ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Լրատվական

Ռուսաց լեզվի խնդիրը դուրս մնաց Հ1-ի «Օրակարգից»

19:28, 18 Հլս, 2017

Օրերս մեծ աղմուկ հանեց հուլիսի 17-ին Մոսկվայում կայացած ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի և ՌԴ Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հանդիպման ժամանակ հայկական վարորդական վկայականների հետ կապված Ռուսաստանում առաջացած խնդրի բարձրաձայնումն ու դրա լուծման դիմաց ՀՀ-ում ռուսերենը պաշտոնական լեզու դարձնելու «կոնտր-առաջարկը»:

Սակայն այդ սկանդալը դուրս մնաց հանդիպման մասին Հանրային հեռուստատեսության պատրաստած ռեպորտաժից:

«Արցախի հակամարտության հարցն առաջնային է եղել ՀՀ ու ՌԴ օրենսդիր մարմինների ղեկավարների հանդիպմանը: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Մոսվայում Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ քննարկել է ադրբեջանական վերջին սադրանքն ու հիշեցրել, որ Ադրբեջանը զոհերից կխուսափեր, եթե հավատարիմ մնար Վիեննայի և Սանկտ—Պետերբուրգի պայմանավորվածություններին: Հայ և ռուս օրենսդիրները քննարկել են երկկողմ հետաքրքրության հարցեր, պայմանավորվել հետագայում ևս անդրադառնալ դրանց և գտնել լուծումներ»:

Սա այն ամենն է ինչ Հ1-ում  ցանկացել են, որպեսզի տեսնի և իմանա հեռուստադիտողը աղմկահարույց հանդիպման մասին: Սակայն հանրությանը, որին օբյեկտիվ տեղեկատվությամբ ապահովման գործառույնթը վստահված է հենց Հանրային հեռուստաընկերությանը, այդ հանդիպման բոլորովին այլ հատված էր առավել հետաքրքրել և անհանգստացրել:

Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում հայ և ռուս պաշտոնյաները քննարկել էին ՌԴ-ի կողմից ՀՀ-ում տրված վարորդկան իրավունքով մասնագիտական գործունեություն ծավաալելու արգելքը, ինչին ի պատասխան Պետդումայի ղեկավար Վոլոդինը առաջրկել էր Բաբլոյանին վերանայել Հայաստանում ռուսաց լեզվի կարգավիճակը և դարձնել այն պաշտոնական լեզու:

Մեկնաբանելով հուլիսի 1-ից ուժի մեջ մտած օրենքը, որով արտասահմանյան վարորդական իրավունք ունեցողներին արգելվում է աշխատել որպես վարորդ ՌԴ տարածքում` Վոլոդինն  ասել էր.«Կարող եմ ասել միայն մեկ բան` ամրագրեք այն [ռուսերենը] որպես պաշտոնական լեզու և այդ ժամանակ ավտոմատ կերպով օրենքը կընդգրկի նաև Հայաստանի Հանրապետությունը:»:  

Վոլոդինի այս հայտարարության արձագանքը սպասեցնել չտվեց: Դրան արձագանքեցին Արա Բաբլոյանը, Էդմոն Մարուքյանը, Էդուարդ Շարմազանովը, Արմեն Աշոտյանը և այլ քաղաքական գործիչներ: Դա, ըստ էության, դարձավ մի քանի օրերի քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցը:

Ընդ որում, Արմեն Աշոտյանն, ով պատվիրակության կազմում նույնպես գտնվում էր Մոսկվայում կայացած հանդիպմանը, պնդում է, որ Վյաչեսլավ Վոլոդինի այս առաջարկին ի պատասխան հայտարարել է, որ  «ռուսաց լեզվի սահմանադրական կարգավիճակի հարց օրակարգում չկա»:

Սակայն Աշոտյանն «օրակարգ» ասելով, ամենայն հավանականությամբ, նկատի է ունեցել քաղաքական օրակարգը, ոչ թե «Առաջին ալիքի» «Օրակարգ» հաղորդումը, որից դուրս մնաց այս ամբողջ պատմությունը:

Հանգամանքը, որ Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության լրահոսը կազմելիս լրատվական թիմը հիմնականում հիմնվում է պաշտոնական տեղեկատվության վրա հայտնի է: Սակայն այս դեպքում անգամ ԱԺ-ի պաշտոնական կայքէջում տարածված հաղորդագրության մեջ փոխանցվում է ռուսերենը որպես պաշտոնական լեզու ընդունելու վերաբերյալ առկա տարաձայնության մասին, բայց «Առաջին ալիքն» ավելի կարևոր է համարել այս մասին պատմելու եթերաժամն օգտագործել, օրինակ, Հայաստանում հանդկական սերիալի նկարահանումների մասին պատմող ռեպորտաժի համար:

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Ara BabloyanH1Public TVVyacheslav VolodinVyachislav VolodinАра БаблоянВячеслав ВолодинПервый каналԱռաջին ալիքԱրա Բաբլոյանհ1Հայաստանի հանրային հեռուստաալիքՕրակարգ

Հարակից հոդվածներ

Հեյդարի ժառանգ Իլհամի տիկնիկները․ «Ազատագրված Շուշա» այցելած ադրբեջանամետ լոբբիստը՝ ընդդեմ ՀՀ-ի թոք-շոուի բանախոս
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հեյդարի ժառանգ Իլհամի տիկնիկները․ «Ազատագրված Շուշա» այցելած ադրբեջանամետ լոբբիստը՝ ընդդեմ ՀՀ-ի թոք-շոուի բանախոս

16:12, 24 Հկտ, 2023

Ռուսական «Առաջին ալիքի» «Ժառանգ Տուտիի տիկնիկները» հաղորդման հոկտեմբերի 23-ի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու իր քաղաքական գործունեությանն անդրադարձող թողարկմանը տասնյակ...

Նվազագույն աշխատավարձն ու պաշտոնյայի աշխատավարձի չափը․ Քերոբյանի մանիպուլյացիան
Սխալ

Նվազագույն աշխատավարձն ու պաշտոնյայի աշխատավարձի չափը․ Քերոբյանի մանիպուլյացիան

17:08, 7 Ապր, 2022

Ապրիլի 6-ին Առաջին ալիքի «Հարցազրույց» հաղորդման ընթացքում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, պատասխանելով հարցին, թե ինչու՞ մերժվեց ընդդիմության առաջարկած՝ նվազագույն աշխատավարձը...

Ծուխ հեռուստադիտողների աչքերին Հանրայինի եթերից
Լրատվական

Ծուխ հեռուստադիտողների աչքերին Հանրայինի եթերից

17:01, 12 Ապր, 2018

Մարտի 31-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեկնարկած «Իմ քայլը» նախաձեռնությունը հայաստանյան համապետական սփռում ունեցող գրեթե բոլոր հեռուստաընկերությունների լրատվական թողարկումները խուսափում են...

Լրատվական

Հ1-ը 2017 թ-ի ԱԺ ընտրությունների գնահատականներից միայն դրականն է «հիշում»

20:57, 10 Ապր, 2018

Ապրիլի 8-ին Հայաստանի Հանրային հեռուստաընկերության կիրակնօրյա ամփոփ թողարկման՝ «360 աստիճան»-ի շրջանակներում անդրադարձ է կատարվել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին: Ռեպորտաժի հեղինակը...

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens