ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Մանիպուլյատիվ

Լապշինն այլևս Կրեմլի «թեման չէ»

13:28, 21 Հլս, 2017

Հուլիսի 20-ին Ադրբեջանում 3 տարվա ազատազրկման դատապարտվեց Ռուսաստանի, Ուկրաինայի և Իսրայելի քաղաքացի հանդիսացող բլոգեր Ալեքսանդր Լապշինը: Նախորդ տարվա վերջին Լապշինին ձերբակալել էին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, ապա արտահանձնել Բաքու, որտեղ նրան Լեռնային Ղարաբաղ այցելելու համար մեղադրում են «պետական սահմանի ապօրինի խախտման» մեջ:

Մինսկի կողմից բլոգերի արտահանձնումը Բաքու մեծ աղմուկի պատճառ դարձավ: Բլոգերի իրավունքների պաշտպանությամբ հանդես եկան թե՛ Ռուսատանը, թե՛ Իսրայելը:

«Բանակցություններ չեն վարվում, սակայն ձեռք են առնվում հնարավոր բոլոր միջոցները Լապշինի պաշտպանության համար… Մեզ համար նա մեր երկրի քաղաքացի է հանդիսանում: Մենք շարունակում ենք օրինավոր կերպով պաշտպանել նրա շահերը», — մեկնաբանելով բլոգերի ձերբակալումը` այս տարվա փետրվարին հայտարարել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Որպես պատասխան Բաքվից հնչեց, որ Ադրբեջանին ՌԴ քաղաքացի արտահանձնելով՝ հնարավոր չէ վնաս հասցնել Ռուսաստանի և Ադրբեջանի երկկողմ հարաբերություններին: Իրադարձությունը վնաս չհասցրեց նաև Ռուսաստանի համար մեկ դաշնակիցը համարվող Բելառուսի հետ այդ երկրի հարաբերություններին, որն արտահանձնեց ՌԴ քաղաքացի բլոգերին:

Սակայն, միջազգային աղմուկ հանած դեպքից 5 ամիս անց Մոսկվան վերանայել է իր դիրքորոշումն այս հարցում: Լապշինի դատապարտման որոշման հրապարակումից հետո ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հուլիսի 20-ին բոլորովին այլ բան է հայտարարել:

«Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ` ի պատասխան հարցին, թե արդյո՞ք Կրեմլում հետևում են Լապշինի գործին և պնդելու են արդյո՞ք, որպեսզի նա արտահանձնվի ՌԴ-ին, Պեսկովն ասել է․ «Ոչ, դա Կրեմլի թեման չէ»:

Պեսկովի հայտարարությունից քիչ անց հայտարարությամբ հանդես եկավ ՌԴ Արտաքին գործերի նախարարությունը: Հայտարարության համաձայն` Ռուսաստանը շարունակելու է պաշտպանել Լապշինի շահերը և «Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչները կապ են պահում Լապշինի և նրա փաստաբանի հետ»:

Այսպիսով, Կրեմլը, որն ամսիներ առաջ «օրինավոր կերպով» պաշտպանում էր իր քաղաքացի Լապշինի շահերը, այժմ հրաժարվում է այդ պատասխանատվությունից` իջեցնելով դրա կարևորությունը դեսպանատան մակարդակի:

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ԱդրբեջանԱլեքսանդր ԼապշինարտահանձնումԴմիտրի ՊեսկովԼապշինԼՂՀՊեսկովՌուսաստան-ԱդրբեջանՌուսաստան-Բելառուս

Հարակից հոդվածներ

Ուկրաինայի՝ Ադրբեջանին ֆոսֆորային ռումբեր վաճառելու պնդումն անհիմն է․ euvsdisinfo.eu
Մեծամասամբ սխալ

Ուկրաինայի՝ Ադրբեջանին ֆոսֆորային ռումբեր վաճառելու պնդումն անհիմն է․ euvsdisinfo.eu

13:10, 28 Փտր, 2022

Փետրվարի 24-ին Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի նախաձեռնած ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր համացանցի հայալեզու տիրույթում կրկին ակտիվացել են պնդումները, թե Ուկրաինան...

«ՋեմՆյուզը» մանիպուլացնում է․ Ադրբեջանը չի «դատապարտել» Ռուսաստանի գործողությունները
Մանիպուլյատիվ

«ՋեմՆյուզը» մանիպուլացնում է․ Ադրբեջանը չի «դատապարտել» Ռուսաստանի գործողությունները

15:08, 26 Փտր, 2022

«ՋեմՆյուզ» լրատվամիջոցը, որը հիմնականում Հարավային Կովկասի մասին նյութեր է տալիս անգլերեն, ռուսերեն և տեղի երեք հիմնական լեզուներով՝ հայերեն, ադրբեջաներեն և...

Պեսկովը կեղծում է պատմությունը․ Ռուսաստանը պատերազմներ հաճախ է նախաձեռնել
Սխալ

Պեսկովը կեղծում է պատմությունը․ Ռուսաստանը պատերազմներ հաճախ է նախաձեռնել

16:17, 25 Փտր, 2022

Փետրվարի 24-ին Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի նախաձեռնած ռազմական գործողությունների մեկնարկից հետո համացանցում շրջանառվում է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի՝ վերջերս արած...

ՌԴ ԱԳՆ-ն Բաքվի պահանջով իր գրառումից հեռացրել է «Արևելյան Հայաստան» եզրույթը
Մանիպուլյատիվ

ՌԴ ԱԳՆ-ն Բաքվի պահանջով իր գրառումից հեռացրել է «Արևելյան Հայաստան» եզրույթը

11:54, 25 Փտր, 2022

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը խմբագրել է իր գրառումը, որով Նախիջևանի և Երևանի խանությունների տարածքը նշվում էր որպես Արևելյան Հայաստանի մաս։...

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

  • Մեր Մասին
  • Մեթոդոլոգիա
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens