ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Սխալ

«Չենք պատվաստվում» ֆեյսբուքյան հաշիվը՝ կորոնավիրուսի մասին ապատեղեկատվության օջախ

22:09, 24 Փտր, 2022

ՍԽԱԼ

Կորոնավիրուսային համավարակի ընթացքում սոցիալական ցանցերում հայտնվեցին էջեր, որոնք թե՛ COVID-19-ի, թե՛ դրա դեմ պատվաստման վերաբերյալ ապատեղեկատվություն են տարածում:

Դրանցից մեկը «Չենք պատվաստվում» ֆեյսբուքյան օգտահաշիվն է, որը սկսել է գործել 2021 թվականի հուլիսին, երբ Հայաստանում մեկնարկել էր պատվաստման գործընթացը: Օգտատերը գրանցված է ԱՄՆ-ում:

Բացի կեղծ տեղեկություններ և դավադրապաշտական տեսություններ տարածելուց, հաշիվը աչքի է ընկնում ծայրահեղական հայտարարություններով, մասնավորապես, բացահայտ կոչ է անում մարդկանց մեռնել, միայն թե չպատվաստվել:

«Փաստերի ստուգման հարթակն» ամփոփել է վերջին ամիսներին այս հաշվի արված՝ ապատեղեկատվություն պարունակող գրառումները:

Կորոնավիրուսի ու գրիպի տարբերությունների մասին

2021 թ. հոկտեմբերին արված մի գրառման մեջ կեղծ օգտահաշիվը նույնացնում է գրիպը և կորոնավիրուսը: «Չէ, բայց պատկերացնու՞մ եք երեք չորս դոզա անընդհատ սրսկվում եք նախկին գրիպի դեմ, որը որպես այդպիսին այլևս չկա, որը մի փոքր փոփոխությունների է ենթարկվել անվանափոխվել»,- գրում է նա:

Իրականում, բազմիցս գրվել է, որ նոր տեսակի կորոնավիրուսը և սեզոնային գրիպը շնչառական ուղիների վարակիչ հիվանդություններ են, բայց պատճառը երկու տարբեր վիրուսներ են: COVID-19-ը առաջանում է 2019 թվականին առաջին անգամ հայտնաբերված կորոնավիրուսով վարակվելու հետևանքով: Գրիպը առաջանում է գրիպի վիրուսով վարակվելու հետևանքով: 

Բացի այդ, կորոնավիրուսն ավելի արագ է տարածվում, քան գրիպը: 

Երկու հիվանդություններն ունեն ընդհանուր ախտանշաններ, այդ պատճառով  կարիք է լինում թեստ իրականացնել՝ պարզելու վիրուսի տեսակը: 

Կորոնավիրուսի հետևանքները կարող են ավելի ծանր լինել, քան սեզոնային գրիպի հետևանքները: Այսպես, օրինակ, ԱՄՆ-ում 2020-2021 թվականների ընթացքում 630 հազար մարդ է մահացել COVID-19-ից: 2019-2020 թթ. 22 հազար մարդ է մահացել սեզոնային գրիպից:

Հետևաբար, պնդումը, թե պետք չէ պատվաստվել կորոնավիրուսի դեմ, քանի որ դա սովորական գրիպի նման հիվանդություն է, անհիմն է:

Պատվաստված և չպատվաստված քաղաքացիների հիվանդացության վիճակագրությունը

«Չենք պատվաստվում» հաշիվը մեկ այլ գրառմամբ հայտարարում է, թե պատվաստվածներն ավելի շատ են վարակվում, քան կորոնավիրուսի դեմ չպատավստվածները: 

«… Իսկ հիմա գլոբալ էշի տեղ դնելու պայմաններում, երբ պատվաստվածը էլ ավելի շատ է վարակվում, քան չպատվաստվածը, շարունակում են ստիպել դիմակներ կրել ու պահպանել անհասկապալի՝ իրար ամեն քայլափոխ հակասող հեռավորություններ»,- նշում է նա հոկտեմբերին արված մի հրապարակման մեջ։

Համաշխարհային առողջապահական կազմակերպությունները և ազգային գերատեսչությունները չեն հերքում, որ պատվաստումը 100 տոկոսով չի պաշտպանում վարակվելուց: Սակայն այն կանխում է հիվանդության ծանր ընթացքը և հոսպիտալացումը: 

