ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Համավարակների ժամանակ պատվաստանյութերի գրանցումը պարտադիր չէ․ Արա Զոհրաբյանը մանիպուլացնում է

18:08, 7 Փտր, 2022

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Փաստաբանների պալատի նախկին նախագահ, «Ազատ կամք» նախաձեռնության համահիմնադիր, «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանը հայտարարել է, որ Հայաստանում կիրառվող որևէ պատվաստանյութ գրանցված չէ՝ գրառմանը կցելով Առողջապահության նախարարության կողմից իրեն ուղարկված փաստաթուղթը։ 

«Այս փաստաթուղթը հրապարակում եմ այն մարդկանց համար, ովքեր չգիտեն, որ Հայաստանում կորոնավարակի դեմ պատվաստանյութերը գրանցված ՉԵՆ:

Ինչպես գրանցվեն, երբ պատվաստանյութերը չեն անցել ամբողջական կլինիկական փորձարկումները»,- նշել է Զոհրաբյանը։ Նա սրանից եզրահանգում է անում, որ նման պայմաններում պատվաստվող քաղաքացիները դառնում են «անվճար փորձարկվող»:

Զոհրաբյանի այս գրառումը զգալիորեն տարածվել է հայկական մեդիայում՝ առանց հավելյալ պարզաբանման կամ մեկնաբանության արտատպվելով news.am, yerevan.today,  yerkir.am, iravaban.net, mamul.am և մի շարք այլ կայքերում:

Media.am-ի փաստերի ստուգող թիմն արդեն իսկ ստուգել է Արա Զոհրաբյանի գրառումը և պարզել, որ այն մանիպուլյատիվ է: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գրառումը լայն տարածում է ստացել, «Փաստերի ստուգման հարթակը» հարկ է համարում մեկ անգամ ևս անդրադառնալ դրան: 

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերն անցել են կլինիկական բոլոր փորձարկումները

Այն, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը չեն անցել կլինիկական փորձարկումներ, համավարակի մասին ամենատարածված միֆերից է: FIP.am-ն արդեն գրել է, որ թեև դրանք ստեղծվել են կարճ ժամանակահատվածում, այդուհանդերձ, անցել են բոլոր ընթացակարգերով, և ստուգվել է, թե արդյո՞ք դրանք համապատասխանում են անվտանգության ստանդարտներին:

Բացի այդ, «Մոդերնա» և «Փֆայզեր» պատվաստանյութերը ստեղծվել են նոր ՌՆԹ տեխնոլոգիայով, որն ստեղծման և փորձարկման ավելի քիչ ժամանակ է ենթադրում:

Համավարակների ընթացքում պատվաստանյութերն արտակարգ են կիրառվում

Media.am-ը գրել էր, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը պլանային չեն և հաշվի առնելով արտակարգ իրավիճակը՝ պատվաստումները կատարվում են համաճարակաբանական ցուցումով՝ Հայաստանի կառավարության՝ 2020 թ․ ընդունված որոշման համաձայն։  Ավելին՝ Առողջապահության նախարարությունից տեղեկացրել էին, որ «Դեղերի մասին» ՀՀ օրենքը թույլ է տալիս նաև չգրանցված պատվաստանյութերի ներմուծում և կիրառում, եթե կա լիազոր մարմնի (կառավարություն) համապատասխան որոշում: 

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը FIP.am-ի հետ զրույցում նշեց, որ համավարակի ընթացքում որևէ երկիր չի սպասում գրանցման կամ չգրանցման. համավարակն արդեն ինքնին պահանջում է տարածումը կանխելու նպատակով արագ միջոցներ ձեռնարկել. «Համավարակի դեպքում երկրներն իրավունք ունեն պատվաստանյութերը կիրառել՝ հաշվի առնելով արտակարգ կիրառումը (emergency using), այն է՝ բոլոր պատվաստանյութերը միտված են արագ պայքարելու համավարակի դեմ և ունեն արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն», — ասաց Խաչատրյանը:

Նախարարության խոսնակն ընդգծեց նաև, որ պատվաստանյութը կարող է ստանալ այդ թույլտվությունը, միայն եթե եռափուլ փորձարկում է անցել։ Սա նշանակում է, որ քաղաքացիների վրա որևէ փորձարկման անհրաժեշտություն չկա: 

Այսպիսով, Արա Զոհրաբյանի պնդումը, թե կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը Հայաստանում գրանցված չեն, մանիպուլյատիվ է, քանի որ համավարակի պայմաններում պատվաստանյութերն առանց գրանցման կիրառելը թույլատրելի է, եթե կա կառավարության համապատասխան թույլտվություն:

Արա Զոհրաբյանը՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումների արշավի առաջամարտիկ

Սա Արա Զոհրաբյանի առաջին գրառումը չէ կորոնավիրուսի վերաբերյալ: Նա պարբերաբար հանդես է գալիս կորոնավիրուսի և դրա դեմ պատվաստանյութերի մասին հանրային ելույթներով և ֆեյսբուքյան գրառումներով, որոնք հաճախ մանիպուլյատիվ են և կեղծ պնդումներ են պարունակում: 2021 թվականի սեպտեմբերին նա համահիմնադրել է «Ազատ կամք» նախաձեռնությունը, որը, ըստ հեղինակների հայտարարության, պայքարելու է կառավարության այն որոշման դեմ, որով աշխատողները պետք է ՊՇՌ հետազոտության մասին փաստաթուղթ ներկայացնեն կամ պատվաստվեն: 

Հատկանշական է, որ մինչև կորոնավիրուսի և դրա դեմ պատվաստանյութերի ոլորտում գործունեություն տարածելը Արա Զոհրաբյանն ակտիվորեն զբաղված էր ընտանեկան բռնության դեմ օրենսդրական նախաձեռնությունների հակաքարոզչությամբ և այդ ընթացքում նույնպես կեղծ և մանիպուլյատիվ պնդումներ էր օգտագործում: FIP.am-ը ժամանակին անդրադարձել էր դրանցից մի քանիսին: 

Լուսինե Ոսկանյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Արա Զոհրաբյանկորոնավիրուսկորոնավիրուսի պատվաստանյութ

Հարակից հոդվածներ

«Չենք պատվաստվում» ֆեյսբուքյան հաշիվը՝ կորոնավիրուսի մասին ապատեղեկատվության օջախ
Սխալ

«Չենք պատվաստվում» ֆեյսբուքյան հաշիվը՝ կորոնավիրուսի մասին ապատեղեկատվության օջախ

22:09, 24 Փտր, 2022

Կորոնավիրուսային համավարակի ընթացքում սոցիալական ցանցերում հայտնվեցին էջեր, որոնք թե՛ COVID-19-ի, թե՛ դրա դեմ պատվաստման վերաբերյալ ապատեղեկատվություն են տարածում: Դրանցից մեկը...

Օմիկրոն․ ի՞նչ գիտենք կորոնավիրուսի նոր շտամի մասին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Օմիկրոն․ ի՞նչ գիտենք կորոնավիրուսի նոր շտամի մասին

11:10, 29 Հնվ, 2022

Վերջին շրջանում Հայաստանում, ինչպես և ամբողջ աշխարհում, ակտիվորեն տարածվում է կորոնավիրուսի նոր՝ Օմիկրոն շտամը, որը համարվում է վիրուսի ավելի հեշտ...

Ի՞նչ է խթանիչ (երրորդ) պատվաստումը և ինչքանով է անհրաժեշտ
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ի՞նչ է խթանիչ (երրորդ) պատվաստումը և ինչքանով է անհրաժեշտ

18:28, 27 Հնվ, 2022

Կորոնավիրուսի Օմիկրոն ենթատեսակի ի հայտ գալուց հետո 2021 թվականի նոյեմբերին համավարակը նոր թափ առավ: Հիվանդության ընթացքը վերահսկելու համար Առողջապահության համաշխարհային...

Երեխաները և կորոնավիրուսը․ ամփոփ տվյալներ
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Երեխաները և կորոնավիրուսը․ ամփոփ տվյալներ

19:20, 29 Նյմ, 2021

Կորոնավիրուսի տարածման առաջին շրջանում երեխաները վարակի ռիսկային խմբերում չէին և հիվանդությունը տանում էին կա՛մ առանց ախտանշանների, կա՛մ առանց լուրջ բարդությունների։...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens