ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Սխալ

Արցախից 3 հատ Երևանի չափ տարածք չի հանձնվել Ադրբեջանին

18:13, 15 Դկտ, 2020

ՍԽԱԼ

Արցախից ևս 600 քկմ, այլ կերպ ասած՝ 3 հատ Երևան քաղաքի չափ տարածք հանձնվեց Ադրբեջանին։

Արցախում 44-օրյա պատերազմի ընթացքում Հադրութի շրջանում հայկական ուժերին հաջողվել էր պահել միայն երկու համայնք՝ Խծաբերդ և Հին Թաղեր։ Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո այս համայնքները շարունակում էին մնալ հայկական վերահսկողության տակ, քանի որ հայկական և ադրբեջանական ուժերը պետք է մնային իրենց զբաղեցրած դիրքերում։ Ըստ հայտարարության, Արցախի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքներով պետք է տեղակայվեր Ռուսաստանի խաղաղապահ զորախումբ, սակայն այս գյուղերում ռուս խաղաղապահներ չկային։ 

Դեկտեմբերի 12-ին այս հատվածում զինված բախում եղավ հայկական և ադրբեջանական ուժերի միջև։ Ըստ ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության, ադրբեջանական կողմը վերսկսել էր հարձակողական գործողություններն այդ բնակավայրերի ուղղությամբ, ինչի արդյունքում հայկական կողմը ունեցավ 8 վիրավոր և 10 գերի։

Նույն օրը Հադրութի նախկին քաղաքապետ Վահան Սավադյանը հայտնեց, որ ռուս խաղաղապահները ժամանել են Խծաբերդ և Հին Թաղեր։ Արդեն դեկտեմբերի 13-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարության կողմից հրապարակվեց Արցախում իրավիճակը ներկայացնող քարտեզ, որում Հադրութի շրջանի՝ հայկական վերահսկողության տակ մնացած հատվածն առաջին անգամ ներառված էր ռուս խաղաղապահների իրավասության գոտում։ 

Սակայն հաջորդ օրը՝ դեկտեմբերի 14-ին, այդ հատվածը հանվեց ռուս խաղաղապահների վերահսկողության գոտու քարտեզից։

Թե ինչու՞ է այդ հատվածը հանվել քարտեզից՝ մինչ այս պահը որևէ հիմնավորում չի ներկայացվել։ Ավելին, ըստ Հին Թաղեր համայնքի ղեկավար Էդուարդ Այվազյանի, գյուղում ռուսական զորք չկա։ «Հին Թաղերն էլ մերը չէ»,- ասել է նա։

Դեկտեմբերի 15-ին արդեն համացանցում տեղեկություններ սկսեցին տարածվել, որ այդ երկու համայնքների տարածքները կազմում են 600 քառ. կմ: «Արցախից ևս 600 քկմ, այլ կերպ ասած՝ 3 հատ Երևան քաղաքի չափ տարածք հանձնվեց Ադրբեջանին», — ասվում է տարածվող նյութում։

Այս թիվը, սակայն, չունի որևէ հիմք։ Նյութում խոսքը գնում է 15 կմ լայնությամբ և 40 կմ երկարությամբ տարածքի մասին։ Հենց այս թվերի հիման վրա էլ ստացվել է 600 քառ. կմ մակերեսը։ Բայց սա շփոթեցնող է, քանի որ տարածքը ոչ միայն ուղղանկյուն չէ, այլև շատ կտրտված և անհամաչափ է, որը դժվարացնում է դրա մակերեսի ճշգրիտ հաշվարկը։

Տարածքի մոտավոր հաշվարկ կատարել է աշխարհագրագետ Հուսիկ Ղուլյանը՝ ՌԴ ՊՆ-ի կողմից հրապարակված քարտեզների և ավելի մանրամասն տեղագրական քարտեզների համադրումով։ 

Խծաբերդ-Հին Թաղեր հատվածի մակերեսը կազմում է մոտ 122 քառ. կմ։ Ըստ Ղուլյանի, որոշ հատվածներում անորոշություն գոյություն ունի, հետևաբար հաշվարկը մոտավոր է, բայց այդ հատվածի մակերեսը չի կարող անցնել 200 քառ. կմ-ը։ Իսկ Երևան քաղաքի մակերեսը կազմում է 223 քառ. կմ։ Այսինքն, խոսք չի կարող գնալ «երեք հատ Երևան» կորցնելու մասին։

Փաստացի, պատերազմի ժամանակ հայկական ուժերի կողմից հաջողությամբ պահած երկու համայնքների՝ Խծաբերդի և Հին Թաղերի ճակատագիրը այս պահի դրությամբ մնում է անորոշ։ 

Հովհաննես Նազարեթյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ԽծաբերդՀադրութՀին Թաղերպատերազմ Արցախում

Հարակից հոդվածներ

Արցախի կորսված հուշարձանները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Արցախի կորսված հուշարձանները

12:15, 16 Հնվ, 2021

44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցան տարածքներ, որոնցում կան մի շարք հայտնի և ոչ այնքան հայտնի հայկական պատմամշակութային հուշարձաններ։...

Ինչ բացահայտեց FIP.am-ը 2020-ին․ նյութերի ամփոփում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչ բացահայտեց FIP.am-ը 2020-ին․ նյութերի ամփոփում

11:30, 8 Հնվ, 2021

Ավարտվող տարին լի էր բազմաթիվ իրադարձություններով, որոնք ուղեկցվեցին փաստերի աղավաղմամբ, տարատեսակ կեղծիքներով ու մանիպուլյացիաներով։ «Փաստերի ստուգման հարթակն» իր ընթերցողին է...

12,024 ադրբեջանցու՝ Ստեփանակերտում բնակեցնելու մասին լուրերը պաշտոնապես չեն հաստատվում
Առանց վճռի

12,024 ադրբեջանցու՝ Ստեփանակերտում բնակեցնելու մասին լուրերը պաշտոնապես չեն հաստատվում

20:32, 17 Դկտ, 2020

Դեկտեմբերի 16-ին ադրբեջանական լրատվամիջոցները և սոցցանցերի օգտատերերը գրեցին, որ ըստ այդ երկրի Վիճակագրության պետական կոմիտեի՝ Ստեփանակերտ «կվերադառնա» 12,024 ադրբեջանցի: Մասնավորապես,...

Դավիթ Բեկ գյուղում իսկապես եղել են Կարմիր Խաչի և Ադրբեջանի ներկայացուցիչներ
Ճիշտ

Դավիթ Բեկ գյուղում իսկապես եղել են Կարմիր Խաչի և Ադրբեջանի ներկայացուցիչներ

19:00, 9 Դկտ, 2020

Տելեգրամյան Infoteka24 ալիքը դեկտեմբերի 8-ին գրել էր, որ ադրբեջանցիները Կարմիր խաչի ուղեկցությամբ եղել են Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղում՝ իրենց...

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens

Բաժանորդագրվե՛ք մեր լրահոսին

Ծանոթացեք փաստերի ստուգման շաբաթական թարմացումներին՝ անմիջապես Ձեր փոստից

×