ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Սխալ

Գերեվարված քաղաքացիները Սյունիքի մարզից չեն․ հերթական սուտը ԲՀԿ-ից

19:44, 24 Դկտ, 2020

ՍԽԱԼ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ուսանողական խորհրդի նախագահ Լիաննա Մանուկյանը Ֆեյսբուքի իր էջում դեկտեմբերի 20-ին տարածել էր ադրբեջանական աղբյուրներում հրապարակված մի տեսանյութ՝ ներկայացնելով դա որպես վերջին օրերին Սյունիքի մարզում տեղի ունեցած միջադեպ։ Տեսանյութում երևում են ադրբեջանցի զինվորականներ, որոնց առջևից քայլում են հավանաբար ազգությամբ հայ տարեց քաղաքացիական անձինք։ «Սյունիքի մարզում ադրբեջանցիները տարեցներին տանում են անհայտ ուղղությամբ»,- տեսանյութին կից գրել էր Մանուկյանը։ 

Գրառում ունի շուրջ 700 տարածում և ավելի քան 15 հազար դիտում։ 

Նշենք, որ այս տեսանյութը հրապարակվել էր տելեգրամյան ալիքներից մեկում դեռևս դեկտեմբերի 19-ին։

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե ովքեր են տեսանյութում երևացող անձինք և որտեղ է այն նկարահանվել։

Fip.am-ի հետ զրույցում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնեցին, որ Սյունիքի մարզից քաղաքացիական անձանց գերի ընկնելու վերաբերյալ ահազանգ չեն ստացել, ինչպես նաև չեն ստացել ահազանգ նշված տեսանյութի առնչությամբ։

«Փաստերի ստուգման հարթակը» կապ հաստատեց նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ՝ ճշտելու՝ գուցե տեսանյութում Արցախի Հանրապետությա՞ն բնակիչներ են երևում։ ԱՀ ՄԻՊ աշխատակազմի ղեկավար Արսեն Սառաջյանը հայտնեց, որ ըստ իրենց ուսումնասիրության՝ տեսանյութը նկարահանվել է Ավետարանոց գյուղում, սակայն օրը հայտնի չէ։  

«Մենք նույնականացրել ենք քաղաքացիներին, և մեր տեղեկություններով՝ երկուսը վերադարձել են Ադրբեջանից, մեկի մասին տեղեկություն չունենք»,- նշեց Արսեն Սառաջյանը։ 

Գերեվարված քաղաքացիներն են Սեդրակ Պետրոսյանը, Էդվարդ և Արեգա Շահգելդյանները։ Պետրոսյանի հարցով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրատապ միջոց էր կիրառել նոյեմբերի 27-ին (ևս 10 գերիների հետ), Շահգելդյանների հարցով՝ դեկտեմբերի 7-ին (ևս 21 անձի հետ)։

Այսպիսով, ԲՀԿ անդամն Արցախում նկարված տեսանյութը ներկայացնում է որպես Սյունիքի մարզում տեղի ունեցած միջադեպ՝ խեղաթյուրելով իրականությունը։ 

Անի Ավետիսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` բհկգերիներՍյունիքի մարզ

Հարակից հոդվածներ

Որոտանն ուրիշ էր, Սևանն էլ հեռու․ ինչպես են մանիպուլացվել հայտնի տեսանյութերը
Մանիպուլյատիվ

Որոտանն ուրիշ էր, Սևանն էլ հեռու․ ինչպես են մանիպուլացվել հայտնի տեսանյութերը

19:13, 25 Դկտ, 2020

Հայաստանյան լրատվամիջոցները, հղում անելով Ararat (@ararathau) տելեգրամյան ալիքի տարածած տեսանյութին, դեկտեմբերի 24-ին գրեցին, որ հակառակորդի տանկերը մտել են Սյունիքի մարզի...

Նաիրա Զոհրաբյանը կրկին սխալ տեղեկություններ է հայտնել հանրահավաքի ժամանակ․ Ճակատենը չի հանձնվում
Սխալ

Նաիրա Զոհրաբյանը կրկին սխալ տեղեկություններ է հայտնել հանրահավաքի ժամանակ․ Ճակատենը չի հանձնվում

15:29, 22 Դկտ, 2020

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դեկտեմբերի 22-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ Սյունիքի մարզի...

Շուռնուխ գյուղն ամբողջությամբ կմնա հայկական վերահսկողության տակ, իսկ ճանապարհը՝ չի կիսվի
Առանց վճռի

Շուռնուխ գյուղն ամբողջությամբ կմնա հայկական վերահսկողության տակ, իսկ ճանապարհը՝ չի կիսվի

19:32, 18 Դկտ, 2020

Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի վարչական ղեկավար Հակոբ Արշակյանը երեկ կեսգիշերին տեսաուղերձով կամավորականներին կոչ էր արել այսօր՝ դեկտեմբերի 18-ի առավոտյան ժամը...

Հայկական ուժերը կլքեն Կապանի շրջակայքի դիրքերը․ քաղաքապետը հաստատում է
Ճիշտ

Հայկական ուժերը կլքեն Կապանի շրջակայքի դիրքերը․ քաղաքապետը հաստատում է

16:09, 17 Դկտ, 2020

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, լուրեր տարածվեցին, որ Կապան քաղաքի շրջակայքի դիրքերը հանձնվում են Ադրբեջանին։ Սյունիքի մարզի բնակիչները բողոքի ակցիաներ են սկսել՝...

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens

Բաժանորդագրվե՛ք մեր լրահոսին

Ծանոթացեք փաստերի ստուգման շաբաթական թարմացումներին՝ անմիջապես Ձեր փոստից

×