Ավելին՝ կան հստակ տվյալներ, որ պատավստվածների շրջանում մահվան դեպքերը ավելի քիչ են: Այսպես, Infocom-ի փաստերի ստուգման թիմի կատարած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Հայաստանում ամբողջական պատվաստվածների շրջանում մոտ 3 անգամ ցածր է կորոնավիրուսից մահացության մակարդակը: 

Մի քանի դեղաչափ պատվաստումների մասին

Դեկտեմբերի 11-ի գրառմամբ օգտատերը կասկածի տակ է դնում մի քանի դեղաչափով պատվաստվելու նպատահարմարությունը: Նա, մասնավորապես, գրում է. «Կարծում ե՞ք նախկին պանդեմիաների ժամանակ կպարտադրեին ջանը քաշել երեք դոզա՞ և աշխարհի բնակչությունը կովի նման կհամաձայնվե՞ր, թե՞ այնուամենայնիվ ինտերնետային ուղեղհարդուկումը իր դերը խաղաց»։

«Փաստերի ստուգման հարթակն» արդեն իսկ անդրադարձել է այլ հիվանդությունների դեմ բազմակի պատվաստումներին: 

Կան երկար տարիների պատմություն ունեցող հիվանդություններ, որոնց դեմ պահանջվում է մի քանի անգամյա պատվաստում: Այսպես, անհրաժեշտ է տասը տարին մեկ պատվաստվել դիֆթերիայի, տետանուսի, փայտացման և բջջային կապույտ հազի դեմ:

Բացի այդ, մի քանի անգամ պատվաստում է պահանջում նաև սեզոնային գրիպը, քանի որ դրա վիրուսներն անընդհատ փոփոխվում են, և հետևաբար՝ գրիպի դեմ պատվաստանյութը յուրաքանչյուր սեզոն թարմացվում է՝ տվյալ սեզոնի ընթացքում շրջանառվող վիրուսի տեսակին համապատասխան։ 

Լուսինե Ոսկանյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` կորոնավիրուսկորոնավիրուսի պատվաստանյութ

Հարակից հոդվածներ

Նոր վարակ, նոր միֆեր․ ինչ գիտենք «Կապիկի ծաղկի» միֆերի մասին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Նոր վարակ, նոր միֆեր․ ինչ գիտենք «Կապիկի ծաղկի» միֆերի մասին

11:25, 27 Մյս, 2022

«Կապիկի ծաղիկ» հիվանդության արդեն հարյուրի հասնող դեպքեր վերջին շաբաթների ընթացքում գրանցվել են աշխարհի շուրջ մեկ տասնյակ երկրներում՝ առաջացնելով հնարավոր նոր...

#InterCheck. Հիտլերը Ստամբուլում չի աշխատել, իսկ Օլիմպիադան Չեռնոբիլում չի անցկացվում
Ֆեյք

#InterCheck․ Ռուս ուսանողներն ու ղազախական ֆեմինիզմը

18:36, 8 Ապր, 2022

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան  Վրացական factcheck.ge-ն ուսումնասիրել է պնդումը,...

#InterCheck. Հիտլերը Ստամբուլում չի աշխատել, իսկ Օլիմպիադան Չեռնոբիլում չի անցկացվում
Ֆեյք

#InterCheck. Ռուս տիեզերագնացները չեն աջակցել ուկրաինացիներին, իսկ COVID-19-ը «Մոդեռնան» չի ստեղծել

19:20, 25 Մրտ, 2022

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Ղազախստանում գործող factcheck.kz փաստերի...

Օմիկրոնի նոր BA.2 ենթատեսակ․ ի՞նչ գիտենք դրա մասին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Օմիկրոնի նոր BA.2 ենթատեսակ․ ի՞նչ գիտենք դրա մասին

15:22, 25 Փտր, 2022

Հայաստանի Առողջապահության նախարարությունը օրերս հայտնեց երկրում կորոնավիրուսի Օմիկրոն շտամի նոր ենթատեսակի՝ BA.2-ի դեպքերի մասին։ Ըստ Առողջապահության նախարարության՝ այս ենթատեսակը համարվում...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens