյանի հետ այդպես վարվեցին: Հարց եմ տալիս: … Տարաձայնություններից էր։ Ուրեմն ես հնի հետ ի՞նչ կապ ունեմ: Եթե ես իրենց հետ համաձայնվեի, նման բան չէր կարող լինել: … Ես հների դեմ էի, բայց իմ կողքին ոչ մեկ չկանգնեց»: 

Սեյրանյանի մեկ այլ դիտարկմանը, որ, այնուամենայնիվ, ՀՀԿ կառավարման տարիներին ԲՀԿ-ականները զբաղեցրել են բարձրաստիճան պաշտոններ, Ծառուկյանը նշել է, որ իրենք ունեցել են մեկ՝ սպորտի նախարարի պորտֆելը, բայց խիստ սահմանափակումներ են եղել ՀՀԿ-ի կողմից, ինչի արդյունքում դրանից հետո ոչ մի պաշտոն իրենք չեն զբաղեցրել:

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է, թե արդյո՞ք Գագիկ Ծառուկյանի այս և հնչեցրած այլ պնդումները համապատասխանում են իրականությանը։

ԲՀԿ-ՀՀԿ առճակատումը 2015 թվականին

Fip.am-ը մի քանի անգամ անդրադարձել է 2015 թվականին ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի առճակատման վերաբերյալ մանիպուլյացիաներին։

2014 թվականին ԲՀԿ-ն դաշինք էր կազմել ոչ իշխանական ուժերի՝ «Ժառանգության» և Հայ ազգային կոնգրեսի հետ: Նրանք դեմ էին արտահայտվում սահմանադրական փոփոխություններին՝ այդ գործընթացը որակելով որպես ՀՀԿ-ի կողմից «իշխանության վերարտադրման փորձ»:

Դաշինքը պարբերաբար անց էր կացնում ցույցեր և բողոքի ակցիաներ: Հանրապետական կուսակցության արձագանքը չուշացավ: Փետրվարի 12-ին ՀՀԿ գործադիր մարմնի նիստում գործող նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հանդես եկավ հայտնի ելույթով՝ հայտարարելով, որ «Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը մեր երկրի համար դարձել է չարիք»:

Ի պատասխան՝ փետրվարի 13-ին Ծառուկյանը կուսակցության քաղաքական խորհրդի նիստի ժամանակ կոչ արեց անդադար բողոքի ակցիաներ անցկացնել՝ արտահերթ ընտրությունների հասնելու նպատակով: ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստին հաջորդեց Ծառուկյանի հանդիպումը ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի և «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, որից հետո հայտարարվեց, որ ոչ իշխանական ուժերի հերթական հանրահավաքը տեղի կունենա փետրվարի 20-ին: 

Պաշտոնական հաղորդագրությունների միջոցով թե՛ ՀԱԿ-ը, թե՛ «Ժառանգությունը» դատապարտեցին Սերժ Սարգսյանի ելույթը: 

Փետրվարի 18-ին, սակայն, ԲՀԿ-ն հայտարարություն տարածեց փետրվարի 20-ի հանրահավաքը չեղյալ հայտարարելու մասին: 

Հաջորդող օրերին նույնպես ՀԱԿ-ն աջակցեց Ծառուկյանին: Այսպես, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ի դեմ արշավը քաղաքական տեռոր է․ «Մարդիկ ելել են պայքարի և հարվածներ են ստացել, ցավոտ հարվածներ, ծանր հարվածներ, միգուցե հարվածներ, որոնց անգամ պատրաստ չեն եղել»:

2015-ի մարտի 5-ին Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ հեռանում է ակտիվ քաղաքականությունից: Ի վերջո, ԲՀԿ-ն հայտարարեց, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու սահմանադրական բարեփոխումների նախագծին: Մյուս ուժերը շարունակեցին բողոքի ակցիաներն ընդդեմ փոփոխությունների։ 

Այսպիսով, կարելի է արձանագրել, որ հենց ԲՀԿ-ն՝ Գագիկ Ծառուկյանի ղեկավարմամբ, լքեց քաղաքական պայքարն ընդդեմ սահմանադրական բարեփոխումերի: Ավելին, ԲՀԿ-ն դեմ գնաց սահմանադրական փոփոխությունների դեմ գործընթացին, որի համար պայքարում էին իր դաշնակից քաղաքական ուժերը: 

ԲՀԿ-ական նախարարները Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին

Ինչ վերաբերում է Ծառուկյանի այն պնդմանը, որ նախորդ իշխանությունների օրոք իրենք նախարարի մեկ պորտֆել են ունեցել, ապա այն ևս սխալ է։ Այսպես, 2009 թվականին ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանը նշանակվել էր  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար: Բացի այդ, ԲՀԿ-ից Հարություն Քուշկյանը եղել է առողջապահության նախարար (2007-2012), Արթուր Գրիգորյանը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար (2010-2012), Հրաչյա Ռոստոմյանը՝ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար (2012-2013, 2016-2018), Վարդան Վարդանյանը՝ քաղաքաշինության նախարար (2008- 2012)։ 

Հետևաբար, Ծառուկյանի պնդումը, թե ԲՀԿ-ն հանրապետականների իշխանության օրոք ընդամենը մեկ պորտֆել է ունեցել, չի համապատասխանում իրականությանը:

Չգործող գործարանների մասին

Հարցազրույցի ժամանակ Ծառուկյանն անդրադարձել է նաև 2018 թվականից հետո Հայաստանի տնտեսական իրավիճակին և պնդել, որ կառավարությունը ներդրումները խրախուսելու համար պայմաններ չի ստեղծել: Այնուհետև նա նշել է, որ ինքը Հայաստանում բամբակի արտադրությունը զարգացնելու համար հրավիրել էր գործարարների, որոնք, սակայն, չհաջողեցին։ «…Բայց ինչո՞ւ փակվեց: Ոչ մի պայմանագիր չկապեցին, ոչ մի ուշադրություն չդարձրին…։ Մեկ տարի ոչ մի պայմանագիր չկապեցին, ոչ մի արտոնություն չտվեցին, ոչ մի հնարավորություն չտվեցին, և մարդիկ էլ թողեցին գնացին»,- ասել է Ծառուկյանը։

Գագիկ Ծառուկյանը բերել է նաև Եղվարդի գործարանի օրինակը, որը, ըստ նրա, բաց է 4 տարի, բայց թույլ չեն տալիս աշխատել՝ պատճառաբանելով ՇՄԱԳ-ի անցկացումը։ Բացի այդ, հարևանությամբ գտնվող արտադրամասի սեփականատերն է բողոքարկում, թեև, ըստ ԲՀԿ-ի առաջնորդի, նա նախնական համաձայնություն տվել էր գործարանի կառուցման համար: 

Իրականում 2 գործարաններն էլ այլ պատճառներով չեն գործում։

Այսպես, Ծառուկյանի նշած բամբակի գործարանին՝ Ծովազարդի տեքստիլ ֆաբրիկային, Fip.am-ն անդրադարձել էր նախորդ հրապարակումներից մեկում: «Ծովազարդի տեքստիլ ֆաբրիկա» ՓԲԸ-ի սեփականատերը Գագիկ Խաչիկյանն է, որը 2018 թ. ապրիլին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հիմնել էր «Ծառուկյան Քոթթոն Ռոդ» ՍՊԸ-ն, որտեղ Ծառուկյանը 20 տոկոս բաժնեմաս ուներ։

Ընկերությունից Fip.am-ին հայտնել էին, որ բամբակի դաշտերի բերքը չի բավականացրել արտադրությունը սկսելու համար, այսինքն՝ գործարանը չի բացվել հումքի սակավության պատճառով։

Ինչ վերաբերում է Եղվարդում նախատեսված նավթավերամշակման գործարանին, ապա այն ունի շատ ավելի բարդ պատմություն: Այսպես, 2018 թվականի հունիսին Քննչական կոմիտեն պարզել էր, որ «Արմօյլ» ՓԲ ընկերությանը նավթավերամշակման գործարանի կառուցման համար թույլտվություն տրամադրելու գործընթացում չարաշահումներ են հայտնաբերվել, մասնավորապես՝ կեղծվել էին փաստաթղթեր: Ավելին՝ գործարանի կառուցմանը դեմ էին նաև Եղվարդի բնակիչները, որոնք պարբերաբար ցույցեր էին կազմակերպում՝ պահանջելով կասեցնել գործարանի կառուցումը, քանի որ այն կարող է վնաս հասցնել շրջակա միջավայրին, մասնավորապես` հարակից բնակելի տներում ապրող քաղաքացիներին։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը 2018 թ. հուլիսին նավթավերամշակման գործարանի շինարարությունը կասեցնելու մասին որոշում էր կայացրել մինչև ըստ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով նախատեսված փաստաթղթերի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը և փորձաքննության դրական որոշման ստացումը։ Բացի այդ, գործարանի հարևանությամբ գտնվող գործարարները նույնպես դեմ էին արտահայտվել դրա կառուցմանը, այդ թվում՝ «Ռիվալ» ՍՊԸ-ն: Infocom.am-ի հետաքննությունը պարզել էր, որ տեղի գործարարները գործարանի կառուցմանը նախնական թույլտվություն տվել էին «ԱրմՕյլ» ՓԲԸ–ի բացատրության հիման վրա, ըստ որի՝  շրջակա միջավայրին վնաս չէր հասցվելու: 

Այսպիսով, Գագիկ Ծառուկյանի պնդումը, թե Հայաստանում միանգամից 2 գործարան չեն աշխատել կառավարության ստեղծած խոչընդոտների պատճառով, չի համապատասխանում իրականությանը:

Լուսինե Ոսկանյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` 168.amբհկԳագիկ Ծառուկյան

Հարակից հոդվածներ

Ադրբեջաներեն գրությամբ արտադրանքը հայկական շուկայում․ դավադրությո՞ւն, թե՞ սովորական երևույթ
Մանիպուլյատիվ

Ադրբեջաներեն գրությամբ արտադրանքը հայկական շուկայում․ դավադրությո՞ւն, թե՞ սովորական երևույթ

19:34, 12 Հնվ, 2021

Վերջին օրերին լրատվական կայքերում և սոցցանցերում տեղեկություններ են տարածվում, որ հայկական շուկայում ադրբեջանական ապրանքներ են վաճառվում։ Մասնավորապես, խոսքը ադրբեջանական գրությամբ...

Ինչ բիզնեսներ ունեն ընդդիմադիր հարթակի ներկայացուցիչները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչ բիզնեսներ ունեն ընդդիմադիր հարթակի ներկայացուցիչները

17:03, 28 Դկտ, 2020

Հայաստանի 17 քաղաքական ուժեր պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Այդ պահանջով նրանք բողոքի ակցիաներ են իրականացնում Երևանի փողոցներում, փորձում...

Գերեվարված քաղաքացիները Սյունիքի մարզից չեն․ հերթական սուտը ԲՀԿ-ից
Սխալ

Գերեվարված քաղաքացիները Սյունիքի մարզից չեն․ հերթական սուտը ԲՀԿ-ից

19:44, 24 Դկտ, 2020

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ուսանողական խորհրդի նախագահ Լիաննա Մանուկյանը Ֆեյսբուքի իր էջում դեկտեմբերի 20-ին տարածել էր ադրբեջանական աղբյուրներում հրապարակված մի տեսանյութ՝...

Երիտասարդի սպանությունը հաստատված չէ․ Իվետա Տոնոյանի մանիպուլյատիվ հայտարարությունը
Մանիպուլյատիվ

Երիտասարդի սպանությունը հաստատված չէ․ Իվետա Տոնոյանի մանիպուլյատիվ հայտարարությունը

21:04, 16 Նյմ, 2020

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Իվետա Տոնոյանը նոյեմբերի 16-ին Ազատության հրապարակում ընդդիմության հրավիրած հանրահավաքում ելույթ ունենալիս հայտարարել է,...

Հարակից հոդվածներ

Ադրբեջաներեն գրությամբ արտադրանքը հայկական շուկայում․ դավադրությո՞ւն, թե՞ սովորական երևույթ
Մանիպուլյատիվ

Ադրբեջաներեն գրությամբ արտադրանքը հայկական շուկայում․ դավադրությո՞ւն, թե՞ սովորական երևույթ

19:34, 12 Հնվ, 2021

Վերջին օրերին լրատվական կայքերում և սոցցանցերում տեղեկություններ են տարածվում, որ հայկական շուկայում ադրբեջանական ապրանքներ են վաճառվում։ Մասնավորապես, խոսքը ադրբեջանական գրությամբ...

Ինչ բիզնեսներ ունեն ընդդիմադիր հարթակի ներկայացուցիչները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչ բիզնեսներ ունեն ընդդիմադիր հարթակի ներկայացուցիչները

17:03, 28 Դկտ, 2020

Հայաստանի 17 քաղաքական ուժեր պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Այդ պահանջով նրանք բողոքի ակցիաներ են իրականացնում Երևանի փողոցներում, փորձում...

Գերեվարված քաղաքացիները Սյունիքի մարզից չեն․ հերթական սուտը ԲՀԿ-ից
Սխալ

Գերեվարված քաղաքացիները Սյունիքի մարզից չեն․ հերթական սուտը ԲՀԿ-ից

19:44, 24 Դկտ, 2020

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ուսանողական խորհրդի նախագահ Լիաննա Մանուկյանը Ֆեյսբուքի իր էջում դեկտեմբերի 20-ին տարածել էր ադրբեջանական աղբյուրներում հրապարակված մի տեսանյութ՝...

Երիտասարդի սպանությունը հաստատված չէ․ Իվետա Տոնոյանի մանիպուլյատիվ հայտարարությունը
Մանիպուլյատիվ

Երիտասարդի սպանությունը հաստատված չէ․ Իվետա Տոնոյանի մանիպուլյատիվ հայտարարությունը

21:04, 16 Նյմ, 2020

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Իվետա Տոնոյանը նոյեմբերի 16-ին Ազատության հրապարակում ընդդիմության հրավիրած հանրահավաքում ելույթ ունենալիս հայտարարել է,...

fip.am

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ





Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens

Բաժանորդագրվե՛ք մեր լրահոսին

Ծանոթացեք փաստերի ստուգման շաբաթական թարմացումներին՝ անմիջապես Ձեր փոստից


×