ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Արցախը պատերազմից հետո․ ինչ մնաց

13:38, 25 Նյմ, 2020

Նոյեմբերի 21-ին ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց Արցախում պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքների բնակիչներին աջակցություն տրամադրելու մասին։ Այս որոշման հավելվածում առաջին անգամ պաշտոնապես ներկայացվել է ադրբեջանական վերահսկողության տակ անցած Արցախի Հանրապետության բնակավայրերի ցանկը։ 

Ըստ այդ ցանկի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած համայնքների թիվը 121 է, որոնցից 52-ը Քաշաթաղի շրջանում են, 29-ը՝ Հադրութի շրջանում, 16-ը՝ Շահումյանի (Քարվաճառի) շրջանում, 8-ական Մարտակերտի և Ասկերանի շրջանում, 6-ը՝ Մարտունու շրջանում և 2-ը՝ Շուշիի շրջանում։

Այս ցանկը հնարավորություն է տալիս հասկանալ, թե Արցախի որ բնակավայրերն են անցել ադրբեջանական կողմին և որոնք են մնացել հայկական վերահսկողության տակ։

Ստորև ներկայացված քարտեզում կարմիրով նշված են հայկական վերահսկողության տակ մնացած բնակավայրերի անունները, իսկ սևով՝ Ադրբեջանի կողմից գրավված կամ Ադրբեջանին հանձնված բնակավայրերը։ Մոխրագույնով են նշված դեռ առաջին պատերազմի (1991-94թթ.) ժամանակ Ադրբեջանի կողմից գրավված բնակավայրերը՝ Մարտակերտում և Շահումյանում։

Ադրբեջանի կողմից գրավված բնակավայրեր

Այս պատերազմի ժամանակ ադրբեջանական զինուժը գրավել է Մարտակերտի շրջանի հյուսիս-արևելյան հատվածում գտնվող երկու գյուղ՝ Թալիշը և Մատաղիսը։ Կառավարության հրապարակած ցանկում ներառված է նաև Ակնաբերդ համայնքը, որը չնայած գտնվում է Մարտակերտի շրջանում, վարչականորեն Շահումյանի շրջանի մաս է կազմում։ Այս գյուղը, ամենայն հավանականությամբ, սխալմամբ է հայտնվել ցանկում։ Այն մնալու է հայկական վերահսկողության տակ։ Դա նաև հաստատեց Ակնաբերդի համայնքապետը Fip.am-ի հետ զրույցում։

Հադրութի շրջանում, որտեղ, ըստ 2015-ի մարդահամարի, բնակվում էր մոտ 12,000 մարդ, բոլոր համայնքները անցել են ադրբեջանական վերահսկողության տակ, բացառությամբ երկուսի՝ Խծաբերդի և Հին Թաղերի։ Խծաբերդ համայնքի կազմում են Խծաբերդ, Արփագետիկ, Սպիտակաշեն և Պետրոսաշեն գյուղերը։ Իսկ Հին Թաղեր համայնքի միակ բնակավայրը նույնանուն գյուղն է։ Այս երկու համայնքներն էլ գտնվում են Հադրութի շրջանի արևմտյան մասում։ 2005-ի մարդահամարի տվյալներով՝ Հին Թաղեր գյուղն ուներ 168 բնակիչ, իսկ Խծաբերդը՝ 165 բնակիչ։ 

Շուշիի շրջանում ադրբեջանական վերահսկողության տակ է մնում Շուշի քաղաքը և Քարին տակ գյուղը։ Ասկերանի շրջանի հարավում՝ Շուշիի և Մարտունու շրջանների միջև ընկած հատվածում, Ադրբեջանին են անցել Ավետարանոց, Ակնաղբյուր, Ջրաղացներ, Մադաթաշեն, Սղնախ և Մոշխմհատ համայնքները։ Իսկ Մարտունու շրջանի հարավային մասում՝ Հադրութի շրջանի հարևանությամբ, հինգ գյուղ է անցել Ադրբեջանին՝ Ջիվանի, Շեխեր, Զարդանաշեն, Սարգսաշեն և Թաղավարդ։

Ադրբեջանին հանձնված բնակավայրեր

Ըստ նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագրի, Հայաստանը պետք է Քելբաջարի շրջանն Ադրեջանին վերադարձներ մինչև 2020 թ․ նոյեմբերի 15-ը, Աղդամի շրջանի տարածքը՝ մինչև նոյեմբերի 20-ը, Լաչինի շրջանը՝ մինչև դեկտեմբերի 1-ը: Հետագայում, Քելբաջարի (Քարվաճառի) շրջանի հանձնումը հետաձգվեց մինչև նոյեմբերի 25-ը։ 

Աղդամի շրջան 

Նախկին Աղդամի շրջանի տարածքում գտնվող ինը գյուղ հանձնվել է Ադրբեջանին։ Դրանք գտնվում են Մարտակերտի (6), Ասկերանի (2) և Մարտունու (1) շրջաններում։ Մարտակերտի շրջանում այդ գյուղերն են՝ Հովտաշեն, Նոր Այգեստան, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Նոր Մարաղա և Նոր Սեյսուլան, Ասկերանի շրջանում՝ Արմենակավան և Ուղտասար, Մարտունու շրջանում՝ Վազգենաշեն գյուղը։

Քարվաճառ և Քաշաթաղ

Ինչպես նշեցինք վերևում, ըստ համաձայնագրի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ են անցնելու ամբողջ Քելբաջարի շրջանը, որը, ըստ Արցախի Հանրապետության վարչական բաժանման, հիմնականում համընկնում է Շահումյանի շրջանի հետ և Քաշաթաղի շրջանի մնացած մասը, որից դեռ հայկական վերահսկողության տակ է մնացել նախկին Լաչինի շրջանը։ Միաժամանակ, Լաչինի միջանցքը՝ 5 կմ լայնությամբ, պետք է ապահովի Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ։

Այսինքն, Շահումյանի և Քաղաթաղի շրջանի գրեթե բոլոր բնակավայրերը կհայտնվեն Ադրբեջանի վերահսկողության տակ՝ բացառությամբ Լաչինի միջանցքի մեջ մտնող Բերձոր (Լաչին) քաղաքի և Աղավնո և Սուս գյուղերի։ Սա հստակ երևում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության կողմից հրապարակված Լաչինի միջանցքի քարտեզում։

Շահումյանի շրջանում հայկական վերահսկողության տակ է փաստացի մնալու Չարեքտար գյուղը, որը խորհրդային շրջանում եղել է ԼՂԻՄ-ի Մարտակերտի շրջանի կազմում։ Սա հաստատեցին Չարեքտարի համայնքապետարանից։ Բացի այդ, դա երևում է Ռուսաստանի ՊՆ-ի կողմից հրապարակած քարտեզում։

Ինչ վերաբերում է Չարեքտարի հարևանությամբ գտնվող Նոր Էրքեջ և Դադիվանք գյուղերին, ապա դրանց կարգավիճակը անորոշ է մնում։ Դե յուրե այդ գյուղերը մնալու են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Իսկ Դադիվանքի վանական համալիրը մնում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո։ Չարեքտարի համայնքապետարանից մեզ տեղեկացրին, որ Նոր Էրքեջ գյուղի մի մասը մնալու է հայկական վերահսկողության տակ, իսկ մյուս մասը՝ ադրբեջանական։ Fip.am-ին չհաջողվեց կապ հաստատել Նոր Էրքեջի և Դադիվանքի համայնքապետարանների հետ։

Հովհաննես Նազարեթյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Ադրբեջանհանձնված բնակավայրերպատերազմ Արցախում

Հարակից հոդվածներ

Հայկական հուշարձանները՝ ադրբեջանցի զինվորների թիրախում 
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հայկական հուշարձանները՝ ադրբեջանցի զինվորների թիրախում 

18:45, 25 Հնվ, 2021

Արցախում 2020-ի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը տևած պատերազմի ժամանակ և նոյեմբերի 10-ին կնքված հրադադարից հետո հայկական մի շարք հուշարձաններ թիրախավորվել...

Արցախի կորսված հուշարձանները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Արցախի կորսված հուշարձանները

12:15, 16 Հնվ, 2021

44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցան տարածքներ, որոնցում կան մի շարք հայտնի և ոչ այնքան հայտնի հայկական պատմամշակութային հուշարձաններ։...

Ինչ բացահայտեց FIP.am-ը 2020-ին․ նյութերի ամփոփում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչ բացահայտեց FIP.am-ը 2020-ին․ նյութերի ամփոփում

11:30, 8 Հնվ, 2021

Ավարտվող տարին լի էր բազմաթիվ իրադարձություններով, որոնք ուղեկցվեցին փաստերի աղավաղմամբ, տարատեսակ կեղծիքներով ու մանիպուլյացիաներով։ «Փաստերի ստուգման հարթակն» իր ընթերցողին է...

12,024 ադրբեջանցու՝ Ստեփանակերտում բնակեցնելու մասին լուրերը պաշտոնապես չեն հաստատվում
Առանց վճռի

12,024 ադրբեջանցու՝ Ստեփանակերտում բնակեցնելու մասին լուրերը պաշտոնապես չեն հաստատվում

20:32, 17 Դկտ, 2020

Դեկտեմբերի 16-ին ադրբեջանական լրատվամիջոցները և սոցցանցերի օգտատերերը գրեցին, որ ըստ այդ երկրի Վիճակագրության պետական կոմիտեի՝ Ստեփանակերտ «կվերադառնա» 12,024 ադրբեջանցի: Մասնավորապես,...

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens

Բաժանորդագրվե՛ք մեր լրահոսին

Ծանոթացեք փաստերի ստուգման շաբաթական թարմացումներին՝ անմիջապես Ձեր փոստից

×