ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Ֆեյք

Թեհմինա Վարդանյանը կեղծ փաստաթուղթ է տարածում

16:28, 15 Դկտ, 2020

ՖԵՅՔ

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը դեկտեմբերի 15-ին ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Արցախի ազգային անվտանգության ծառայությանը վերագրվող փաստաթուղթ, որով, իբր, դեռ սեպտեմբերի 22-ին Արցախի բնակիչներին կոչ էր արվում պատրաստ լինել արտակարգ տարհանման:

«Այս փաստաթուղթը վկայություն է այն մասին, որ նախօրոք իշխանությունները վստահաբար տեղյակ են եղել լայնամասշտաբ պատերազմի վտանգի մասին: Աներկբա է, որ ոչ թե օրեր, այլ գուցե և ամիսներ առաջ»,- գրել է Վարդանյանը:

Ավագանու անդամի գրառումը արտատպել են մի շարք կայքեր, այդ թվում՝ analitik.am-ը, hraparak.am-ը, artsakh.news.am-ը, mamul.am-ը: 

Այդ փաստաթուղթը, սակայն, տարածվել էր դեռևս մինչև սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը: Թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի Հանրապետության գերատեսչությունները պաշտոնապես հերքել էին դրա իսկությունը:

Մասնավորապես, սեպտեմբերի 25-ին Արցախի Հանրապետության ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Արցախի բնակիչներին տարհանելու մասին փաստաթուղթը կեղծ է, և «ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից կրկին ապատեղեկատվություն տարածելու ակտիվ փորձ է»:

Փաստաթղթին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր նաև Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը. «Հարգելիներս, զգույշ եղեք, վերջին օրերին ադրբեջանական քարոզչությունը ֆորսաժային ակտիվության փուլում է։ Նման կեղծ փաստաթղթերով, կեղծ լուրերով ողողել են դաշտը»։

Հատկանշական է նաև, որ փաստաթղթում առկա են պաշտոնական գրագրության մի քանի սխալներ և անհամապատասխանություններ: Օրինակ, փաստաթղթի վրա առկա կնիքը դրվել է ԱԱԾ կադրերի բաժնի անունից: 

Ինչ վերաբերում է Թեհմինա Վարդանյանի պնդմանը, որ հենց այս փաստաթղթով է պարզ դառնում, որ նախօրոք իշխանությունները տեղյակ են եղել լայնամասշտաբ պատերազմի վտանգի մասին, ապա դա նույնպես մանիպուլյատիվ է:  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ պատերազմի օրերին հրապարակային ընդունել էր, որ Արցախում պատերազմի մեկնարկը անակնկալ չի եղել: 

Այսպես, Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 14-ի ուղերձի ժամանակ հայտարարել էր. «Պատերազմն ընդդեմ Արցախի մեկնարկեց մեզ համար ոչ անսպասելի կերպով: Մենք գիտեինք և սպասում էինք, հարցն այն էր, թե կոնկրետ որ ժամին և որտեղից կհարձակվի թշնամին»:

Այսպիսով, Թեհմինա Վարդանյանը կեղծ փաստաթուղթ է շրջանառում, որի իսկությունը պաշտոնապես հերքվել է ամիսներ առաջ:

Լուսինե Ոսկանյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ԱՀ ԱԱԾԱրծրուն հովհաննիսյանԹեհմինա Վարդանյան

Հարակից հոդվածներ

Առաջին իսկ օրից Ադրբեջանը թիրախավորել է նաև ՀՀ տարածքը՝ մասնավորապես Վարդենիսի շրջանը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Առաջին իսկ օրից Ադրբեջանը թիրախավորել է նաև ՀՀ տարածքը՝ մասնավորապես Վարդենիսի շրջանը

13:41, 29 Սպտ, 2020

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 29-ի առավոտյան հայտարարություն էր տարածել՝ մեղադրելով ՀՀ-ին Վարդենիսի շրջանից Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը հրթիռակոծելու մեջ։ ՀՀ արտաքին...

Կենդանի գեներալ գերեվարված չէ. Արծրուն Հովհաննիսյանը հերքում է
Սխալ

Կենդանի գեներալ գերեվարված չէ. Արծրուն Հովհաննիսյանը հերքում է

11:12, 28 Սպտ, 2020

Սեպտեմբերի 28-ի վաղ առավոտից հայկական մի շարք լրատվական կայքեր տեղեկացրեցին, որ վիրավորվել և գերի է ընկել ադրբեջանցի գեներալ Մայիս Բարխուդարովը:...

Խոցված ադրբեջանական ԱԹՍ՝ Վարդենիսի տարածքում․ լուսանկարներ, տեսանյութ
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոցված ադրբեջանական ԱԹՍ՝ Վարդենիսի տարածքում․ լուսանկարներ, տեսանյութ

17:55, 27 Սպտ, 2020

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը, խախտելով հրադադարի ռեժիմը, արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով սկսել են լայնածավալ հարձակում դիրքերի...

ՌԴ Ռազմական Ոստիկանությունը Գյումրիում է՝ ի հեճուկս ՀՀ ՊՆ-ի ու պայմանագրերի
Պաշտոնական

ՌԴ Ռազմական Ոստիկանությունը Գյումրիում է՝ ի հեճուկս ՀՀ ՊՆ-ի ու պայմանագրերի

18:39, 30 Մրտ, 2018

Ռուսասական հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայությունը վերջերս հաղորդագրություն տարածեց, որտեղ հայտնում է․ «Ճանապարհային երթևեկության անվտանգության, զինվորական օբյեկտների պահպանման, ինչպես նաև...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens