ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Արսեն Թորոսյանը պատվաստվել է ռուսական պատվաստանյութով․ «Փաստ» թերթի կեղծ պնդման հետքերով

15:02, 3 Դկտ, 2020

«Փաստ» թերթը նոյեմբերի 3-ի համարում հոդված է հրապարակել` պնդելով, թե առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրաժարվել է ձեռք բերել կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը։

««Փաստ» թերթի տեղեկություններով, Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ոչ առանց անձնական շահագրգռվածության, հրաժարվել է Covid-19-ի՝ ռուսական արտադրության պատվաստանյութ գնելուց»,- գրել է թերթը։ 

«Փաստը» նաև պնդել է, որ Թորոսյանը այլ՝ ոչ ռուսական կազմակերպությունների հետ պայմանավորվածություններ ունի՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության «խորհրդով» ու «պասերով»։ 

«Փաստերի ստուգման հարթակը» որոշել է գնալ «Փաստ» թերթի այս պնդումների հետքերով։

Թորոսյանը պատվաստվել է ռուսական պատվաստանյութով

Թերթի պնդումը, թե Արսեն Թորոսյանը «ոչ առանց անձնական շահագրգռվածության» հրաժարվում է ձեռք բերել ռուսական պատվաստանյութ, չի համապատասխանում իրականությանը։ Նախ նշենք, որ դեռ նոյեմբերի վերջին հայտնի դարձավ, որ Ռուսաստանը Հայաստանին է տրամադրել «Սպուտնիկ V» պատվաստանյութի փոքր չափաբաժին՝ մի քանի կամավորների պատվաստելու համար։ 

Fip.am-ի հետ զրույցում «Փաստի» պնդումները հերքեց նաև նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ Ավելին՝ նա նշեց, որ նախարար Թորոսյանը կամավոր է ռուսական պատվաստանյութի փորձարկումներում․ «Նախարարը պատվաստվել է, ստացել առաջին դեղաչափը։ Ժամանակը լրանալուց հետո կստանա նաև երկրորդը»։

Հայաստանը չի մերժում ռուսական պատվաստանյութերը, հստակ պայմանավորվածություններ չկան

Լրատվականի մյուս պնդումը, թե Հայաստանը պայմանավորվածություններ ունի այլ՝ ոչ ռուսական կազմակերպությունների հետ, ևս չի համապատասխանում իրականությանը։ Ալինա Նիկողոսյանը նշեց, որ մինչ օրս որևէ երկրի հետ հստակ պայմանավորվածություն չկա և չի լինի, քանի դեռ պատվաստանյութերը չեն անցել կլինիկական բոլոր փորձարկումները։

«Հայաստանը համագործակցում է «Կովաքս» պլատֆորմի հետ, որի հետ համագործակցում են աշխարհի 180-ից ավելի երկրներ։ Այստեղ ուսումնասիրվում են գրանցված պատվաստանյութերը, այդ թվում՝ ռուսականը»,- հայտնում է խոսնակը՝ նշելով, որ պատվաստանյութերի բոլոր հավանական թեկնածուները դեռ անցնում են կլինիկական փորձարկումներ և որևէ մեկը դեռ բոլոր փուլերը չի անցել։

Նիկողոսյանը հստակեցրեց, որ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն միայն այն դեպքում, երբ ավարտվեն բոլոր փորձարկումները, և հաստատվի ընտրված պատվաստանյութերի արդյունավետությունը։

Ռուսական պատվաստանյութի և «Կովաքսի» մասին 

«Կովաքս» պլատֆորմը, որի շրջանակում իրականացվում են նաև պատվաստանյութերի ուսումնասիրությունները, համակարգվում է մի քանի միջազգային կազմակերպության, այդ թվում՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Gavi ալյանսի կողմից։ Հոկտեմբերի վերջին արդեն ծրագրին միացել էին 184 երկիր, իսկ փորձաքննության ենթարկվում էր 100-ից ավելի պատվաստանյութ։ Դրանց թվում է նաև ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը, որի արդյունավետությունը, կլինիկական փորձաքննության երկրորդ միջանկյալ վերլուծության արդյունքներով, առաջին դեղաչափի ընդունումից 48 օր հետո եղել 95 տոկոս։ Փորձնական պատվաստման ենթարկվել է ավելի քան 19 հազար կամավոր։ Ներկայում ընթանում է փորձարկման երրորդ փուլը։

Ամփոփելով՝ կարող ենք նշել, որ «Փաստ» թերթի պնդումները, թե Արսեն Թորոսյանը հրաժարվել է ռուսական պատվաստանյութ գնել և պայմանավորվածություններ ունի այլ կազմակերպությունների հետ, չեն համապատասխանում իրականությանը։ Թորոսյանը կամավոր է գրանցվել ռուսական պատվաստանյութի փորձարկումներում, իսկ պատվաստանյութ ձեռք բերելու պայմանավորվածություն Հայաստանը չունի ոչ մի կազմակերպության հետ։

Անի Ավետիսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Արսեն Թորոսյանկորոնավիրուսկորոնավիրուսի պատվաստանյութ

Հարակից հոդվածներ

124.000 պոտենցիալ աշխատուժ, բայց  1 մլն մարդու չիրացված ռեսուրս․ Արսեն Թորոսյանի հայտարարության հետքերով
Տվյալների լրագրություն

124.000 պոտենցիալ աշխատուժ, բայց 1 մլն մարդու չիրացված ռեսուրս․ Արսեն Թորոսյանի հայտարարության հետքերով

13:39, 11 Փտր, 2026

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, անդրադառնալով «Մեր ձևով» շարժման կողմից հրապարակված՝ 300...

Ծխելու դեմ իրական պայքա՞ր, թե պայքարի իմիտացիա. վիճակագրություն
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ծխելու դեմ իրական պայքա՞ր, թե պայքարի իմիտացիա. վիճակագրություն

13:14, 8 Սպտ, 2022

Այս տարվա մարտի 15-ից Հայաստանում արգելվեց հանրային սննդի օբյեկտներում ծխախոտի կամ ծխախոտի փոխարինիչների օգտագործումը։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ (ՎԻՎ) օրենսգրքի համաձայն՝...

«Չենք պատվաստվում» ֆեյսբուքյան հաշիվը՝ կորոնավիրուսի մասին ապատեղեկատվության օջախ
Սխալ

«Չենք պատվաստվում» ֆեյսբուքյան հաշիվը՝ կորոնավիրուսի մասին ապատեղեկատվության օջախ

22:09, 24 Փտր, 2022

Կորոնավիրուսային համավարակի ընթացքում սոցիալական ցանցերում հայտնվեցին էջեր, որոնք թե՛ COVID-19-ի, թե՛ դրա դեմ պատվաստման վերաբերյալ ապատեղեկատվություն են տարածում: Դրանցից մեկը...

Համավարակների ժամանակ պատվաստանյութերի գրանցումը պարտադիր չէ․ Արա Զոհրաբյանը մանիպուլացնում է
Մանիպուլյատիվ

Համավարակների ժամանակ պատվաստանյութերի գրանցումը պարտադիր չէ․ Արա Զոհրաբյանը մանիպուլացնում է

18:08, 7 Փտր, 2022

Փաստաբանների պալատի նախկին նախագահ, «Ազատ կամք» նախաձեռնության համահիմնադիր, «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանը հայտարարել է, որ Հայաստանում կիրառվող որևէ...

  • Մեր մասին
  • Գործընկերներ
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens