ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Վարդենիս քաղաքում ադրբեջանցիներ չեն եղել․ տարածված խուճապի հետքերով

17:10, 10 Դկտ, 2020

Վերջին օրերին սոցցանցերում և լրատվական կայքերում ակտիվորեն սկսեցին տարածվել լուրեր, թե Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչներն ազատորեն շրջում են Վարդենիս քաղաքում։ Այս մասին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«Այսօր ամենատարբեր աղբյուրներից մենք ստանում ենք տեղեկատվություն, որ Վարդենիս քաղաքի ռեստորաններից մեկում ճաշում են ադրբեջանցի զինվորականներ քաղաքացիական հագուստով, որ Վարդենիսի խանութներում ադրբեջանցի զինվորականներն առևտուր են անում»,— հայտարարեց պատգամավորը։

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց գնալ այս տեղեկությունների հետքերով և պարզել, թե որքանով են դրանք համապատասխանում իրականությանը։

Պարզաբանում է Իվետա Տոնոյանը

Իվետա Տոնոյանից հետաքրքրվեցինք, թե ո՞վ է նրան հայտնել Վարդենիսում ադրբեջանցիների և ռեստորանում սնվելու մասին լուրը, և կա՞ն արդյոք դրա ապացույցներ։ Տոնոյանը պատասխանեց․ «Տեղեկատվության մի մասը մամուլից եմ ստացել, մի մասը Վարդենիսի բնակիչներից՝ կոնկրետ Վարդենիսի ռեստորանում հաց ուտելու վերաբերյալ»։ 

Պատգամավորը հայտնեց նաև, որ ԱԺ ամբիոնից ունեցած ելույթից հետո արձագանքներ է ստացել նաև ադրբեջանցիներից, որոնք գրել են, թե որտեղ ուզեն, այնտեղ էլ կճաշեն։ «Ադրբեջանցին ինձ գրել էր, որտեղ շատ հստակ ասում ա, որ լավ ենք անում, որտեղ ուզում ենք, էնտեղ էլ ճաշում ենք, որովհետև մեր Բասարգեչարն ա (Վարդենիս քաղաքի նախկին անվանումը- խմբ․) դա»,- փոխանցեց Տոնոյանը։ Մեր ճշտող հարցին, թե ադրբեջանցին որևէ ապացույց ներկայացրե՞լ է՝ ֆոտո կամ վիդեո, պատգամավորը պատասխանեց․ «Բնականաբար՝ ոչ»։

Նշենք, որ Վարդենիս քաղաքի խանութներից առևտուր անելու մասին լուրերն Ազգային անվտանգության ծառայությունը Aysor.am-ի հարցմանն ի պատասխան հերքել էր դեռևս դեկտեմբերի 3-ին։

Վարդենիսի քաղաքապետը հերքում է

Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը Fip.am-ի հետ զրույցում ևս հերքեց տարածվող լուրերը։ Քաղաքապետի խոսքով՝ վերջինս 2 օր առաջ է իջել դիրքերից, և սահմանի երկայնքով տեղադրված դիրքերի խտությունը բավական մեծ է, ինչը բացառում է ադրբեջանցիների ներթափանցումը Հայաստանի տարածք։

Մեր հարցին, թե հնարավո՞ր չէ արդյոք Ադրբեջանի զինծառայողների մուտքը Սոթքի հանքի տարածքով, Մելքոնյանը հայտնեց, որ հանքի տարածքից դուրս եկող անցակետը հսկում են ոստիկանության Վարդենիսի տարածքային բաժնի, Ազգային անվտանգության ծառայության և Ռազմական ոստիկանության ծառայողները։ «Երեք ուժային կառույց հսկում են էտ անցակետը, ո՞նց կարող է ադրբեջանցին անցնի Վարդենիս էտ անցակետով, գա ռեստորան էլ հաց ուտի։ Դա աբսուրդ է»,- ասաց Վարդենիսի քաղաքապետը։

Արամ Մելքոնյանը վերստին պնդեց, որ տարածված լուրերը սուտ են․ «Յուրաքանչյուր պատգամավոր, որն ասում է, թե Վարդենիսում հաց են կերել, ես հրավիրում եմ Վարդենիսի քաղաքապետարան և բոլոր հարցերին պատասխանեմ։ Ո՞վ է տեսել։ Տեսնողն ինչո՞ւ չի զանգել ԱԱԾ, ոստիկանություն կամ համայնքապետին։ Ամբողջ համայնքն իմ համարն ունի։ Ինչո՞ւ մեկը չզանգեց ասեց, որ թուրքերը նստած մեր մոտ հաց են ուտում, եկեք տեսեք ինչ են անում»։

Լուրերին, թե ադրբեջանցի զինվորականները Վարդենիս են մտնում ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, քաղաքապետը հակադարձեց․ «Վարդենիսում ռուս խաղաղապահներ չկան, Դադիվանքում կան, Քարվաճառի տարածքում կան, բայց Վարդենիսի տարածքում չկան»։

ԱԱԾ-ն ևս հերքում է

ԱԱԾ-ն Fip.am-ի հետ զրույցում ևս անդրադարձավ շրջանառվող լուրերին։

«Ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես իրազեկում է, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում և հարակից տարածաշրջանում ադրբեջանցիների առկայության մասին շրջանառվող լուրերն իրականությանը չեն համապատասխանում»,- հայտնեցին ԱԱԾ-ից։ 

Հավելենք նաև, որ տեղի բնակիչների շրջանում շրջանառվում էին Վարդենիս քաղաքում գործող երկու սուպերմարկետների անուններ, որտեղից, ըստ լուրերի, առևտուր են արել ադրբեջանցիները։ Խանութների տնօրենները, սակայն, ևս հերքեցին այդ տեղեկությունները։ 

Այսպիսով, փաստենք, որ տարածվող լուրերը, թե Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներն անարգել մտնում են Վարդենիս քաղաք, առևտուր անում քաղաքի խանութներից և սնվում տեղի ռեստորաններում, որևէ կերպ հիմնավորված չեն, և դա հերքում են ինչպես Ազգային անվտանգության ծառայությունն ու Վարդենիսի քաղաքապետը, այնպես էլ հենց այդ վերոնշյալ օբյեկտների սեփականատերերը։

Սևադա Ղազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Իվետա ՏոնոյանՀՀ ԱԱԾՎարդենիս

Հարակից հոդվածներ

Ինչպես էր մեդիան ցնցվում երկրաշարժից ու Բագրատյանի թվերից․ անցած շաբաթվա մանիպուլյացիաները (Լրացված)
Մանիպուլյատիվ

Ինչպես էր մեդիան ցնցվում երկրաշարժից ու Բագրատյանի թվերից․ անցած շաբաթվա մանիպուլյացիաները (Լրացված)

16:37, 15 Փտր, 2021

Լրացում․ այս հոդվածի նախնական տարբերակը պարունակում էր անճշտություն՝ Ազգային ժողովում փետրվարի 11-ին «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին»...

Երիտասարդի սպանությունը հաստատված չէ․ Իվետա Տոնոյանի մանիպուլյատիվ հայտարարությունը
Մանիպուլյատիվ

Երիտասարդի սպանությունը հաստատված չէ․ Իվետա Տոնոյանի մանիպուլյատիվ հայտարարությունը

21:04, 16 Նյմ, 2020

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Իվետա Տոնոյանը նոյեմբերի 16-ին Ազատության հրապարակում ընդդիմության հրավիրած հանրահավաքում ելույթ ունենալիս հայտարարել է,...

ՀՀ տարածքում ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից կիրառված ավիառումբերի նշանակետը երկաթգիծը և ջրամբարն են եղել
Խմբագրի ընտրանի

ՀՀ տարածքում ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից կիրառված ավիառումբերի նշանակետը երկաթգիծը և ջրամբարն են եղել

20:14, 29 Սպտ, 2020

Սեպտեմբերի 29-ին հայկական կողմը պաշտոնական տեղեկություններ հրապարակեց, որ Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծում են Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջանը՝ թիրախավորելով...

Առաջին իսկ օրից Ադրբեջանը թիրախավորել է նաև ՀՀ տարածքը՝ մասնավորապես Վարդենիսի շրջանը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Առաջին իսկ օրից Ադրբեջանը թիրախավորել է նաև ՀՀ տարածքը՝ մասնավորապես Վարդենիսի շրջանը

13:41, 29 Սպտ, 2020

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 29-ի առավոտյան հայտարարություն էր տարածել՝ մեղադրելով ՀՀ-ին Վարդենիսի շրջանից Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը հրթիռակոծելու մեջ։ ՀՀ արտաքին...

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens

Բաժանորդագրվե՛ք մեր լրահոսին

Ծանոթացեք փաստերի ստուգման շաբաթական թարմացումներին՝ անմիջապես Ձեր փոստից

×