ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Առանց վճռի

Հայ և ադրբեջանցի զինվորների բախումը տեղի է ունեցել ոչ թե սահմանին, այլ սահմանից 2.4 կմ խորությամբ

20:07, 26 Մյս, 2021

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

Մայիսի 25-ին համացանցում տեղեկություն տարածվեց, որ Սյունիքում՝ Սիսիանի հատվածում, կրակոցներ են եղել, և հայկական կողմից վիրավորներ կան։ Ժամեր անց Պաշտպանության նախարարությունը հերքեց այդ տեղեկությունը։

Նույն օրը լրատվականներում և տելեգրամյան ալիքներում տեսանյութ տարածվեց, որում  հայ և ադրբեջանցի զինվորների միջև բախում էր։ Լրատվականներից որոշները նշել էին, որ միջադեպը տեղի է ունեցել Սյունիքում։

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել, թե որտեղ է իրականում տեղի ունեցել միջադեպը՝ տեսանյութի տեղորոշման միջոցով։

Նախորդող դեպքերը

Ավելի վաղ նույն օրը՝ մայիսի 25-ին, «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա բնակավայրում վիճաբանություն է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինվորականների միջև, ինչի հետևանքով հակառակորդի արձակած կրակոցից հայ զինծառայողը մահացու վիրավորում է ստացել։ Շատ չանցած Պաշտպանության նախարարությունը հաստատեց տեղեկությունը և նշեց, որ դեպքը տեղի է ունեցել Վերին Շորժայի սահմանային հատվածում։

Սակայն 168.am-ը կապ էր հաստատել Վերին Շորժա վարչական շրջանի ղեկավար Արտյոմ Երանոսյանի հետ, որը վստահեցրել էր, որ համայնքի տարածքում նմանատիպ դեպք տեղի չի ունեցել։ «․․․Այլ տարածքում է թշնամին կրակել, ոչ թե մեր տարածքում։ Եթե Պաշտպանության նախարարությունը նման բան է գրել, ուրեմն՝ չի հասկանում։ Վերին Շորժայում հիմա ես նստած եմ, նման դեպք չկա, այստեղ տարբեր համայնքներ կան։ Ես պաշտոնապես սա ձեզ ասեմ՝ չկա նման բան, հիմա փորձում եմ հասկանալ՝ որտեղ է»,- հայտնել էր Երանոսյանը։

Տեղորոշում

Կողմնորոշվելով տեղի ունեցած միջադեպի տեսանյութում երևացող ռելիեֆով՝ գտնում ենք տեղանքը Google Earth ծրագրում։

Համընկնում են նաև հետևում գտնվող լեռները։

Կոորդինատները`  40° 2’10.84″N,  45°48’57.20″E:

Փաստացի, դեպքը տեղի է ունեցել ոչ թե Սյունիքի, այլ Գեղարքունիքի մարզում՝ Վերին Շորժա գյուղից ուղիղ գծով 6 կմ դեպի հարավ, և ոչ թե սահմանային հատվածում, ինչպես հայտնել է նախարարությունը, այլ Հայաստանի Հանրապետության տարածքում՝ սահմանից 2․4 կմ խորության վրա։

Հավելենք, որ «Փաստերի ստուգման հարթակի» լրագրողներն օրեր առաջ այցելել էին Վերին շորժա գյուղ, ինչպես նաև ադրբեջանցի զինվորների ներխուժած հատվածներ, որտեղ և ֆիքսել էին տեսանյութում երևացող ադրբեջանցի զինծառայողների վրանը։ 

Հայկ Հովհաննիսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ՍիսիանՍյունիքի մարզ

Հարակից հոդվածներ

Ինչ է ասել Մարիա Զախարովան Տեղ գյուղում լարվածության մասին և ինչպես են նրա ասածը ներկայացրել հայկական ԶԼՄ-ները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչ է ասել Մարիա Զախարովան Տեղ գյուղում լարվածության մասին և ինչպես են նրա ասածը ներկայացրել հայկական ԶԼՄ-ները

20:20, 12 Ապր, 2023

Հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ ապրիլի 12-ին հայտնեցին, որ ՌԴ անվտանգության դաշնային ուժերը դադարեցրել են հայ-ադրբեջանական սահմանի՝ Տեղ գյուղի ընդհարումը՝ հղում...

Այլընտրանքային ճանապարհը՝ կես տարի անց․ ինչպես է կառավարությունն արձագանքում նոր մարտահրավերներին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Այլընտրանքային ճանապարհը՝ կես տարի անց․ ինչպես է կառավարությունն արձագանքում նոր մարտահրավերներին

11:30, 30 Սպտ, 2021

Ադրբեջանի զինված ուժերը օգոստոսի վերջին մի քանի օրով փակել էին Երևան-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական «M2» ճանապարհի Գորիս-Որոտան-Շուռնուխ-Կարմրաքար հատվածը՝ թույլ...

Ալիևը «Սոսու պուրակում» չի եղել
Սխալ

Ալիևը «Սոսու պուրակում» չի եղել

13:57, 27 Ապր, 2021

Համացանցում և լրատվամիջոցներում ակտիվորեն տարածվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի լուսանկարը, որը հրապարակվել էր ապրիլի 26-ին՝ Ֆիզուլիի...

Վահե Հակոբյանը սխալ է. Շուռնուխում տները կառուցում է կառավարությունը
Սխալ

Վահե Հակոբյանը սխալ է. Շուռնուխում տները կառուցում է կառավարությունը

17:32, 11 Մրտ, 2021

Սյունիքի նախկին մարզպետ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի անդամ Վահե Հակոբյանը 5-րդ ալիքի «Հարցազրույցի» տաղավարում հայտարարել է, որ Սյունիքի մարզի Շուռնուխ...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens