ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Արցախի բնակավայրերը՝ հայկական ու ադրբեջանական վերահսկողության ներքո․ թարմացված քարտեզ

19:01, 11 Դկտ, 2020

Նոյեմբերի 21-ին ՀՀ կառավարությունը որոշում էր ընդունել Արցախում պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքների բնակիչներին աջակցություն տրամադրելու մասին։ Այս որոշման հավելվածում առաջին անգամ պաշտոնապես ներկայացվել էր ադրբեջանական վերահսկողության տակ անցած Արցախի Հանրապետության բնակավայրերի ցանկը։ Ըստ այդ ցանկի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած համայնքների թիվը 121 է։

Այս ցանկի հիման վրա Fip.am-ը քարտեզ էր պատրաստել՝ ներկայացնելով, թե որ բնակավայրն ում վերահսկողության տակ է գտնվում։ 

Դեկտեմբերի 9-ին Արցախի տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը ներկայացրեց իր սեփական ցանկը։ Երկու պաշտոնական ցանկերի մեջ, սակայն, կան որոշ տարբերություններ։ 

Այսպես, Ասկերանի և Մարտակերտի շրջաններում Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված բնակավայրերի ցանկերում տարբերություններ չկան։ Արցախի Շուշիի շրջանում, Շուշի քաղաքից և Քարին տակ գյուղից բացի, Ադրբեջանի վերահսկողության տակ է հայտնվում նաև Քիրսավան գյուղը, որը խորհրդային շրջանում եղել է Ադրբեջանի Լաչինի շրջանի կազմում։ Ի դեպ, այս գյուղի միջով է անցնում Հադրութի շրջանում հայկական վերահսկողության տակ մնացած Խծաբերդ և Հին Թաղեր համայնքներ տանող ճանապարհը։

Չնայած որ դեռ պարտերազմի ժամանակ հայտնի էր Մեխակավանի (Ջաբրայիլի) կորստի մասին, սակայն ՀՀ կառավարության ցանկում այն բացակայում էր։ Այդ սխալն ուղղվել է, և Արցախի տարածքային կառավարման և զարգացման նախարարության ցանկում այն արդեն ներառված է։ 

Շահումյանի շրջանում հայկական վերահսկողության տակ են մնում Ակնաբերդ և Չարեքտար համայնքները, որոնք ՀՀ կառավարության ցանկում նշված էին որպես Ադրբեջանին անցնող։ Այս գյուղերի՝ հայկական վերահսկողության տակ մնալու մասին Fip.am-ն արդեն գրել էր։ Դրանցից առաջինը՝ Ակնաբերդը, հատուկ կարգավիճակ ունի։ Այն, գտնվելով Մարտակերտի շրջանում, վարչականորեն պատկանում է Շահումյանի շրջանին։ Մեզ հետ զրույցում Ակնաբերդի համայնքապետը նշել էր, որ գյուղը մնում է հայկական վերահսկողության տակ, և ՀՀ կառավարության ցանկում այն, հավանաբար, հայտնվել էր սխալմամբ։ Իսկ Չարեքտար գյուղը խորհրդային շրջանում եղել է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) Մարտակերտի շրջանի մեջ, բայց հետո դարձել է Շահումյանի շրջանի մաս։ Այս գյուղը Ռուսաստանի պաշպանության նախարարության կողմից պատրաստված քարտեզում ներկայացված է որպես հայկական վերահսկողության տակ մնացող բնակավայր։

Քաշաթաղի շրջանում երկու համայնք կա, որոնք մնում են հայկական վերահսկողության տակ՝ Ներքին Սուս և Քարեգահ։ Այդ երկուսը գտնվում են Լաչինի միջանցքի տարածքում։

Իսկ Մարտունու շրջանում Ադրբեջանի վերահսկողության տակ են հայտնվել Թաղավարդ համայնքի մի մասը, այլ ոչ թե գյուղն ամբողջությամբ, և Ճարտար քաղաքային համայնքի մեջ մտնող Ներքին Ճարտար թաղամասը, որը նշված չէր ՀՀ կառավարության ցանկում։  

Այսպիսով, ստորև ներկայացնում ենք արդեն Արցախի տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից ներկայացված ցանկի հիման վրա թարմացված քարտեզը՝ Արցախի բնակավայրերի վերահսկողության մասին։

Կարմիրով նշված են հայկական վերահսկողության տակ մնացած բնակավայրերի անունները, իսկ սևով՝ Ադրբեջանի կողմից գրավված կամ Ադրբեջանին հանձնված բնակավայրերը։ Մոխրագույնով են նշված դեռ առաջին պատերազմի (1991-94 թթ.) ժամանակ Ադրբեջանի կողմից գրավված բնակավայրերը՝ Մարտակերտում և Շահումյանում։ Դեղին շրջանակով են նշված այն բնակավայրերը, որոնք ՀՀ կառավարության ցանկում սխալ էին նշված։

Հովհաննես Նազարեթյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Արցախքարտեզ

Հարակից հոդվածներ

Վարչապետի «խոստացած» հրաժարականի, նախագահականի հերքումների և Բագրատյանի կեղծ տեղեկությունների մասին. անցած շաբաթվա կեղծ լուրերը
Սխալ

Վարչապետի «խոստացած» հրաժարականի, նախագահականի հերքումների և Բագրատյանի կեղծ տեղեկությունների մասին. անցած շաբաթվա կեղծ լուրերը

19:24, 15 Մրտ, 2021

Նախորդ շաբաթ որոշ լրատվամիջոցներ և համացանցի օգտատերեր հանդես եկան կեղծ և մոլորեցնող հրապարակումներով: «Փաստերի ստուգման հարթակն» ամփոփ ներկայացնում է մարտի...

Արցախի նախագահի ներկայացուցիչը հետախուզվում է Ռուսաստանում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Արցախի նախագահի ներկայացուցիչը հետախուզվում է Ռուսաստանում

14:35, 15 Մրտ, 2021

Արթիկի համայնքապետի տեղակալ, Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը վերջերս ուշադրության կենտրոնում հայտնվեց իր հայտարարությունից հետո: Նա,...

Մարտունիում Նժդեհի արձանը չի ապամոնտաժվել․ լուրերը կեղծ են
Սխալ

Մարտունիում Նժդեհի արձանը չի ապամոնտաժվել․ լուրերը կեղծ են

14:58, 12 Փտր, 2021

Սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում վերջին օրերին տարածվել է մի տեղեկություն, թե Արցախի Մարտունի քաղաքում տեղադրված Գարեգին Նժդեհի արձանը պատրաստվում են...

Արգիշտի Քյարամյանն ու «1400 ադրբեջանցիները»․ ի՞նչն է սխալ
Սխալ

Արգիշտի Քյարամյանն ու «1400 ադրբեջանցիները»․ ի՞նչն է սխալ

18:43, 4 Փտր, 2021

Նախորդ տարվա նոյեմբերի 23-ին «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը մամուլի ասուլիսի ընթացքում ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանին մեղադրեց Հադրութի...

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens

Բաժանորդագրվե՛ք մեր լրահոսին

Ծանոթացեք փաստերի ստուգման շաբաթական թարմացումներին՝ անմիջապես Ձեր փոստից

×